Արամ Տիգրան
Արամ Տիգրան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 15, 1934 |
Ծննդավայր | Ալ-Կամիշլի, Սիրիա |
Մահացել է | օգոստոսի 8, 2009[1] (75 տարեկան) |
Մահվան վայր | Հունաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | երգիչ |
![]() |

Արամ Տիգրան, իսկական անունը Արամ Մելիքյան (հունվարի 15, 1934, Ալ-Կամիշլի, Սիրիա - օգոստոսի 8, 2009[1], Հունաստան)[2], ժամանակակից հայազգի երգիչ և երաժիշտ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է հյուսիսային Սիրիայի Ալ-Քամիշլի քաղաքում։ Մասնագիտացել է ուդ նվագելու մեջ։ Քսան տարեկան հասակից իրեն նվիրել է երաժշտությանը, երգել է երեք լեզուներով՝ քրդերեն, արաբերեն և հայերեն[3]։
Համարվում է լավագույն քուրդ երգիչներից և երաժիշտներից մեկը[4]։ Ձայնագրել է շուրջ 230 երգ քրդերենով, 150՝ արաբերենով, 10՝ ասորերենով, 8՝ հունարենով[5]։
Արամ Տիգրանը եղել է Քրդստանի բանվորական կուսակցության ցմահ առաջնորդ, այժմ՝ Թուրքիայի Էմրալի կղզում ցմահ ազատազրկման դատապարտված, քուրդ ազգի ազատագրական պայքարի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ամենամտերիմ և ամենավստահելի մարդը[6]։
Մահացել է Աթենքում 2009 թ. օգոստոսի 8-ին[7]։ Ցանկանում էր թաղվել Դիարբեքիրում[8]։ Սակայն երգչի ցանկությունը չկատարվեց, քանի որ թուրքական իշխանությունները թույլ չտվեցին հայազգի երաժիշտին թաղել Դիարբեքիրի հայկական գերեզմանոցում։ Այնուամենայնիվ, Դիարբեքիրի հայկական գերեզմանոցում կատարվեց Արամ Տիգրանի խորհրդանշական թաղումը, իսկ արդեն նրա համար փորված գերեզմանի հողը Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրն իր հետ տեղափոխել է Բրյուսել, որտեղ թաղվել է հայտնի հայազգի երաժիշտը[9]։
Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Çîyayê Gebarê, Aydın Müzik, 2004.
- Zîlan, Aydın Müzik, 2004.
- Serxwebûn Xweş E, Aydın Müzik, 2004.
- Kurdistan, Aydın Müzik, 2004
- Xazî Dîsa Zarbûma
- Rabin
- Evîna Feqiyê Teyran
- Keçê Dinê
- Ey Welato Em Heliyan
- Ay dilberê
- Daye min berde
- Diyarbekira serin
- Aydil
- Em hatin
- Heval Ferat
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 http://www.bianet.org/english/minorities/116375-armenian-kurdish-musician-aram-tigran-to-be-buried-in-diyarbakir
- ↑ http://www.bianet.org/english/minorities/116375-armenian-kurdish-musician-aram-tigran-to-be-buried-in-diyarbakir
- ↑ Interview with Aram Tigran Archived 2008-06-13 at the Wayback Machine., (in Kurdish).
- ↑ Kutay Kugay,The way of Kurdish Music Archived 2008-05-20 at the Wayback Machine., Sing Out!, Summer 2007.
- ↑ http://www.mmo.org.tr/resimler/ekler/d7970532bfa1449_ek.pdf?dergi=413 page:2
- ↑ http://ankakh.com/2009/08/10613/(չաշխատող հղում)
- ↑ Armenian singer passed away, Global Voices Online, by Onnik Krikorian.
- ↑ Armenian and Kurdish Musician Aram Tigran Dies, by Liana Aghajanian, Aug. 2009
- ↑ https://news.am/arm/news/70618.html
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արամ Տիգրան Archived 2022-07-24 at the Wayback Machine.
- Արամ Տիգրան ժամանակակից պատմութեան մէջ. Քիւրտ ժողովուրդի առասպել երգիչը
|