Արամ Վարդազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արամ Վարդազարյան
Ծնվել է1917
ԾննդավայրԽնձորեսկ, Զանգեզուրի գավառ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
«1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ

Արամ Հովհաննեսի Վարդազարյան (1917, Խնձորեսկ, Զանգեզուրի գավառ), հայ մանկավարժ։ ԽՄԿԿ անդամ (1942): Հայրենական պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արամ Վարդանյանը ծնվել է 1917 թվականին, Խնձորեսկ գյուղում։ Գորիսի մանկավարժական ուսումնարանն ավարտելուց հետո 1937-1938 թվականներին դասավանդել է Խնածախ գյուղի դպրոցում[1]։

1938 թվականի հոկտեմբերին զորակոչվել է բանակ և ծառայել Սամարղանդ քաղաքում տեղակայված 19-րդ լեռնային հեծյալ դիվիզիայի 71-րդ գնդում։ Ավարտել է պարտադիր զինծառայությունը և կրկին աշխատել հայրենի գյուղի դպրոցում[1]։

1941 թվականին զորակոչվել է գործող բանակ որպես փորձառու զինվոր։ Ծառայել է 409-րդ հայկական հրաձգային դիվիզիայում, որպես 675-րդ գնդի դպրոցի ավագ։ Այնուհետև փոխադրվել է 390-րդ հայկական դիվիզիա և մասնակցել Ղրիմի պաշտպանությանը, հեծյալ զորամասում արիաբար դրսևորելով իրեն։ 1942 թվականին Վարդազարյանը ընդունվել է ԽՄԿԿ շարքերը։ 1943 թվականին ավարտել է հրամկազմի ռազմական դասընթացը և ստացել լեյտենանտի կոչում[1]։

89-րդ հայկական Թամանյան դիվիզիայում Վարդանյանը մասնակցել է Ղրիմի ազատագրման մարտերին։ Վիրավորվել է Կերչի համար մղված մարտերից մեկում։ Ապաքինվելուց հետո նորից վերադարձել է Ղրիմ, հրամանատարների պահեստային գունդ և 1944 թվականին՝ զորացրվել։

Արամ Վարդանյանը պարգևատրվել է «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար», «Խիզախության համար» և այլ մարտական ու հոբելյանական մեդալներով[1][2]։

Հետպատերազմյան տարիներին աշխատել է Գորիս քաղաքում[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
  • «Խիզախության համար» մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի ուսուցիչները Մեծ հայրենականում։ 3 գիրք։ Հարությունյան, Աշոտ Հովսեփի, Մելքումյան, Հայկազ Ստեփանի, Սուքիասյան, Աղվան Ղազարի։ Երևան, «Լույս», 1987:
  2. «ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ ԱՐԱՄ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ». ԶԱՆԳԵԶՈՒՐ (ռուսերեն). 2010 թ․ մայիսի 6. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 29-ին.