Արամ Մարգարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արամ Հենրիկի Մարգարյան
Ընդհանուր տեղեկություններ
Իրական քաշ60 կգ
Իրական հասակ164 սմ
Ծննդյան թվական27 մարտի, 1974
ԾննդավայրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Երևան, Հայկական ԽՍՀ
ԱպրելավայրՀայաստան Հայաստան
ՄարզիչԱնդրանիկ Արոյան,
Նորայր Սերոբյան
Կարիերայի ավարտ2003
Մեդալները
Տղամարդկանց ազատ ոճի ըմբշամարտ
Ներկայացնում էր՝ {{{2}}} Հայաստան
Աշխարհի առաջնություն
Ոսկի Թեհրան 2002 60 կգ

Արամ Հենրիկի Մարգարյան (ծն. 27 մարտի, 1974, Երևան, Հայկական ԽՍՀ), հայ ազատ ոճի ըմբշամարտիկ, աշխարհի չեմպիոն (2002), Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2009

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արամ Մարգարյանը ծնվել է 1974 թվականի մարտի 27-ին Երևանում։ Ազատ ոճի ըմբշամարտով զբաղվել է Անդրանիկ Արոյանի և Նորայր Սերոբյանի ղեկավարությամբ։ 1991 թվականին ընդգրկված էր ԽՍՀՄ պատանեկան հավաքականում և Եվրոպայի պատանեկան առաջնությունում դարձավ հաղթող։ ԽՍՀՄ փլուզումից հետո հանդես է եկել Հայաստանի դրոշի ներքո։ 1994 թվականին դարձել է Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն։ 2002 թվականին Արամ Մարգարյանն իր մարզական կարիերայի ընթացքում հասել է առավելագույն հաջողությունների։ Թեհրանում անցկացված աշխարհի առաջնությունում նա կարողացավ հասնել եզրափակիչ փուլ։ Եզրափակչում նա պարտվեց թուրք ըմբիշ Հարուն Դոգանին, սակայն Դոգանը որակազրկվեց խթանիչ օգտագործելու պատճառով[1], և ոսկե մեդալն ստացավ Մարգարյանը։

2003 թվականին Արամ Մարգարյանն ավարտեց իր մարզական կարիերան և սկսեց աշխատել որպես մարզիչ։ Մի քանի տարի գլխավորել է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի մարզչական շտաբը[2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ազատ ոճի ըմբշամարտ
  2. Նոր գլխավոր մարզիչ(չաշխատող հղում)
  3. «Գագիկ Ծառուկյանն այցելեց Երևանի օլիմպիական մարզական քոլեջ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 29-ին.
  4. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]