Արամ Մանուկյան կամավորական ջոկատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արամ Մանուկյան կամավորական ջոկատ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Հայաստան և  Արցախ
Անվանված էԱրամ Մանուկյան
Ստեղծվեց1988
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1994

Արամ Մանուկյան կամավորական ջոկատ, կազմավորվել է 1988 թվականին, Երևանում։ 1989-1994 թվականներին մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխ), Մեղրիի (Նյուվադի), Նոյեմբերյանի Իջևանի, Տավուշի, Վարդենիսի և Արցախի Հանրապետության Մարտակերտի (Վանք, Վաղուհաս, Չլդրան, Դրմբոն, Հարությունագոմեր), Շահումյանի, Լաչինի («Մարդասիրական միջանցք»), Ֆիզուլիի (Հորադիզ), Քարվաճառի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Զենք ու զինամթերք է ձեռք բերել և տեղափոխել Արցախ։ Հրամանատար՝ Ա․ Հակոբյան։ Ջոկատից Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել է 1, զոհվել 3 ազատամարտիկ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։