Արամ Մանուկյան կամավորական միացյալ ջոկատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արամ Մանուկյան կամավորական միացյալ ջոկատ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Հայաստան և  Արցախ
Անվանված էԱրամ Մանուկյան
Ստեղծվեց1991
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1994

Արամ Մանուկյան կամավորական միացյալ ջոկատ, կազմավորվել է 1991 թվականին՝ Արարատում ստեղծված «Արարատշինտրեստի» (1988) և «Արամ Մանուկյան» (1989) կամավորական ջոկատների միավորումից։ Ունեցել է շտաբ։ 1992 թվականին ընդգրկվել է «Արծիվ-մահապարտներ» հատուկ գումարտակում՝ որպես 8-րդ դասակ։ 1989-1994 թվականներին «Արամ Մանուկյան» միացյալ ջոկատը, նրա առանձին խմբեր կամ դասակը մասնակցել են ՀՀ Արարատի (Քյարքի (Տիգրանաշեն), «Ջանդամի դարպասի» կիրճ, Երասխ), Եղեգնաձորի (Խաչիկ), Վայքի (Բարձրունի), Նոյեմբերյանի, Իջևանի, Տավուշի, Վարդենիսի ինքնապաշտպանական և Արցախի Հանրապետության Լաչինի («Մարդասիրական միջանցք»), Ֆիզուլիի (Հորադիզ), Շուշիի, Մարտակերտի (Վանք, Չլդրան, Վաղուհաս, Դրմբոն, Հարությունագոմեր) շրջանների ազատագրական մարտերին։ Մարտական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներն են եղել Դ. Զադոյանը, Ա. Ավետիսյանը, շտաբի պետ՝ Ն. Ղլիջյանը։ Ջոկատից ՀՀ «Մարշալ Բաղրամյան-100» հուշամեդալով պարգևատրվել է 1, Արցախի Հանրապետության «Շուշիի ազատագրման համար» մեդալով՝ 1, զոհվել 4 ազատամարտիկ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։