Արամ Երեմյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արամ Երեմյան
Aram Yeremian.png
Ծնվել էմարտի 12, 1898(1898-03-12)
ԾննդավայրՄարզվան, Ամասիայի նահանգ, Թուրքիա
Վախճանվել էօգոստոսի 3, 1972(1972-08-03) (74 տարեկանում)
Վախճանի վայրԲանդարե Անզալի, Central District
Մասնագիտությունգրող, գրականագետ և արվեստագետ
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ԿրթությունՎիեննայի համալսարան
Արամ Երեմյան Վիքիդարանում

Արամ Գարեգինի Երեմյան (մարտի 12, 1898, Մարզվան, Արևմտյան Հայաստան-1972, օգոստոսի 3, Բենդեր-Ֆեհլևի (Իրան)), հայ գրող, գրականագետ, արվեստաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Վիեննայի համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1915 թվականից Նոր Ջուղայի, Թեհրանի, Ռեշտի դպրոցներում աշխատել է որպես ուսուցիչ։ 1925 թվականին եկել է Խորհրդային Հայաստան, խմբագրել (1926-1927 թվականներին) «Արվեստ» հանդեսը, 1929-1933 թվականներին եղել է Թիֆլիսի «Պրոլետար» թերթի ոճաբան–խմբագիրը։ Վերադարձել է Իրան, զբաղվել մանկավարժությամբ, բանասիրությամբ, գրել գեղարվեստական ստեղծագործություններ։ Աշխատակցել է «Մշակ», «Հորիզոն», «Լրաբեր», «Սիոն» և այլ պարբերականների։ Լույս է ընծայել «Իդեալիստը» (1920 թվականին), «Կասանդրա» (1949 թվականին, «Մարմարա»), «Պատանի արտիստը» (1959 թվականին, «Մարմարա») գեղարվեստական գործերը։ Երեմյանն ուսումնասիրել է աշուղական պոեզիան, հրատարակել «Աշուղ Տարթուն օղլի» (1920 թվականին), «Պարսկահայ աշուղներ» (երեք գիրք՝ 1920, 1921, 1925), «Աշուղ Ղուլ Հովհաննես» (1929 թվականին), «Աշուղ Գրիգոր Տալյան» (1930 թվականին), «Մի անհայտ ձեռագիր տաղարան» (1947 թվականին) գրքերը։ Հայ արվեստի պատմությանն են նվիրված «Նկարիչ Ստեփան Աղաջանյան» (1927 թվականին), «Նոր Ջուղայի Ժէ դարու որմնանկարչական հուշարձանը» (1942), «Քանդակագործուհի Այծեմնիկ Ուրարտու» (1948 թվականին), «Մանրանկարիչ Սարգիս Պիծակ» (1952 թվականի) աշխատությունները։ Խմբագրել ու հրատարակել է հայ նորագույն կոմպոզիտորների «Սևան» (1926 թվականին) երաժշտական ալմանախը, «Հայաստանի նկարիչների ալմանախ»–ը (1926 թվականին)։ Սպահանի Փերիա գավառը (Հ․ Աճառյանի առաջաբանով), Նոր Ջուղա, 1919 թվականին։ Չահարմահալի Հայ ժողովրդական բանահյուսությունը, Վնն․, 1923 թվականին։ Ռուսահայ թատրոնի պատմությունը, Վնտ․, 1933 թվականի։ Ակադեմիկոս Ավետիք Իսահակյանի պոեզիայի հիմնական գծերը, Բուենոս Այրես, 1956 թվականին։ Հայ ժողովրդի տաղանդավոր բանաստեղծ Հովհաննես Թումանյան, Ֆրեզնո, 1957 թվականին[1]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սպահանի Փերիւս գաւառը (Հ. Աճաոյանի առաջաբանով), Նոր Ջուղա, 1919: Չարմահալի հայ ժողովրդական բանահիւսութիւնը, Վնն., 1923[2]:
  • Ռուսահայ թատրոնի պատմութիւնը, Վնտ., 1933:
  • Աշուղ Յարթուն օղլի: Փշրանքներ աշուղական գրականութիւնից: Տպ. «Մոդերն», 1946, 141 էջ[3]:
  • Ակադեմիկոս Աւետիք Իսահակեանի պոեզիայի հիմնական գծերը, Բուենոս Այրես, 1956:
  • Հայ ժողովրդի տաղանդաւոր բանաստեղծ Յովհաննէս Թումանեան, Ֆրեզնո, 1957:
  • Կասանդրա: Պատկեր իրական կեանքից եւ Պատանի արտիստը: Ս. Ղազար, 1963, 135 էջ[4]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007:
  2. «Սպահանի Փերիա գաւառը (ազգագրութիւն)»։ www.digilib.am (հայերեն)։ Վերցված է 2019-03-06 
  3. Երեմեան Արամ (1946)։ Աշուղ Յարթուն օղլի: Փշրանքներ աշուղական գրականութիւնից (հայերեն)։ տպ. Մոդերն 
  4. Երեմեան Արամ (1963)։ Կասանդրա: Պատկեր իրական կեանքից եւ Պատանի արտիստը (հայերեն)։ Ս. Ղազար 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 546 CC-BY-SA-icon-80x15.png