Արամ Գրիգորյան (գրող)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արամ Գրիգորյան (այլ կիրառումներ)
Արամ Գրիգորյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 3, 1914 |
Ծննդավայր | Կարս, Կարսի գավառ, Կարսի մարզ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | դեկտեմբերի 26, 2004 (90 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Մասնագիտություն | գրող, արձակագիր և գրականագետ |
Լեզու | հայերեն |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Շիրակի պետական համալսարան (1941) և Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Աշխատավայր | Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ |
Արամ Գրիգորյան Վիքիդարանում |
Արամ Ռուբենի Գրիգորյան (հունվարի 3, 1914, Կարս, Կարսի գավառ, Կարսի մարզ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 26, 2004, Մոսկվա, Ռուսաստան[1]), հայ գրող, արձակագիր, գրականագետ: Բանասիրական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1939 թվականից:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1914 թվականին Կարս քաղաքում։ 1941 թվականին ավարտել է Լենինականի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը, ապա՝ Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի գրականության բարձրագույն դասընթացները։ Մինչև 1970 թվականը աշխատել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտում։
Ռուսերեն լույս են տեսել նրա «Շիրվանզադեի ռեալիզմը» (Երևան, 1960)[2], «Սոցիալիստական ռեալիզմի ակունքների մոտ» (Երևան 1963) գրքերը։ Ապրում ու աշխատում է Մոսկվայում։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արևի ուժը, Երևան, Պետհրատ, 1939, 64 էջ[3]:
- Կյանքի ճանապարհը (նովելներ և լեգենդներ), Երևան, Հայպետհրատ, 1946, 121 էջ[4]:
- Պատումներ Շիրազի կյանքից: Սովետական գրող, 1987[5]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «AV Production - Արամ Գրիգորյան»։ avproduction.am։ Վերցված է 2020-01-03
- ↑ Գրիգորյան Արամ Ռուբենի (1960)։ Реализм Ширванзаде. О некоторых особенностях драматургического мастерства =: Շիրվանզադեի ռեալիզմը։ Դրամատուրգիական վարպետության մի քանի առանձնահատկությունները։ Ереван: Изд-во Арм. театр. о-ва
- ↑ Գրիգորյան Արամ Ռուբենի (1939)։ Արևի ուժը։ Երևան: Պետհրատ
- ↑ Գրիգորյան Արամ Ռուբենի, Հախումյան Տիգրան Սիմեոնի (1946)։ Կյանքի ճանապարհը: Նովելներ և լեգենդներ։ Երևան: Հայպետհրատ
- ↑ Գրիգորյան Արամ Ռուբենի (1987)։ Պատումներ Շիրազի կյանքից: Հուշեր (հայերեն)։ Սովետական գրող
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»
- Հունվարի 3 ծնունդներ
- 1914 ծնունդներ
- Կարս քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 26 մահեր
- 2004 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի շրջանավարտներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հայ գրողներ
- Հայ արձակագիրներ
- Հայ գրականագետներ
- Բանասիրական գիտությունների թեկնածուներ