Արամ Բալյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բալյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արամ Բալյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 5, 1918 |
Ծննդավայր | Բռնակոթ, Զանգեզուրի գավառ |
Մահացել է | դեկտեմբերի 3, 1999 (81 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | մանկավարժական գիտությունների դոկտոր (1972) |
Մասնագիտություն | մանկավարժ |
Աշխատավայր | Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարան, Գրական Ադրբեջան և Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Արամ Արտեմի Բալյան (մայիսի 5, 1918, Բռնակոթ, Զանգեզուրի գավառ - դեկտեմբերի 3, 1999, Երևան, Հայաստան), հայ մանկավարժ։ Մանկավարժական գիտությունների դոկտոր (1972), պրոֆեսոր (1976):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արամ Արտեմի Բալյանը ծնվել է 1918 թվականի մայիսի 5-ին, Սիսիանի Բռնակոթ գյուղում։ Ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտը։ Որպես ուսուցիչ է աշխատել Նախիջևանի Շահբուզի շրջանի Բիչանագ գյուղում, ապա տեղափոխվել է Բռնակոթ գյուղի դպրոց։ 1940 թվականին զորակոչվել է բանակ Վինիցիայի մարզ, ապա՝ Բեսարաբիա, ծառայել 216-րդ հրաձգային դիվիզիայում։ 1941 թվականին հունիսի 23-ից մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի Գերմանա-խորհրդային ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) Հարավարևմտյան ենթաճակատում և Հյուսիսային Կովկասում՝ 216-րդ հրաձգային դիվիզիայում։ Երկու անգամ վիրավորվել է։ Ազատվել է ծառայությունից և վերադարձել հայրենի գյուղ, դպրոցում դասավանդել հայոց լեզու և գրականություն։ Հետագայում տեղափոխվել է Բաքու, 1947-1960 թվականներին ընդհանուր մանկավարժություն, բարոյագիտություն, տրամաբանություն, հոգեբանություն է դասավանդել Բաքվի մանկավարժական ինստիտուտում։ Եղել է հայերեն լույս տեսնող «Կոմունիստ» թերթի բաժնի վարիչ, «Գրական Ադրբեջան» ամսագրի պատասխանատու քարտուղար։ 1962 թվականին տեղափոխվել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտ։ 1972 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։ 1976-1986 թվականներին և 1989-1994 թվականներին եղել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ընդհանուր մանկավարժության ամբիոնի վարիչ[1]։ Իր անձնական մեծահարուստ ու արժեքավոր գրադարանը նվիրել է իր ծննդավայրի ուսումնական հաստատությանը։
Աշխատանքները նվիրված են մանկավարժության հարցերին։ Համահեղինակ է «Մանկավարժական էթիկա» (2000) ուսումնական ձեռնարկի։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևատրվել է մարտական և Աբովյանի, Կրուպսկայայի անվան մեդալներով։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ապրել եվ գործել խղճի թելադրանքով։ Բալյան Արամ Արտեմի, Երևան, «Հայաստան», 1968։
- Ծրագրեր մանկավարժական ինստիտուտների։ Երևան։ Ա. հ., 1968[2]:
- Ա. Վ. Լունաչարսկին երիտասարդ սերնդի գեղագիտական դաստիարակության մասին։ Բալյան Արամ Արտեմի, ՀԽՍՀ բարձրագույն և միջին մասնագիտական կրթության նախարարություն, Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ, Երևան, Ա. հ., 1970:
- Առաջին կուրսեցու ուղեցույց։ Բալյան Արամ Արտեմի, ՀԽՍՀ Լուսավորության մինիստրություն, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ, Երևան, Ա. հ., 1973:
- Դաստիարակության հոգեբանական հիմունքները։ Բալյան Արամ Արտեմի, ՀԽՍՀ Մանկավարժական ընկերություն, Երևան, «Լույս», 1973[3]։
- Դաստիարակության էսթետիկան։ Լիխաչև Բ. Տ, Բալյան Արամ Արտեմի, Բալասանյան Գրիգոր Գրիգորի, Երևան, «Լույս», 1973։
- Դիրեկտորների որակավորման բարձրացման ֆակուլտետի ունկնդիրներին հանձնարարվող ռեֆերատների թեմաները։ Բալյան Արամ Արտեմի, ՀԽՍՀ Լուսավորության մինիստրություն, Երևան, Ա. հ., 1975:
- Ազգային դպրոցի ստեղծման ճանապարհին։ Հովասափյան Գեղամ Ավետիսի, Բալյան Արամ Արտեմի, Երևան, ՀԽՍՀ Լուսավորության մինիստրություն, 1975։
- Դպրոցականի համոզմունքների ձևավորումը։ Բալյան Արամ Արտեմի, ՀԽՍՀ «Գիտելիք» ընկերություն, Երևան, Ա. հ., 1978:
- Դպրոցականների գեղագիտական դաստիարակությունը։ Ուսուցիչների և ծնողների համար։ Բալյան Արամ Արտեմի, Սեղբոսյան Լ. Գ., Երևան, «Լույս», 1979։
- Էսթետիկական դաստիարակության տեսություն։ (Ուսումնաօժանդակ ձեռնարկ)։ Պրակ 1, Բալյան Արամ Արտեմի, Ամիրջանյան Յուրի Ավշարի, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ, Երևան, Ա. հ, 1980։
- Աշակերտների ճանաչողական պահանջմունքները և դրանց ձևավորման ուղիները։ Բալյան Արամ Արտեմի, Մանկավարժական ընկերություն ՀԽՍՀ, Երևան, «Լույս», 1982։
- Զրույցներ սկսնակ ուսուցչի հետ։ Ամիրջանյան Յու. Ա, Բալյան Արամ Արտեմի, Դալլաքյան Ռ. Հ, Չալիկյան Է. Պ., Երևան, «Լույս», 1983[4]։
- Ազգային համակրթական դպրոցի ստեղծման ճանապարհին։ Հովասափյան Գեղամ Ավետիսի, Բալյան Արամ Արտեմի, Պետական մանկավարժական ինստիտուտ, Երևան, Ա. հ., 1984[5]:
- Ժողովրդական կրթության պրոբլեմները հայ մանկավարժական մտքի պատմության մեջ։ Երևան։ Ա. հ, 1986[6]։
- Մանկավարժության պատմության դասավանդումն ակտիվացնելու մի քանի ուղիներ։ (Մեթոդական ցուցումներ), խմբ.՝ Ա. Ա. Բալյան, Կազմ.՝ Ա. Հ. Իգնատյան, Երևան, ՀԽՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրություն, մինիստրության հանրապետական ուսումնամեթոդական կաբինետ, 1986։
- Դպրոցականների ինքնադաստիարակությունը և նրա խթանման միջոցները։ Բորյան Ստեփան Գրիգորի, Բալյան Արամ Արտեմի, Իգնատյան Ա. Հ., Երևան, «Լույս», 1987[7]։
- Խնդիր-առաջադրանքներ մանկավարժությունից։ Ա. Ա. Բալյան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 1989։
- Մանկավարժական տեխնիկա։ Ա. Ա. Բալյան, Երևան, «Լույս», 1990։
- Ազգային դպրոցի ստեղծման ճանապարհին։ Հովասափյան Գեղամ Ավետիսի, Բալյան Արամ Արտեմի, Երևան, ՀԲՀ հրատարակչություն, 1994։
- Ազգային դպրոցի ստեղծման ճանապարհին։ Հովասափյան Գեղամ Ավետիսի, Բալյա Արամ Արտեմի, Երևան, ՀԲՀ, 1995։
- Ազգային դպրոցի ստեղծման ճանապարհին։ Հովասափյան Գեղամ Ավետիս, Բալյան Արամ Արտեմի, Երրորդ վերամշակված հրատարակություն, Երևան, Հայբացհամ, 1996։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 197։
- ↑ Բալյան, Արամ Արտեմի; ՀՍՍՀ Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրություն; Երևանի Հայկական պետական մանկավարժական ինստիտուտ Խ. Աբովյանի անվան, eds. (1968). Ծրագրեր մանկավարժական ինստիտուտների։ Պետ. քննություններ։ Մանկավարժ. տես. դասընթացից. Երևան: Ա. հ.
- ↑ Բալյան, Արամ Արտեմի (1973). Դաստիարակության հոգեբանական հիմունքները. ՀՍՍՀ Մանկավարժական ընկերություն. Երևան: Լույս.
- ↑ Ամիրջանյան, Յու Ա; Բալյան, Արամ Արտեմի; Դալլաքյան, Ռ Հ (1983). Չալիկյան, Է Պ (ed.). Զրույցներ սկսնակ ուսուցչի հետ. Երևան: Լույս.
- ↑ Mousseron, Pierre (2018 թ․ դեկտեմբերի 13). «Les usages relatifs au vin: nunc est bibendum». DESC - Direito, Economia e Sociedade Contemporânea. 1 (1): 176–189. doi:10.33389/desc.v1n1.2018.p176-189. ISSN 2596-0318.
- ↑ Բալյան, Արամ Արտեմի; Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ, eds. (1986). Ժողովրդական կրթության պրոբլեմները հայ մանկավարժական մտքի պատմության մեջ=: Проблемы народного образования в истории армянской педагогической мысли: Գիտ. աշխ. միջբուհական թեմ. ժող. (Մանկավարժություն). Երևան: Ա. հ.
- ↑ Բորյան, Ստեփան Գրիգորի; Բալյան, Արամ Արտեմի; Իգնատյան, Ա Հ (1987). Դպրոցականների ինքնադաստիարակությունը և նրա խթանման միջոցները. Երևան: Լույս.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արամ Բալյան» հոդվածին։ |
|
- Մայիսի 5 ծնունդներ
- 1918 ծնունդներ
- Բռնակոթ (Սյունիքի մարզ) գյուղում ծնվածներ
- Դեկտեմբերի 3 մահեր
- 1999 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ՀՊՄՀ շրջանավարտներ
- Հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոսներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ մանկավարժներ
- Հայ պրոֆեսորներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ
- Մանկավարժական գիտությունների դոկտորներ