Արամ Ավետիս (գրող)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արամ Ավետիս
IMG-780d3a4bbe8bb82bd5342d1809fdce0d-V.jpg
Ծննդյան անուն Արամ Ավետիսյան
Ծնվել է 1990, մայիսի 25
Ծննդավայր Երևան
Մասնագիտություն գրող, արձակագիր
Լեզու հայերեն
Ազգություն հայ
Կրթություն Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
Ժանրեր պատմվածք, արձակ-պոեզիա, էսսե, վեպ,

Արամ Ավետիս (1990, մայիսի 25, Երևան), գրող, արձակագիր, կինոգետ: Գերազանց ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի բակալավրի և մագիստրատուրայի կինոգիտական բաժինը։ Որպես գրող և կինոգետ՝ տպագրվել է գրական մամուլում[1]։ Հիմնականում գրում է պատմվածքներ, արձակ-պոեզիա, էսսեներ։ Առաջին գիրքը լույս է տեսել 2017 թվականին «Կույր կետադրություն» վերնագրով։ Մի քանի անգամ եղել է բեսթսելլերների շարքում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արամ Ավետիսը (Արամ Ավետիսյան) ծնվել է 1990 թվականի մայիսի 25-ին Երևանում։ Ծնողներն են Ավետիսյան Դերենիկը և Սեդրակյան Լուսինեն։ Ունի մեկ քույր՝ Աննա Ավետիսյանը, վերջինս դերասանուհի է։

1997 թվականին Արամն ընդունվել է Ավանի թիվ 171 միջնակարգ դպրոց։ 2008-2010 թվականներին ծառայել է Հայաստանի ռուսական սահմանապահ զորքերում։ 2010 թվականին Արամն ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոգիտական բաժինը։ Բակալավրն ավարտելուց հետո՝ 2014-2016 թվականներին, սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մագիստրատուրայի կինոգիտության բաժնում։ 2012 թվականից մինչ այսօր Արամն աշխատում է գրախանթում՝ որպես գրքի խորհրդատու։

2016 թվականին «Անդին» ամսագրի մրցանակաբաշխությանը Արամը՝ որպես գրող նախորդ տարիներին ամսագրում հրապարակած իր էսսեների և մասնավորապես «Գրականությունից հրաժարվելու մանիֆեստ №0-ի» համար ստացել է Սլավիկ Չիլոյանի անվան տարվա հայտնություն մրցանակը։ Մասնակցել է «Կինոաշուն» փառատոնին, որտեղ Վիգեն Չալդրանյանի «Քրմուհի» ֆիլմի և Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» ֆիլմի վերլուծականների համար պատվավոր հորիզոնականներ է զբաղեցրել[2]և ստացել պատվոգրեր։ Որպես գրող և կինոգետ՝ տպագրվել է տարբեր ամսագրերում[3]։

Գրական դաշտ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կույր կետադրություն»

Արամը սկսել է գրել 17 տարեկանից: Առաջին քայլերն սկսել է բանաստեղծություններ գրելով։ Առաջին ստեղծագործությունը տպագրվել է «Անդին» ամսագրում, կոչվում է «Նիցշեի տանը»: «Կույր կետադրություն»-ը գրողի առաջին գիրքն է, որում էսսեներն ամփոփված են երեք խորագրերի ներքո՝ «Տեսունակ կուրություն», «Անհետացող քաղաքի քարտեզը» և «Կետադրության համընդհանուր պատմություն»։ Գիրքը վերատպվել է երեք անգամ․ առաջին անգամ տպագրվել է «Լուսաբաց» հրատարակչությունում, երկրորդ և երրորդ անգամ՝ «Անտարես» հրատարակչության կողմից։ 2018 թվականին «Կույր կետադրություն»-ը հայտնվեց «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելլեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակում[4]։ «Կույր կետադրություն»-ը եղել է 2018 թվականի «Անտարեսի» «XXI» մատենաշարի տարվա ամենաշատ վաճառված գիրքը։ Ռուսական «Նովայա լիտերատուրա» ամսագրում տպագրվել է Արամ Ավետիսի «Футуристические сны циклопа» ( հայ․՝ «Կիկլոպի ֆուտուրիստական երազները») հավաքածուն[5]:

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կույր կետադրություն, 2017, 2018

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցանկն անավարտ է։ Նշված են միայն այն ստեղծագործությունները, որոնք հասանելի են առցանց ընթերցման համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]