Արամ Ավետիսյան (դերասան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արամ Ավետիսյան
Ծնվել էփետրվարի 1, 1995
ԾննդավայրԱրարատի մարզ
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ՄասնագիտությունԴերասան
Ժանրերդրամա

Արամ Ավետիսյան (փետրվարի 27,1995, Լուսառատ, Արարատի մարզ), հայ դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արամ Ավետիսյանը ծնվել է 1995 թվականի փետրվարի 27-ին, Արարատ մարզի Լուսառատ գյուղում:2001 թվականից մինչև 2012 թվականը սովորել է Լուսառատի միջնակարգ դպրոցում:Դպրցական տարիներին Արամը հաճախել է երգի, պարի և հետագայում ցանկություն է ունեցել դառնալ պարող,բայց 2012 թվականի դպրոցը ավարտելուց հետո ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնում:Թատերական ինստիտուտում սովորելու տարիներին,դերասանը սովորելուն զուգահեռ նկարահանվել է «Սիրո Գերին»[1] հեռուստասերիալում:2016 թվականին ավարտել է ինստիտուտը: Թատերականն ինստիտուտը ավարտելուց հետո մասնակցում է քասթինգի ու նկարահանվում է Քարե Դարդ սիթոմում, որն էլ դերասանին մեծ ճանաչում է բերում:

Այնուհետև առաջարկ է ստացել,հայկական բրենդերի կողմից, որպեսզի համագործակցի խանութ սրահի հետ,և այսպես սկսկում է զբաղվել նաև մոդելինգով:Հետագայում դերասաննը համագործակցում է տարբեր բրենդային խանութների հետ, ներկայանալով որպես ֆոտոմոդել,ներկայացնելով խանութների հագուստը:

2018 թվականին դերասանը նկարահանվել է «Երևի» հեռուստասերիալում:

2019 թվականին հիմնում է Արամ Ավետիսյան դերասանական ստուդիան Արտաշատ և Վեդի քաղաքներում ու սկսկում է դասավանդել:2019 թվականի ամռանը դերասանը իր դերասանական ստուդիայի սաների հետ նկարահանում է ` «Փրկության Գինը» գեղարվեստական ֆիլմը , որի սցենարի հեղինակը հենց նա է:[2][3]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]