Արամ Ապարանցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արամ Ապարանցի
Ծնվել էհուլիսի 28, 1956(1956-07-28) (67 տարեկան)
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

Արամ Սեդրակի Սարգսյան (Արամ Ապարանցի), (հուլիսի 28, 1956(1956-07-28)) հայ գեղանկարիչ, քանդակագործ, Հայաստանի նկարիչների միության անդամ։

Կյանքն ու գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արամ Ապարանցին ծնվել է 1956 թվականի հուլիսի 28-ին։ 1980-86 թվականներին սովորել և ավարատել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի նկարչա-գծագրական բաժինը։ Ուսանել է Հովհաննես Զարդարյանի, Սուրեն Սաֆարյանի, Տիգրան Թոքմաջյանի, Զախար Խաչատրյանի մոտ։ 2015 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ Մասնակցել է մի շարք հանրապետական և միջազգային սիմպոզիումների և գեղանկարչական ցուցահանդեսների՝ այդ թվում 2018 թվականի «Մեր պապերի սխրանքը» խորագրով քանդակի միջազգային սիմպոզիումին՝ Հայաստանում՝ «Կենաց ծառ» քանդակով[1]։ Ճանաչվել է «Լավագույն ուսուցիչ», արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի Բաշ-Ապարանի հերոսամարտի 100-ամյակի կապակցությամբ Ապարան քաղաքում անցկացված քանդակագործության միջազգային սիմպոզիումին մասնակցության համար։ Նրա նկարները գտնվում են մասնավոր հավաքածուներում՝ Ռուսաստան, Ուկրաինա, ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին «Լույսի և արարման 10 օր» սիմպոզիում-ցուցահանդես Կողբում 2010 թվականին «Արցախի աշնանային գույները» սիմպոզիում-ցուցահանդես Արցախում և Երևանում 2010 թվականին «Լոռվա ձորում» սիմպոզիում-ցուցահանդես։ 2011 թվականին «Լոռվա ձոր Դեբեդի հովտի գույները» սիմպոզիում-ցուցահանդես Երևանում 2012 թվականին «Ապարանի բնաշխարհը» սիմպոզիում-ցուցահանդես Երևանում 2013 թվականինն «Սաղմոսավանքի ձմեռը» հանրապետական բնանկարի ցուցահանդես 2015 թվականին «Բարի հիշողություն, «Մշեցիներ» հանրապետական ցուցահանդես 2018 թվականին «Մեր պապերի սխրանքը» քանդակի միջազգային սիմպոզիում Ապարանում 2019 թվականին «Դաշտային ծաղիկներ» հանրապետական գարնանային ցուցահանդես[2], 2017 թվականի դեկտեմբերի 15-ին մասնակցել է Հայաստանի նկարիչների միությունում՝ միության 85-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսին[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արամ Ապարանցի Սարգսյան. Կենսագրություն (լուսանկարներ)». newsday.am. 2020 թ․ հունիսի 24. Վերցված է 26․08․2020-ին.(չաշխատող հղում)
  2. «Այս վրձնի մեկ հարվածը կվերջացնի իմ բոլոր ներկերը. Արամ Ապարանցի. Լուսանկարներ». hayacq.com. 2020 թ․ օգոստոսի 22. Վերցված է 26․08․2020-ին.
  3. «Հանրապետական ցուցահանդես` նվիրված նկարիչների միության հիմնադրման 85-ամյակին». irates.am. 22.12.2017. Վերցված է 26․08․2020-ին.