Արամ Աբրահամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արամ Աբրահամյան (այլ կիրառումներ)
Picto infobox med.png
Արամ Աբրահամյան
Արամ Աբրահամյան.png
Ծնվել էդեկտեմբերի 31, 1898(1898-12-31)[1][2]
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել է1990
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՄոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետ (1924)[1]
Մասնագիտությունուրոլոգ, արվեստի կոլեկցիոներ և դասախոս
Կոչումպրոֆեսոր[1][2]
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր[1][2] (1949)
ԱշակերտներՄարգաիտա Տրապեզնիկովա
ԱշխատավայրMONIKI? և Մոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան
ԱնդամակցությունVsesoyuznoe obshchestvo urolohov?
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս,
, Լենինի շքանշան, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան,
, ԽՍՀՄ պետական մրցանակ և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
ՎիքիդարանԱրամ Աբրահամյան

Արամ Հակոբի Աբրահամյան (դեկտեմբերի 31, 1898(1898-12-31)[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] - 1990, Մոսկվա, ԽՍՀՄ[3]), հայ ուրոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1950), գիտությունների վաստակավոր գործիչ (1959), ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1959), սոցիալիստական աշխատանքի հերոս (1969)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է դեկտեմբերի 31-ին, Թիֆլիսում։ Ավարտել է տեղի վարժարանը և մեկնել ռազմաճակատ, մարտնչել Կարսի, Սարիղամիշի, Ղարաքիլիսայի և Ալեքսանդրապոլի մարտերում, ապա մասնակցել Սարդարապատի հերոսական ճակատամարտին։ Ռազմաճակատում ապրած արհավիրքների խորն ազդեցության ներքո ընտրում է բժշկի մարդասիրական մասնագիտությունը։ 1918 թվականին ընդունվել է Անդրկովկասի բժշկական ինստիտուտ, երկու տարի անց մեկնել Մոսկվա՝ ուսումը շարունակել Մոսկվայի բժշկական ինստիտուտում՝ 1924 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Մինչև 1930 թվականն աշխատել է նրա ուրոլոգիական կլինիկայում[4], այնուհետև՝ մարզային գիտահետազոտական կլինիկական ինստիտուտում։ 1950-1975 թվականներին ԳՀԻ ուրոլոգիական կլինիկայի տնօրեն, 1949 թվականից միաժամանակ՝ ԽՍՀՄ առողջապահության նախարարության 4-րդ վարչության ուրոլոգիայի բաժանմունքի ղեկավար։ 1941-1945 թվականներին Հայրենական մեծ պատերազմի տարիներին Երևանի զինվորական հոսպիտալներում ղեկավարել է ուրոլոգիական բաժանմունքներ[5]։

Արամ Աբրահամյանի և տիկնոջ Մարիա Աբրահամյանի՝ Հայաստանին նվիրաբերած գեղանկարչության հավաքածուի հիման վրա 1984 թվականին Երևանում հիմնադրվել է Ռուսական արվեստի թանգարանը[6][7]։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբրահամյանը հետազոտել է երիկամների ջրակալման, նորագոյացությունների, միզաքարային հիվանդության և միզուկի տրավմատիկ նեղացումների վիրահատական բուժման հարցերը[5]։ Աշխատանքները վերաբերում են երիկամի ջրակալման, ուռուցքների, միզաքարային հիվանդության, միզուկի վնասվածքային նեղացումների հարցերին[8]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուրոլոգների միջազգային ընկերության իսկական անդամ
  • Համամիութենական գիտական ընկերության նախագահ
  • Հայաստանի ուրոլոգների գիտական ընկերության անդամ
  • Արտասահմանյան մի շարք ակադեմիաների ու գիտական ընկերությունների պատվավոր անդամ

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Урология, 1938, 1.
  • Хирургия, 1953, 3.
  • Урология, 1955, 1.
  • Гидронефрозы (Этиология, клиника, лечение), Дисс. докт. М., 1950.
  • Гидронефрозы (этиология, клиника, личение), М., 1956.
  • Труды 4-й Всесоюзной конференции урологов. М., 1963.
  • Гематурия и опухоли мочевой системы. М.։ Медгиз, 1949.
  • Руководство по клинической урологии. М. Медицина, 1970, (в соавт.).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — էջ 42.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — 1990. — հատոր 1.
  3. «Արամ Աբրահամյան»։ Վերցված է 2014 Հունվարի 29 
  4. А. П. Айриян (1998)։ Армянские учёные-медики։ Ереван: Амарас։ էջ 67։ ISBN 99930-1-001-7 
  5. 5,0 5,1 Խմբագրական կոլեգիա, Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 1 (խմբ. Վիկտոր Համբարձումյան), Ե., «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա Հայկական Սովետական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1974, էջ 42 — 720 էջ։
  6. «Մեծ բժիշկն ու մեծ հայրենասերը, «Ռուսական արվեստի թանգարան» (Արամ Աբրահամյանի հավաքածու), Երևանում»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-06-ին։ Վերցված է 2014-12-13 
  7. «Աբրահամյան Արամ Հակոբի»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 2014-12-13 
  8. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 42 CC BY-SA icon 80x15.png