Արամե (երգիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը հայ երգչի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Արամե (այլ կիրառումներ)։
Արամե
Ի ծնե անունԱրամ Մարատի Եղիազարյան
Ծնվել էհոկտեմբերի 10, 1982 (41 տարեկան)
Արմավիր
ԵրկիրՀայաստան հայաստան
Ժանրերփոփ
ՄասնագիտությունԵրգիչ
Գործիքներվոկալ
Գործունեություն2004-ից

Արամե (իսկական անունը՝ Արամ Մարատի Եղիազարյան, հոկտեմբերի 10, 1982(1982-10-10), Արմավիր), հայ փոփ երգիչ։ Հայաստանի վաստակավոր արտիստ (2017)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում։ Ընդամենը 2 տարեկան հասակում ընտանիքը տեղափոխվել է Երևան։ Հայրը՝ Մարատ Եղիազարյանն է, մայրը՝ Ռուզաննա Կարապետյանը։ Եղբայրը՝ Կորյունը իրենից մեծ է երկու տարով, իսկ քույրը՝ Անին փոքր է չորս տարով։ Արամեն իր անունը ժառանգել է հորեղբորից՝ Արամայիսից[2]։ Արամեն 10 տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվում է Դոնի Ռոստով, Ռուսաստան[3]։ Այստեղ նա ընդունվում է «Արևիկ» մանկապատանեկան երգի համույթ, ուր էլ անում է իր առաջին քայլերը երգի ասպարեզում։ Հաճախել է նաև կարատեի, քինգ–բոքսինգի ու բոդիբիլդինգի։ 9-րդ դասարանում որոշում է ընդունվել հումանիտար վարժարան, սակայն վերջանականապես ընդունվում է բիզնեսի կառավարման և իրավունքի ինստիտուտի իրավաբանության բաժին։ Որոշ ժամանակ նա աշխատել է որպես թարգմանիչ։ 2004 թվականին Արամեն վերադառնում է Հայաստան։

Ձայնասկավառակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անձայն (2007)
  • Յարիս բոյը (2008)
  • Մի քիչ սեր (2009)
  • Իմ կյանքի 27-րդ առավոտ (2010)
  • Իմ միակ սիրելի (2011)
  • Քավոր (2014)
  • 10 տարի միասին (2016)

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

# Անվանումը Հեղինակ Ձայնասկավառակ
1 Ինձ չլսես Մարինե և Կեթրին Գյուլումյաններ Անձայն
2 Բեր ինձ սեր Մանե Հակոբյան Անձայն
3 Արցունքիս մեջ Արամե, Ավետ Բարսեղյան Անձայն
4 Անձայն Արամե Անձայն
5 Իմն ես իմ սեր Մարինե Գյուլումյան Անձայն
6 100 տարի Մարինե Թագակչյան Անձայն
7 Մի նամակ Մարինե Թագակչյան Անձայն
8 Ուր է Մանե Հակոբյան Անձայն
9 Բևեռներ Արամե, Ավետ Բարսեղյան Անձայն
10 Հանդիպում(զուգերգ Անի Ամիրյանի հետ) Մարինե Գյուլումյան Անձայն
11 Երևան Մարինե Գյուլումյան Յարիս բոյը
12 Ծաղիկներս քեզ եմ նվիրում Մարինե Գյուլումյան Յարիս բոյը
13 Յարիս բոյը Վաչե Ավեյան Յարիս բոյը
14 Ուր ես, ումն ես Մանե Հակոբյան Յարիս բոյը
15 Ապրում եմ քեզ համար Արամե Յարիս բոյը
16 Շատ մի տխրիր Մարինե Գյուլումյան Յարիս բոյը
17 Անջիգյար Մարինե Գյուլումյան Յարիս բոյը
18 Սիրուն փերի Մարինե Գյուլումյան Յարիս բոյը
19 Պապուրի Մարինե Գյուլումյան Յարիս բոյը
20 Մի քիչ սեր Մի քիչ սեր
21 Destiny Մի քիչ սեր
22 Ձիուկ Մի քիչ սեր
23 Ապրենք խաղաղ Մի քիչ սեր
24 Երկինք մի լաց Մի քիչ սեր
25 Մեկ-մեկ Մի քիչ սեր
26 Առաջին սեր Մի քիչ սեր
27 Пой мне Մի քիչ սեր
28 Սեր մի գնա Մի քիչ սեր
29 Դու չես գա Մի քիչ սեր
30 Խոստանում եմ, որ Մի քիչ սեր
31 Angels Մի քիչ սեր
32 Վարդ նազելի Իմ միակ սիրելի
33 Շուրթերդ անուշ են Իմ միակ սիրելի
34 Իմ միակ սիրելի Իմ միակ սիրելի
35 Քոնն եմ Իմ միակ սիրելի
36 Առանց քեզ Իմ միակ սիրելի
37 Սիրելու եմ Իմ միակ սիրելի
38 Սիրո վալս Իմ միակ սիրելի
39 Զով գիշեր է(զուգերգ Արմինկայի հետ) Իմ միակ սիրելի
40 Գեղեցկուհուն Իմ միակ սիրելի
41 Ոնց անեմ Իմ միակ սիրելի
42 Ուր գնաց Իմ միակ սիրելի
43 Իմ արև Իմ միակ սիրելի
44 Դու հեռու ես Իմ միակ սիրելի
45 Վայրի վարդեր Իմ միակ սիրելի
46 Սիրո նոր ժամանակ Ավետ Բարսեղյան, Րաֆֆի Ալթունյան
47 Մամա Ռիչարդ Մադլենյան, Արթուր Սաֆարյան
48 Армения

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մհերը, Արամեն ու Մկոն ՀՀ վաստակավոր արտիստի կոչում են ստացել». news.am. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 21-ին.
  2. Արամեի մասին aramebest.blogspot.com կայքում
  3. Արամեի մասին ankakh.com կայքում(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]