Արամայիս Սարգսյան (եֆրեյտոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արամայիս Սարգսյան (այլ կիրառումներ)
Արամայիս Ասատուրի Սարգսյան
1922-1944
ԾննդավայրՏեղ, Գորիսի շրջան
Մահվան վայրԲալբետչա, ԲԽԱՀ Վիտեբսկի մարզի Սիրոտինոյի շրջան
Կոչումեֆրեյտոր
ՊարգևներԽորհրդային Միության հերոս

Արամայիս Ասատուրի Սարգսյան (Սարկիսով) (1922, գյուղ Տեղ, ՀԽՍՀ Գորիսի շրջանում - 1944, հունիսի 5, գյուղ Բալբետչա, ԲԽԱՀ Վիտեբսկի մարզի Սիրոտինոյի շրջանում), Խորհրդային Միության հերոս (22․7․1944, հետմահու), գվարդիայի եֆրեյտոր։

Հայրենական մեծ պատերազմի սկզբից կամավոր մեկնել է ռազմաճակատ։ Նախկին 76-րդ հայկական լեռնահրաձգային դիվիզիայի (վերակազմվել է 51-րդ գվարդիականի) կազմում մասնակցել է Ստալինգրադի ճակատամարտին, Բելառուսիայի ազատագրմանը։ Եղել է գնդացրային հաշվարկի հրամանատար։

Հերոսի կոչման արժանացել է Արևմտյան Դվինայի գետանցման ժամանակ ցուցաբերած խիզախության և անձնազոհության համար (իր մարմնով ծածկելով հրամանատարին՝ փրկել է նրա կյանքը)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 221 CC-BY-SA-icon-80x15.png