Արամայիս Հովսեփյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արամայիս Հովսեփյան
Ծնվել էմայիսի 9, 1931(1931-05-09)[1] (92 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունփիլիսոփա
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան

Արամայիս Ազիզբեկի Հովսեփյան (ծնված մայիսի 9, 1931, գյուղ Ղշլաղ (ԼՂՀ Ասկերանի շրջանում)), հայ փիլիսոփա։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1975), պրոֆեսոր (1976)։

Ավարտել է ՄՊՀ փիլիսոփայան ֆակուլտետը (1956)։ 1956-1963 թվականներին աշխատել է ԼՂԻՄ-ում։ 1963 թվականից գիտամանկավարժական աշխատանքի է ԵՊՀ-ում, 1983 թվականից՝ փիլիսոփայության և բարոյագիտության ամբիոնի վարիչ։

Գիտական հետազոտությունները վերաբերում են սոցիալական համակարգերի գործառնության, վերարտադրության ու զարգացման դիալեկտիկայի և սոցիալական հոգեբանության հարցերին։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բացասման բացասումի օրենքը։ Դասախոսություն, Հովսեփյան Արամայիս Ազիզբեկի, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 1963։
  • Հասարակական հոգեբանության հարցի շուրջը։ Երևան, «Հայաստան», 1970 (համահեղինակ)։
  • Սոցիոլոգիական ուսմունքների պատմություն։ Ուսումնական օժանդակ ձեռնարկ, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1971 (համահեղինակ)։
  • Սոցիալականի և հոգեբանականի հարաբերակցությունը։ (Պրոբլեմի տեսական վերլուծ. սոցիալ. հոգեբան. տեսանկյունից), Ա. Ա.Հովսեփյան, Երևանի պետական համալսարան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 1973։
  • Հասարակական գիտակցության կառուցվածքը։ Դասախոս, Երևանի պետական համալսարա, Երևան, Ա. հ., 1976 (համահեղինակ)։
  • Անձի քաղաքական կուլտուրան։ Ձևավորման ուղիներն ու դաստիարակման միջոցները, Երևան, «Գիտելիք», 1984 (համահեղինակ)։
  • Հասարակական հարաբերությունների վերարտադրության սոցիալ-փիլիսոփայական պրոբլեմները։ Երևան, «Հայաստան», 1986 (համահեղինակ)։
  • Социально-философские аспекты воспроизводства общественных отношений и личности / Ред. А. Овсепян. Ереван, Изд-во Ерев. ун-та, 1987.
  • Փիլիսոփայության հիմունքներ։ Ուսումնական ձեռնարկ, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1994 (համահեղինակ)։
  • Փիլիսոփայություն։ Ուսումնական ձեռնարկ երեք գրքով, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 2000 (համահեղինակ)։
  • Անցումային հասարակությունը որպես տրանսֆորմացիոն գործունեության համակարգ։ Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 2000 (համահեղինակ)։
  • Հովսեփյան Ա. Ա., Սոցիալական փիլիսոփայության հիմունքներ, բուհական ձեռնարկ, 2003։
  • Հայաստանը սոցիալ-փիլիսոփայական ակնարկներում։ Արամայիս Հովսեփյան, Երևան, Դե-ֆակտո, 2003։
  • Փիլիսոփայության պատմության համառոտ դասընթաց։ Հովսեփյան Արամայիս Ազիզբեկի, 1931-2006։
  • Սոցիալ-հոգեբանական տեղաշարժերը վերափոխվող Հայաստանում / Արամայիս Հովսեփյան, Երևան, Դե-ֆակտո, 2004։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։