Արածո կիրճ (հայտնի է նաև Դժոխքի ձոր անունով), կիրճ ՀայաստանիԱրարատի մարզում, Արածո գետի խորը հովիտը՝ Ուրծի լեռնաշղթայի հարավ-արևելյան մասում։ Երկարությունը մոտ 7 կմ է, խորությունը՝ 100-400 մ, հատակի լայնությունը՝ 10-80 մ։ Լանջերը լերկ են, ժայռոտ ու զառիթափ։ Կան կարստային քարայրեր, խոռոչներ[1][2]։
↑Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 16 — 150 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։