Արածոգետ
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արածո (այլ կիրառումներ)
| Արածոգետ | |
|---|---|
| Բնութագիր | |
| Երկարություն | 42 կմ |
| Ավազանի մակերես | 122,5 կմ² |
| Ջրի ծախս | 0,36 մ³/վ |
| Ջրահոսք | |
| Ակունքի տեղակայում | Մժկատարի լեռներ |
| Գետաբերանի տեղակայում | Արաքս |
| Կոորդինատներ | |
| Տեղակայում | |
| Հոսող հոսքեր | Լանջառ |
| Երկիր | |
| Երկրամաս | Արարատի մարզ |
| Աշխարհագրական տեղադրություն | Արածո |
Արածոգետ, Դժոխաձոր, Չանախչի, Չանախճի, գետ Արարատի մարզում, Արաքսի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Մժկատարի լեռների հարավային լանջերից՝ 2500 մ բարձրությունից։ Երկարությունը 42 կմ, ջրհավաք ավազանը՝ 122,5 կմ²։ Հոսում է Զանգակատուն գյուղի գոգավորությունով, Արածո դաշտով, առաջացնում ընդարձակ արտաբերման կոն։ Վերին հոսանքի ավազանը ձագարաձև է, հունը՝ քարքարոտ։ Սնումը հիմնականում ձնաանձրևային (75%) է, վարարումը՝ ապրիլ-մայիսին։ Տարեկան միջին ծախսը 0,36 մ³/վ է (Զանգակատուն գյուղ), առավելագույնը՝ 8,64 մ³/վ (1988, ապրիլի 14)։ Ձմռանը սառցակալում է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով[1][2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 16 — 150 էջ։
- ↑ Հովհաննես Այվազյան (գլխավոր խմբագիր-տնօրեն) և ուրիշներ, Հայաստանի բնաշխարհ (հանրագիտարան), Երևան, «Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2006, էջ 143 — 692 էջ. — 3500 հատ, ISBN 5-89700-029-8։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 685)։ |