Արախնոդակտիլիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արախնոդակտիլիա
արախնոդատիլիայով հիվանդ ձեռքեր
Տեսակախտանիշ կամ նշան
Բժշկական մասնագիտությունբժշկական գենետիկա
ՀՄԴ-9759.82
ՀՄԴ-10Q87.4
 Arachnodactyly Վիքիպահեստում

Արախնոդակտիիա, (լատին․՝ Arachnodactylia, հին հունարեն՝ ἀράχνη` սարդ + δάκτυλος` մատ) նաև հայտնի է որպես «սարդի մատներ»։ Սա ախտաբանական վիճակ է, որն արտահայտվում է ափի համեմատ մատների ոչ նորմալ երկարությամբ և նեղությամբ։ Այս հիվանդությունը կարող է լինել ի ծնե կամ ձեռք բերվել կյանքի ընթացքում։ Պետք է նշել, որ որոշ դեպքերում արախնոդակտիլիայով տառապողների մոտ բոլոր մատները կամ դրանցից մի քանիսը շատ ճկուն են և հնարավորություն ունեն 180 °-ով հետ թեքվելու։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նման վիճակը կարող է ի հայտ գալ ինքնաբերաբար, առանց առողջության հետ ուղեկցվող որևէ խնդրի։ Այնուամենայնիվ այն հիմնականում կապված է հիվանդությունների այնպիսի խմբերի հետ, ինչպիսիք են Մարֆանի համախտանիշը (հիվանդության ժամանակ դիտվում է երկարամատություն (10-15 տարեկանից հետո), տարիքին ոչ համապատասխան հոդերի մեծ շարժունություն, երկար վերջույթներ։ Հաճախ հինվանդները նիհար են և բարձրահասակ։ Արախնոդակտիլիան գեների մուտացիայի արդյունք է, որի ժամանակ խախտվում է ֆիբրիլին-1 ֆիբրիլին-2 գլիկոպրոտեիդների սինթեզը։