Արալըք
| քաղաք | ||
|---|---|---|
| Արալըք | ||
| 39°52′22″N 44°31′9″E / 39.87278°N 44.51917°E | ||
| Երկիր | ||
| Համայնք | Իգդիրի մարզ և Սուրմալուի գավառ | |
| Մակերես | 709 կմ² | |
| ԲԾՄ | 821 մետր | |
| Բնակչություն | 21 311 մարդ (2018) | |
| Փոստային դասիչ | 76500 | |
| Պաշտոնական կայք | aralik.gov.tr | |
|
| ||
Արալըք (ադրբ.՝ Aralıq, քրդ.՝ Başan[1], թուրքերեն՝ Aralık, հայերենում հանդիպում են նաև Արալիխ կամ Արալըխ տարբերակները), քաղաք Թուրքիայի արևելքում՝ Իգդիրի մարզում (Արևելյան Անատոլիա տարածաշրջանում)։ Համանուն շրջանի կենտրոնն է[2]։ 2022 թվականի տվյալներով բնակչությունը կազմում է 5 809 մարդ[3]։ Թուրքիայի ծայր արևելյան բնակավայրն է։ Ընդ որում, քաղաքը գտնվում է միանգամից երեք երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Իրանի սահմանների մոտ։
Քաղաքը գտնվում է Արաքս գետի աջ ափին՝ Հայաստանի հետ սահմանին։ Մոտակա հայկական քաղաքն Արտաշատն է։ Արալըքի մոտով է անցնում նաև, այսպես կոչված, Արաքսի միջանցքը, որը Թուրքիայի տարածքը կապում է Նախիջևանի հետ (Դիլուջու անցակետ)։ Արալըքում հիմնականում բնակվում են էթնիկ ադրբեջանցիներ[4]։ Կան նաև քրդեր և թուրքեր։
Մարզկենտրոն Իգդիրից գտնվում է 45 կիլոմետր հեռավորության վրա։
Կառավարում
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի մարտին կայացած տեղական ընտրությունների ժամանակ Արալըքի քաղաքապետ է ընտրվել Մուսթաֆա Գյուզելքայան[5]։ Վերջինս Արդարություն և զարգացում կուսակցության անդամ է։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արալըքում ներկայումս հիմնականում բնակվում են էթնիկ ադրբեջանցիներ։ 1910 թվականի «Կովկասյան օրացույցի» տվյալներով՝ 1908 թվականին այս գյուղում բնակվում էր 448 մարդ, հիմնականում՝ ղարափափաղներ[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ İbrahim Sediyani (2009). Adını arayan coğrafya. Özedönüş Yayınları. էջ 187. ISBN 9786054296002.
- ↑ İlçe Belediyesi Արխիվացված 2015-07-06 Wayback Machine, Turkey Civil Administration Departments Inventory. Retrieved 1 March 2023.
- ↑ «Population Of Municipalities, Villages And Quarters». TÜIK. Վերցված է 2023 թ․ մարտի 24-ին.
- ↑ Parrot, Friedrich (2016) [1846]. Journey to Ararat. Translated by William Desborough Cooley. Introduction by Pietro A. Shakarian. London: Gomidas Institute. էջեր xxvi–xxvii. ISBN 978-1909382244.
- ↑ «Iğdır Aralık Seçim Sonuçları - 31 Mart 2019 Yerel Seçimleri». www.sabah.com.tr. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ ««Кавказский календарь на 1910 год». Статистические данные. с. 184». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 19-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քաղաքի պաշտոնական կայք էջըԱրխիվացված 2007-09-27 Wayback Machine
- Շրջանի պաշտոնական կայք էջըԱրխիվացված 2015-09-23 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արալըք» հոդվածին։ |
|
