Ֆորսաժ 9 (ֆիլմ, 2020)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արագ և զայրացած 9ից)
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ֆորսաժ 9
Fast & Furious 9
Fast & Furious 9.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
ԺանրՄարտաֆիլմ
Թրիլլեր
Կրիմինալ
ԹվականՄայիսի 22, 2020
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋասթին Լին
ՊրոդյուսերՎին Դիզել
Մայքլ Ֆոթրել
Քրիս Մորգան
Սցենարի հեղինակԴենիել Քեյսի
ԴերակատարներՎին Դիզել, Տայրիզ Գիբսոն, Միշել Ռոդրիգես, Լուդաքրիս, Ջորդանա Բրյուստեր, Ջոն Սինա, Լուկաս Բլեք, Ֆինն Քոուլ, Anna Sawai? և Vinnie Bennett?
ՕպերատորՍթիվեն Ուինդոն
Պատմվածքի վայրԼոս Անջելես
Էդինբուրգ
Լոնդոն
Թբիլիսի
Թաիլանդ
ԿինոընկերությունUniversal Studios և Original Film
ՆախորդՖորսաժ 8
Ֆորսաժ. Հոբս և Շոու
(սփինոֆ)
Պաշտոնական կայքէջ

«Ֆորսաժ 9» (անգլ. Fast & Furious 9), սպասվելիք ամերիկյան մարտաֆիլմ, որի ռեժիսորը Ջասթին Լինն է:

Ֆիլմը նախատեսվում է թողարկել 2020 թվականի մայիսի 22-ին Universal Pictures-ի կողմից:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Վին Դիզել Դոմինիկ Տորետտո
Ջորդանա Բրյուստեր Միա Տորետտո
Միշել Ռոդրիգես Լետտի Օրտիս
Նատալի Էմանուել Ռամզի
Լուկաս Բլեք Շոն Բոսուել
Ջոն Սինա Էնցո
Թայրիզ Գիբսոն Ռոման Պիրս
Շարլիզ Թերոն Սայֆեր
Հելեն Միրեն Մագդալինա Շոու
Լեքս Էլ սերժանտ Ռեյես
Լուդաքրիս Տեջ Պարկեր
Էնրիկե Գուզման Սայմոն Տորետտո

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի նոյեմբերի 13-ին Universal Pictures կինոընկերության ներկայացուցիչ Դոնա Լենգլին The Hollywood Reporter-ին տված հարցազրույցում պատմել է, որ ստուդիան «Ֆորսաժ 7» ֆիլմից հետո նախատեսում է ևս երեք ֆիլմ նկարահանել[1]: 2016 թվականի փետրվարին դերանան Վին Դիզելը հայտարարել է «Ֆորսաժ 9»-ի պրեմիերայի ամսաթիվը՝ 2019 թվականի ապրիլի 19[2]: Սակայն «Հոբս և Շոու» սփինոֆի թողարկումից հետո Universal կինոընկերությունը ամսաթիվը տեղափոխեց 2020 թվականի ապրիլի 10[3]:

2017 թվականին Դուեյն Ջոնսոնը հաստատել է,որ վերադառնալու է Լյուկ Հոբսի դերին[4]: 2017 թվականի հոկտեմբերի 25-ին Վին Դիզելը իր Ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ իններորդ կինոնկարի ռեժիսորի աթոռը զբաղեցնելու է Ջասթին Լին: Ավելի վաղ ռեժիսորը նկարահանել է «Ֆորսաժ» ֆիլմաշարի չորս ֆիլմ, սկսած «Եռակի ֆորսաժ: Տոկիոյի դրիֆթ»-ով և վերջացրած «Ֆորսաժ 6»-ով: Նաև հայտնի դարձավ, որ Ջորդանա Բրյուստերը վերադառնալու է Միա Տորետտոյի դերին[5][6]: Ավելի ուշ, Ջոնսոնը վստահ չէր, որ սփինոֆի նկարահանումներին մասնակցելուց հետո կմասնակցի «Ֆորսաժ 9»-ի նկարահանումներին[7]: Այնուհետև, 2019 թվականի հունվարին դերասանը հաստատել է, որ չի հայտնվի իննեորդ ֆիլմում[8]:

2018 թվականի մայիսին «Ֆորսաժ 9»-ի սցենարիստ նշանակվել է Դենիել Քեյսին, քանի որ Քրիս Մորգանը չէր կարող սցենար գրել, քանի որ զբաղված էր սփինոֆի սցենարով[9]: Մինչդեռ, Միշել Ռոդրիգեսը (Լետտի Օրտիս) հաստատել է նկարահանումներին իր մասնակցությունը[10]: 2019 թվականի փետրվարին Universal Pictures-ը «Ֆորսաժ 9»-ի պրեմիերան տեղափոխել է 2020 թվականի մայիսի 22[11]:

2019 թվականի հունիսին դերասանական կազմին միացել է Ջոն Սինան[12], իսկ ավելի ուշ Ֆինն Քոուլը, Աննա Սավայը և Վինի Բենեթը[13]: Ինչպես նաև հայտնի դարձավ այն մասին, որ Հելեն Միրենը և Շարլիզ Թերոն վերադարձել են Մագդալինա Շոուի և Սայֆերի դերերին[14]: Օգոստոսին Մայքլ Ռուկերը միացել է դերասանական կազմին[15]:

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոնկարի նկարահանումները սկսվել են 2019 թվականի հունիսի 24-ին Անգլիայում գտնվող Leavesden ստուդիայում[16]: Նկարահանման գործընթացը նախատեսվում է Լոս Անջելեսում, Էդինբուրգում[17][18], Լոնդոնում և Թբիլիսիում[19][20]: Թաիլանդում նկարահանելու վայրերից են Կրաբին, Պհուկետը և Պհանգան կղզին[21]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Executive Roundtable: 6 Studio Heads on China Plans, Superhero Overload, WB Layoffs, 'Fast & Furious' Future»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2019-10-04 
  2. «Universal Sets Dates for 'Fast & Furious' Parts 9 and 10»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2019-10-04 
  3. (անգլերեն) Fast and Furious 9 Release Date Delayed - IGN, https://www.ign.com/articles/2017/10/04/fast-and-furious-9-release-date-delayed, վերցված է 2019-10-04 
  4. (անգլերեն) Fast 9: Dwayne Johnson Will Reportedly Return Now That Feud With Vin Diesel Over - IGN, https://www.ign.com/articles/2017/04/19/fast-9-dwayne-johnson-will-reportedly-return-now-that-feud-with-vin-diesel-over, վերցված է 2019-10-04 
  5. «‘Fast and Furious 9’ Brings Back Jordana Brewster & Director Justin Lin»։ Movieweb (en-US)։ 2017-10-26։ Վերցված է 2019-10-04 
  6. «Justin Lin in 'advanced talks' to return as 'Fast & Furious' director»։ EW.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-04 
  7. «Dwayne Johnson Unsure If He's Returning For 'Fast and Furious 9'»։ /Film (en-US)։ 2018-04-04։ Վերցված է 2019-10-04 
  8. Tsui Chris։ «Dwayne 'The Rock' Johnson Confirms He Won't Be in Fast & Furious 9»։ The Drive։ Վերցված է 2019-10-04 
  9. «'Fast and Furious 9' Lands 'Kin' Writer (Exclusive)»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2019-10-04 
  10. «Bloomberg - Are you a robot?»։ www.bloomberg.com։ Վերցված է 2019-10-04 
  11. McNary Dave, McNary Dave (2019-02-15)։ «‘Fast and Furious 9’ Release Date Pushed Back Six Weeks»։ Variety (անգլերեն)։ Վերցված է 2019-10-04 
  12. D'Alessandro Anthony, D'Alessandro Anthony (2019-06-07)։ «John Cena Officially Joins ‘Fast & Furious 9’»։ Deadline (անգլերեն)։ Վերցված է 2019-10-04 
  13. D'Alessandro Anthony, D'Alessandro Anthony (2019-07-02)։ «‘Fast & Furious 9’ Adds Finn Cole, Anna Sawai & Vinnie Bennett»։ Deadline (անգլերեն)։ Վերցված է 2019-10-04 
  14. «Charlize Theron and Helen Mirren strap back in for 'Fast & Furious 9'»։ EW.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-04 
  15. D'Alessandro Anthony, D'Alessandro Anthony (2019-08-19)։ «Michael Rooker Buckles Up For ‘Fast & Furious 9’»։ Deadline (անգլերեն)։ Վերցված է 2019-10-04 
  16. «Fast & Furious 9 Officially Starts Filming, Cast Confirmed»։ ScreenRant (en-US)։ 2019-06-24։ Վերցված է 2019-10-04 
  17. «Fast and Furious 9: Production crew to set up camp at Edinburgh's Holyrood Park for filming in September»։ www.edinburghnews.scotsman.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-04 
  18. «Fast and Furious 9: Full list of all 52 Edinburgh road closures for filming in September»։ www.edinburghnews.scotsman.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-04 
  19. «Fast and Furious 9 to Begin Filming in Georgia Sunday»։ Georgia Today on the Web։ Վերցված է 2019-10-04 
  20. «TBILISI WELCOMES UNIVERSAL PICTURES’ NEW FAST & FURIOUS CHAPTER AS FILMING BEGINS | News | Enterprise Georgia»։ www.enterprisegeorgia.gov.ge (անգլերեն)։ Վերցված է 2019-10-04 
  21. «Fast and Furious 9 cars arrive in Krabi» 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]