Արագություն։ Ավտոբուս 657
Արագություն։ Ավտոբուս 657 անգլ.՝ Bus 657 | |
|---|---|
| Երկիր | |
| Ժանր | ֆիլմ կողոպուտի մասին |
| Թվական | 2015 և մարտի 3, 2016[1] |
| Լեզու | անգլերեն |
| Ռեժիսոր | Սքոտ Մանի |
| Պրոդյուսեր | Ռենդոլ Էմեթ |
| Դերակատարներ | Ջինա Կարանո, Ջեֆրի Դին Մորգան[2], Ռոբերտ Դե Նիրո[2], Մորիս Չեսթնաթ[2], Քեյթ Բոսուորթ[2], Դ․ Բ․ Սուինի[2], Սամեր Էլթիս[2], Ռոզի Ֆելներ[2], Բատիստա և Մարկ-Փոլ Գոսելար |
| Երաժշտություն | Ջեյմս Էդվարդ Բարքեր |
| Մոնտաժ | Ռոբերտ Դալվա |
| Պատմվածքի վայր | Լաս Վեգաս Վելլի |
| Նկարահանման վայր | Մոբիլ |
| Տևողություն | 92 րոպե |
| Բյուջե | 22 000 000 $ |
| Շահույթ | 1 867 456 $[3] |
Արագություն։ Ավտոբուս 657[4] (անգլ.՝ Heist), ռեժիսոր Սկոտ Մանի[5] կրիմինալ թրիլլեր։ Նկարահանվել է Ստիվեն Սեֆերի և Մաքս Ադամսի գրած սցենարի հիման վրա[6]։ Գլխավոր դերերում հանդես են գալիս դերասաններ Ռոբերտ Դե Նիրոն, Ջեֆրի Դին Մորգանը, Քեյթ Բոսվորտը, Դեյվ Բատիստը։ Սցենարի հիմքում ընկած է մի մարդու պատմություն, ով ստիպված է լինում թալանել կազինո և այդ գումարով փրկել դստեր կյանքը։
Նկարահանումներն սկսվել են 2013 թվականի նոյեմբերի 6-ին և անցակացվել են Ալաբամա նահանգի Մոբիլ քաղաքում[7]։ Ֆիմը համաշխարհային հանդիսատեսին է ներկայացվել 2015 թվականի նոյեմբերի 11-ին[8]։ Ֆիլմի բյուջեն կազմում է 22 մլն դոլլար[9]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Վոնն (Ջեֆրի Դին Մորգան) աշխատում է հայտնի կազինոներից մեկում։ Նրա դուստրը հիվանդ է և նրան գումար է անհրաժեշտ դստեր վիրահատության համար։ Գումարն ստանալու ակընկալիքով դիմում է իր գործատուին՝ Ֆրենկ Պոուպին (Ռոբերտ Դե Նիրո), ով մերժում է Վոնին։ Նա որոշում է թալանել կազինոն[10]։ Նրան են միանում նաև իր ծանոթները։ Կազինոն կողոպտելու ծրագրի ամեն կետը մանրամասն քննարկում են։ Դժվարությամբ կարողանում են դուրս գալ կազինոյից։
Հայտնվելով անելանելի վիճակում նրանք առևանգում են ավտոբուսը և պատանդ վերցնում ուղևորներին։ Հանցավոր եռյակին սկսում են հետապնդել մի կողմից ոստիկանությունը, մյուս կողմից՝ Ֆրենկի աշխատակիցները։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Դերասան | Դեր |
|---|---|
| Ռոբերտ Դե Նիրո | Ֆրենկ Պոուպ |
| Ջեֆրի Դին Մորգան[11] | Վոն |
| Քեյթ Բոսվորտ[9] | Սենդի |
| Դեյվ Բատիստ[5] | Կոքս |
| Մարկ Պոլ Գոսելար | Մարկոնի |
| Ջինա Կարանո | Քրիս |
| Մորիս Չեստնատ | Դոկ |
| Դենիել Բերնարդ Սուինի | Բերնի |
| Սամեր Էլտիս | Կրիստալ |
| Ալիսա Ջուլիա Սմիթ | Ռեբեկա |
| Լիդիա Խալլ | Պալին |
| Կորտնի Բի Տուրկ | Իզաբել |
| Ջոշոու Միքել | Գրանտ |
| Ռոզի Ֆելներ | Ջուլի |
| Սքոթ Հերման | Սերժանտ Թոմաս Ֆորբս |
| Լենս Նիկոլս | Կապիտան Մայքլս |
| Սթիվեն Սեֆեր | Դանտե |
| Ալեքսիս Բուզեր Ստերլինգ | մատուցողուհի |
| Ռիչի Մոնտգոմերի | Ջոնո |
| Թայլեր Ջոն Օլսոն | Սթիվ |
| Թայսոն Սալիվամ | Միկի |
| Ռեյչել Կերբս | Մենդի |
| Դերեկ Դյուշենե | Դեյվ |
Գնահատականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմն արժանացել է բացասական գնահատականների[12][13][14]։ Կինոքննադատներից մեկը՝ Ռոջեր Էբերտը 4-ից 1 է գնահատել[15]։ Metacritic կայքում հավաքել է 37 բալ 100[16]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- 1 2 3 4 5 6 7 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ http://www.boxofficemojo.com/movies/?id=heist2015.htm
- ↑ «Ֆիլմի դերասանական և ստեղծագործական կազմ։ Բյուջե». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.
- 1 2 Օրվա ֆիլմը՝ «Արագություն. Ավտոբուս 657/Скорость: Автобус 657». դիտել առցանց(չաշխատող հղում)
- ↑ AFM: Emmett/Furla/Oasis Boards ‘Bus 757’
- ↑ «Robert De Niro's 'Bus 657' bolts Baton Rouge, heading down I-10 to Mobile» (անգլերեն). nola.com. 26 сентября 2014.
- ↑ «See Robert De Niro Get Targeted in 'Heist' (Trailer Exclusive)» (անգլերեն). Yahoo.com. 1995 թ․ սեպտեմբերի 21.
- 1 2 «Արագություն։ Ավտոբուս 657». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.
- ↑ Սյուժե
- ↑ Ֆիմի սյուժե
- ↑ ‘Heist’ is a preposterous ‘80s action throwback
- ↑ Review Despite good cast, crime-thriller 'Heist' also steals the audience's time
- ↑ Review: ‘Heist,’ a Sly Thriller That Works Hard
- ↑ HEIST
- ↑ Heist
|