Արագուայա ազգային պարկ
| Տեսակ | ազգային պարկ |
|---|---|
| Կազմված է | Սեռադո |
| Երկիր | |
| Վարչատարածք | Տոկանտինս |
| Հիմնվել է | 1959 |
| Մակերես | 5555 կմ² և 555 478 հեկտար |
| ԲԾՄ | 174 մետր |
| Կառավարում | Բրազիլիայի դաշնային կառավարություն |
| Lua error in Մոդուլ:Location_map at line 526: Unable to find the specified location map definition: "Module:Location map/data/Բրազիլիա" does not exist. | |
Արագուայա ազգային պարկ (իսպ.՝ Parque Nacional do Araguaia) ազգային պարկ, որը տեղակայված է Բրազիլիայի հյուսիսում, Տոկանտինս նահանգում։ Բանանալ կղզին, որի վրա գտնվում է պարկը, համարվում է աշխարհի ամենամեծ գետային կղզին[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արագուայա ազգային պարկը ստեղծվել է 1959 թվականի դեկտեմբերի 31-ին 45.570 դաշնային հրամանագրով[2]։ Ամբողջ կղզին բնական և մշակութային արգելոց է, որը գործում է 1973 թվականի դեկտեմբերի 19-ից։ Պարկը գտնվում է կղզու հյուսիսային ծայրում և ընդգրկում է 5577 քառ. կմ տարածք։ Կղզու կենտրոնը և հարավը համարվում են որպես մշակութային պահպանություն` բնիկ ժողովուրդների համար։ Այն ունի 13.584 քառ. կմ տարածք։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարկը ձևավորվել է Արագուայա գետում, Բանանալ գետային կղզում, Բրազիլիայի Տոկանտինս նահանգի հարավ-արևմուտքում։ Ազգային պարկը հիմնականում հարթավայրային է և գտնվում է ծովի մակարդակից 200-240 մետր բարձրության վրա։ Այն գտնվում է հյուսիսից՝ Ամազոն բիոմի, հարավից՝ արևադարձային և մերձարևադարձային խոտհարքների ու սավաննաների խաչմերուկում։ Պարկը պարբերական ողողվում է ջրհեղեղով՝ գետի մակարդակի մեծ տատանումների պատճառով[2]։ Բուսական աշխարհը բաղկացած է խոտհարքներից, մացառներից ու տերևաթափ անտառներից[2]։ Հորդառատ տեղումներ թափվում են նոյեմբեր-մարտ ամիսներին, իսկ տարվա ամենաշոգ եղանակը սեպտեմբերից մինչև հոկտեմբեր ընկած ժամանակահատվածն է[3]։
Բուսական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարկի տարբեր հատվածներում կան արմավներ, որոնք հաճախակի հեղեղվում են։ Անտառածածկ տարածքներում սովորաբար հանդիպած տեսակներից են՝ Cabralea, Tabebuia, Genipa americana և այլն։ Պարկում` սավաննայի հատվածում կան բազմաթիվ տեսակի արոտներ՝ առանձին-առանձին ծառերով, ինչպիսին է՝ կոգընկուզի ծառը[3]։
Կենդանական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարկում կան շատ կաթնասուններ, որոնցից են ճահճուտի եղնիկը, եղջերուի այլ տեսակներ, հնդկահավ, ջրախոզուկ, մեծ ջրասամույր, բաշավոր գայլ, յագուար ու զրահակիր։ Գետերի քաղցրահամ ջրերը ապաստան են շատ ձկնատեսակների, ինչպիսին են` Ամազոն գետի դելֆինը և սպիտակ դելֆինը։ Թռչունները չափազանց շատ են՝ կաքավ, տառեղներ, լոր, օձաթռչուն, ճերմակ կաչաղակ և այլն[3]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Bananal Island». Encyclopædia Britannica. Encyclopædia Britannica Inc. 2015. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 Antônio Carlos Sant'Ana Diegues (1994). An Inventory of Brazilian Wetlands. IUCN. էջ 85. ISBN 978-2-8317-0217-9.
- ↑ 3,0 3,1 3,2 «Araguaia National Park». Tocantins Parks. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 8-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ayres, José Márcio; Da Fonseca, Gustavo A. B.; Rylands, Anthony B.; Queiroz, Helder L.; Pinto, Luiz Paulo; Masterson, Donald; Cavalcanti, Roberto B. (2005), Os Corredores Ecológicos das Florestas Tropicais do Brasil (PDF) (պորտուգալերեն), Sociedade Civil Mamirauá, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հուլիսի 31-ին, Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 28-ին
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արագուայա ազգային պարկ» հոդվածին։ |
|
