Արագոնացիներ
Արագոնցիներ (արագոներեն և իսպաներեն՝ aragoneses), ռոմանական ժողովուրդներից են, որը ինքնությունը կապում է Իսպանիայի ներքին հյուսիսարևելյան պատմական Արագոն շրջանի հետ: Նրանց արագոներենը, որով հավանաբար խոսում էին միջնադարյան Արագոն թագավորությունում (XI-XVI դարերում), Նավարրայի թագավորությունում և Լա Ռիոխայում, ներկայումս վտանգված լեզու է. դրա խոսնակները կազմում են մոտ 25,000 մարդ և բնակվում են Արագոնի ինքնավար համայնքի հյուսիսային լեռնային շրջաններում[1]: Նրանց քանակությունը 1,2 մլն.: Նաև նրանք դավանում են կաթոլիկություն:
Արագոնացիներ |
---|
Ընդհանուր քանակ |
1,2 մլն. |
Բնակեցում |
![]() |
Լեզու(ներ) |
Արագոներեն, Իսպաներեն |
Հավատք(ներ) |
Կաթոլիկություն[2] |
Բարեկամական էթնիկ խմբեր |
Իսպանացիներ |
Արագոնցիների մեծամասնությունը (90% և ավելի) խոսում է իսպաներենով՝ հյուսիսային բարբառով, որն ունի որոշակի տարածաշրջանային առանձնահատկություններ՝ հատկապես հնչերանգի և բառապաշարի տեսանկյունից: Արագոներեն լեզվի օգտագործումը ներկայումս սահմանափակված է հիմնականում գյուղական և լեռնային հյուսիսային Արագոնում։ Արևելյան հատվածներում՝ Լա Ֆրանխայում, բնակչության մոտ 90%-ը խոսում է կատալոներենի տարբերակներով[3]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ [1] Report about Census of population 2011 of Aragonese Sociolinguistics Seminar and University of Zaragoza:
- ↑ Interactivo: Creencias y prácticas religiosas en España
- ↑ Statistics about languages in Catalan-Speaking Aragon Արխիվացված Սեպտեմբեր 20, 2009 Wayback Machine Generalitat de Catalunya(ca):