Արագաշարժ (ձուկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արագաշարժ
Արագաշարժ (ձուկ)
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Ճառագայթալողակ ձկներ
Կարգ Ծածանակերպեր
Ընտանիք Ծածաններ
Ցեղ Արագաշարժեր
Տեսակ Արագաշարժ
Լատիներեն անվանում
Alburnoides bipunctatus

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 163714
NCBI 58321

Արագաշարժ (լատիներեն՝ Alburnoides bipunctatus), տառեխիկ, ծածանաձկների ընտանիքի ձուկ։ Հայաստանում հայտնի է արագաշարժ հայկական (Alburnoides bipunctatus armeniensis) ենթատեսակը։ Տարածված է գրեթե բոլոր գետերում, բացառությամբ Սևանա լճի ավազանին պատկանողների։ Հանդիպում է մինչև 2200 մ բարձրություններում։ Բնակվում է գետերի արագահոս տեղամասերում՝ վտառներով։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմինը կողքերից սեղմված է, երկարությունը՝ 7-8 (երբեմն՝ մինչև 12) սմ, զանգվածը՝ մինչև 35 գ։ Բերանը դնչի ծայրին է՝ դեպի վեր ուղղված թեք կտրվածքով։ Փորային լողակների և հետնալողակի միջև կա ողնուց, որը հաճախ պատված է թեփուկներով։ Պոչային լողակը մկրատաձև է։ Թեփուկները միջին չափի են, կողագծում՝ 39-56 հատ։ Մեջքային լողակում առկա է 10-11 ճառագայթ, հետնալողակում՝ 13-16։ Ալանային ատամները երկշարք են։ Խռիկային առէջները կարճ են։ Գունավորումը, կախված բնակության վայրից և տարիքից, կարող է տարբերվել։ Մեջքը մոխրականաչավուն է՝ կապտավուն նրբերանգով, կողքերը՝ արծաթափայլ, վտրիկը՝ սպիտակ։

Մարմնի վերին մասում (կողագծից վեր)՝ խռիկային կափարիչից մինչև պոչի լողակի հիմքը, ձգվում է մուգ շերտ։

Մարմնի կողքերին գտնվող կողագիծի օրգանների վերին ու ստորին մասերում լավ արտահայտված են փոքրիկ, սև պտերը։ Մեջքային, պոչային և կրծքային լողակները մոխրագույն են, փորային լողակները և հետնալողակը՝ հաճախ անգույն։ Սեռահասունի կրծքային, փորային լողակների և հետնալողակի հիմքերը նարնջագույն են։

Բազմացում և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեռահասուն է դառնում 1-2 տարեկանում։ Սեռական երկձևությունը թույլ է արտահայտված։ Արուներն էգերից փոքր են և ցածրամարմին՝ ավելի երկար զույգ լողակներով։ Բազմանում է գարնանը և ամռանը (կախված ջրի ջերմաստիճանից)։ 1 առանձնյակն այդ ընթացքում կարող է բազմանալ 2-3 անգամ։ Բեղունությունը հասնում է մինչև 75 հազար ձկնկիթի։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանակեր տեսակ է։ Սնվում է տարբեր մանր անողնաշարավորներով, ջուրն ընկած միջատներով ու նրանց թրթուրներով, ջրալվերով և այլն։ Սննդային ակտիվությունն առավել բարձր է առավոտյան և երեկոյան։ Արդյունաբերական նշանակություն չունի։ Կարող է սնունդ դառնալ կարմրախայտի համար։ Արհեստ, ջրամբարներում բնակվելու դեպքում հաճախ վարակվում է փոկորդով (Ligula intestinalis

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png