Արագած Ախոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արագած Ախոյան
Դրոշ
ՀՀ ԱԺ 5-րդ գումարման պատգամավոր
 2012, մայիսի 6
 
Կուսակցություն՝ Բարգավաճ Հայաստան
Կրթություն՝ Երևանի գեղարվեստի ուսումնարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն հայ
Ծննդյան օր օգոստոսի 29, 1962(1962-08-29) (56 տարեկան)
Ծննդավայր Աղձք, Հայաստան, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Ամուսին ամուսնացած է
Զավակներ 3 զավակ
 
Պարգևներ

ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ

Արագած Ախոյան (օգոստոսի 29, 1962(1962-08-29), Աղձք, Հայաստան, ԽՍՀՄ), հայ պետական և քաղաքական գործիչ, մասնագիտությամբ՝ արվեստագետ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր ԲՀԿ խմբակցությունից, ԲՀԿ անդամ[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արագած Ախոյանը ծնվել է 1962 թվականի օգոստոսի 29-ին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզում գտնվող Ձորափ գյուղում: 1982 թվականին ծառայության է անցել խորհրդային կարմիր բանակում:

Նախնական կրթություն ստանալուց հետո 1985 թվականին ավարտել է մայրաքաղաք Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը: Իր աշխատանքային կարիերան սկսել է 1985 թվականին՝ «Հայֆիլմ» կինոստուդիայում աշխատելով որպես հատային հրատարակչության խմբագիր: 1992-1999 թվականներին Ռուսաստանի Դաշնությունում զբաղվել է շինարարական գործունեությամբ, որից հետո՝ 1999-2001 թվականներին «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ում աշխատել է որպես տնտեսական դեպարտամենտի պետ:

2001-2002 թվականներին հիմնադրել է սեփական շինարարական ընկերությունը, որը կոչվել է «Սպիտակ տնակ» ՍՊԸ: Արագած Ախոյանը 2003-2004 թվականներին եղել է «Իտարկո Քոնսթրաքշըն» ՓԲԸ հիմնադիր տնօրենը: Տնօրենի պաշտոնում հանդես է եկել նաև 2004-2010 թվականներին` «Հայկ Արշին» ընկերությունում:

Քաղաքական կարիերայի գլխավոր ձեռքբերումը եղել է այն, որ 2010 թվականի համամասնական ընտրությունների արդյունքում դարձել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ: 2011-2012 թվականներին եղել է Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

2012 թվականի մայիսի 6-ին հերթական անգամ ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր: Նա ընտրվել է համամասնական ընտրակարգով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ, 2016[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]