Արաբո կամավորական ջոկատ (Արարատ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արաբո կամավորական ջոկատ (այլ կիրառումներ)
Արաբո կամավորական ջոկատ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Հայաստան և  Արցախ
Անվանված էԱրաբո
Ստեղծվեց1988
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1992

Արաբո կամավորական ջոկատ, կազմավորվել է 1988 թվականին Արարատ քաղաքում։ Ունեցել է ռազմական խորհուրդ։ 1992 թվականին ջոկատի հիմքի վրա կազմավորվել է շրջանի մոտոհրաձգային գումարտակի 2-րդ վաշտը։ 1989-1994 թվականներին ջոկատը մասնակցել է Հայաստանի Արարատի շրջանի (Քյարքի (Տիգրանաշեն), Երասխ, Երասխի բարձունքներ), Եղեգնաձորի (Խաչիկ), Վայքի (Բարձրունի), Մեղրիի (Նյուվադի) և Արցախի Հանրապետության Մարտակերտի (Չափար), Լաչինի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Հրամանատար՝ Ա․ Սարգսյան, ռազմական խորհրդի նախագահ՝ Գ․ Խաչատրյան։ Ջոկատից Արցախի Հանրապետության «Արիության համար» մեդալով պարգևատրվել է 1 ազատամարտիկ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։