Արաբները Բուլղարիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Բուլղարիայի արաբներ
Ընդհանուր քանակ
11,400
Բնակեցում
Բուլղարիա Բուլղարիա 11,400
Թուրքիա Թուրքիա
Լեզու(ներ)
արաբերեն, բուլղարերեն
Հավատք(ներ)
իսլամ, քրիստոնեություն

Արաբները Բուլղարիայում (բուլղար․՝ Араби в България, արաբ․՝ العرب في بلغاريا‎‎‎‎), Բուլղարիայում ապրող արաբների ընդհանուր անվանումը։ Բուլղարաբնակ արաբները հիմնականում Արաբական թերակղզու երկրներից են` Լիբանանից, Սիրիայից, Պաղեստինից, Հորդանանից և Իրաքից։ Մի շարք էնիկ խմբեր նաև այստեղ են հաստատվել Հյուսիսային Աֆրիկայի արաբական երկրներից` Եգիպտոսից, Մարոկկոյից, Ալժիրից, Թունիսից և Սուդանից[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուլղարիայի առաջին արաբներն ունեցել են սիրիական և լիբանանյան ծագում։ Վերջիններս այստեղ հաստատվել են սկսած 1960-ական թվականներին։ Նրանք հիմնականում ժամանել են Բուլղարիա կրթություն ստանալու նպատակով։

Համայնքի ավելի քան քառասունամյա պատմության մեւ Բուլղարիա են գաղթել ավելի քան 11 հազար արաբներ։ Նրանց մեծ մասը ստացել են Բուլղարիայի Հանրապետության քաղաքացիություն, ոմանք հանդես եկել, որպես երկքաղաքացիներ և շատերն էլ շարունակել են մնալ իրենց հայրենի երկրի քաղաքացին։

Ըստ 2004 թվականի տվյալների` Բուլղարիայում բնակվում է 17 հազար արաբ (այս թվի մեջ են ներառվում նաև քրդերի, աֆղանների, բերբերների և այլ ազգերի որոշ խմբեր)։

Վերջին տարիներին մեծացել են արաբական երկրներից Բուլղարիա գաղթած փախստականների թիվը։ Այս թվաքանակի աճին հատկապես նպաստել է Սիրիական ճգնաժամը։ Արաբական թերակղզու բնակիչների մի մասը Բուլղարիայում հաստատվել է հետագայում Արևմտյան Եվրոպա տեղափոխվելու նպատակով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ընդհանուր վիճակագրական տվյալներ. «Օտարերկրյացիների թիվը Բուլղարիայում» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ դեկտեմբերի 19-ին.