Արաբելլա Դորման
| Արաբելլա Դորման անգլ.՝ Arabella Dorman | |
|---|---|
| Ծնվել է | 1975[1] |
| Ծննդավայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Էդինբուրգի համալսարան |
| Մասնագիտություն | նկարչուհի |
| Պարգևներ և մրցանակներ | |
| 🌐 | |
Արաբելլա Դորման (անգլ.՝ Arabella Dorman, 1975[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն)[3], բրիտանացի ռազմական նկարիչ և դիմանկարիչ[4][5]։ 2014 թվականին նա ընտրվել է որպես BBC-ի 100 կանանցից մեկը[6]։
Կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Դորմանը ծնվել է Լոնդոնում 1975 թվականին։ Սովորել է Լոնդոնի Բայամ շոուի արվեստի դպրոցում և Էդինբուրգի համալսարանում[4]։ Ամուսնացել է ռեժիսոր Դոմինիկ Էլիոտի հետ[4]։
2006 թվականին Դորմանը դարձել է առաջին բրիտանացի ռազմական նկարչուհին, որը գեներալ-լեյտենանտ Ռիչարդ Շիրեֆի հրավերով մեկնել է Իրաքի առաջնագիծ[5]։ Ռիչարդ Շիրրեֆը գնել է նրա աշխատանքներից մեկը[7]։ Իրաքում նա նախ ուղեկցել է Royal Green Jackets-ին Բասրայի պալատում, ապա մեկնել Իրանի սահմանից ոչ հեռու գտնվող անապատ[8]։ 2009-2014 թվականներին նա ուղեկցել է բրիտանական զորքերին Աֆղանստանում։ 2009 թվականին ընդգրկվել է Գիլմենդի Սանգին քաղաքում գտնվող 2-րդ հրաձգային գնդում, չնայած նրան չի թուլատրվել զինվորներին ուղեկցել պարեկային ծառայության մեջ[9], 2010 թվականին ճամփորդել է Աֆղանստանով՝ հաստատվելով Քաբուլում[10]։
2015 և 2016 թվականներին Դորմանը փախստականների հետ աշխատել է Լեսբոսում, Կալեում և Դյունկերկում[11]։ 2015 թվականի դեկտեմբերին ստեղծել է գեղարվեստական ինստալյացիա՝ կախելով նավը, որն օգտագործվում էր փախստականներին Միջերկրական ծովով տեղափոխելու համար, Փիքադիլի փողոցում գտնվող Սուրբ Ջեյմս եկեղեցու տանիքից[12][13]։ Այս ինստալյացիան՝ «Թռիչքը», ցուցադրվում էր մինչև 2016 թվականի փետրվարը և փախստականների փախուստը կապում էր եկեղեցիների տանիքներից նավակներ կախելու հին ավանդույթի հետ[14]։
Դորմանը ցուցադրվել է այնպիսի վայրերում, ինչպիսիք են Կայսերական ռազմական թանգարանը, Ֆրոստի և Ռիդի պատկերասրահը և La Galleria Pall Mall-ն[15]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Arabella Dorman
- ↑ Who are the 100 Women 2014? (բրիտ․ անգլ.) — 2014.
- ↑ Imperial War Museum: 'Dorman, Arabella (Oral history)'
- 1 2 3 Alberge, Dalya (2014 թ․ հոկտեմբերի 19). «An artist in Afghanistan: 'To tell the story, you've got to take risks'». The Guardian. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 21-ին.
- 1 2 Harrison, David (2009 թ․ մայիսի 2). «War artist Arabella Dorman paints Iraq». The Telegraph. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «Who are the 100 Women 2014?». BBC News. 2014 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ Brooks, Richard (2009 թ․ հուլիսի 26). «The new generation of war artists is more interested in capturing the psychology of warfare than the heroics of battle». Sunday Times magazine.
- ↑ van der Klugt, Melissa (2009 թ․ մայիսի 9). «Charcoal and mortar on the frontlines of Iraq». The Times.
- ↑ Coghlan, Tom (2009 թ․ դեկտեմբերի 1). «How fast can you do my portrait? What soldiers asked artist before going on patrol». The Times.
- ↑ van der Klugt, Melissa (2014 թ․ հոկտեմբերի 18). «The art of war in Afghanistan: Arabella Dorman has chronicled a country caught between hope and fear». The Times.
- ↑ «About Arabella Dorman». Arabella Dorman. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ Jonathan Jones (20 December 2015) «Flight by Arabella Dorman review: relic of a rough crossing illustrates refugee crisis», The Observer. Retrieved 15 December 2016.
- ↑ Robert Dex (27 January 2016) «Dinghy used to flee Syria will hang over audience at concert for victims of war», The Evening Standard. Retrieved 15 December 2016.
- ↑ «Flight, St James's Piccadilly: 20 December - 8 February 2016». Arabella Dorman. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «Exhibitions». Arabella Dorman. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 21-ին.