Արաբա-բյուզանդական սահմանային գոտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արաբա-բյուզանդական սահմանային գոտի, Արաբական խալիֆայության և Բյուզանդիայի միջև Միջերկրական ծովից մինչև Պոնտոս ձգվող սահմանային գոտի (արաբ․՝ ‎‎ «Սուղուր»), որը 7–10-րդ դարերում ենթակա էր երկու կողմերի անվերջ ասպատակություններին։ Ընդգրկում Էր Կիլիկիան (արաբ․՝ ‎‎ Ասորիքի սահմանային գոտի) և Փոքր Հայքի մերձեփրատյան շրջանները (արաբ․՝ ‎‎ Վերին Միջագետքի սահմանային գոտի)։ Կիլիկիայում արաբների վարչական կենտրոնը Տարսոնն էր, կարևոր էին նաև Ադանան, Մոփսուեսսփան (Մսիս), Անարզաբան, Հարունիյյան և Մարաշը։ Վերին Միջագետքի (Զա– գիրա) սահմանային գոտում արաբների վարչական կենտրոնն էր Մելիտինեն (Մալաթիա), իսկ կարևոր ռազմական հենակետերը՝ Տերենտե, Սոցոպետրա, Հիսն Սանսար, Բեհեսնա և Հադաս բերդերը, ինչպես նաև Բարձր Հայքի Կամախ բերդը (Բարձր Հայք և Ծոփք նահանգների արևմտյան մասերի հետ միասին)։ Սահմանային այդ գոտու հետ սերտորեն կապված էին Հայաստանի Շիմշատ, իյարբերդ և, հատկապես, Կարին քաղաքները։ Ամբողջ Փոքր Ասիան և մանավանդ նրա արավ-արևելյան կողմերն արաբա-բյուզանդական անվերջ ընդհարումների թատերաբեմ էին։ Կռվող կողմերը փոխադարձաբար քանդում էին հակառակորդի բերդերն ու քաղաքները՝ ամայացնելով Կիլիկիան, Փոքր Հայքը և ընդհանրապես Փոքր Ասիան։ Այս կողմերի ասորի, հայ և հույն բնակչությունը մեծապես տուժեց, նրա թիվը պակասեց, որի համար խալիֆայությունը որոշ հարկային առանձնաշնորհումներ տվեց նրանց։ Մակեդոնական հարստության ժամանակ հույներն սկսեցին նեղել արաբներին։ Վասիլ առաջին կայսրը (867—886 թվականներին) գրավեց պավլիկյանների կենտրոնները և, մասնավորապես, Տևրիկեն։ 928 թվականին Մելիսփնեի ամիրան հպատակություն հայտնեց Բյուզանդիային։ Նիկեփորոս 2-րդ Փոկաս կայսրը գրավեց Կիլիկիան, իսկ Հովհաննես առաջին Չմշկիկը՝ Անտիոքը, Մծբինը և Ամիդը։ 1032 թվականին Բյուզանդիան գրավեց նաև Եդեսիան և, այսպիսով, ամբողջ սահմանային գոտին ներքին նահանգների հետ միասին անցավ հույներին։ Արաբա-բյուզանդական երեքհարյուրամյա ռազմական ընդհարումների հետևանքով Կիլիկիան, Փոքր Հայքը և ընդհանրապես Փոքր Ասիայի զգալի մասն ամայացան՝ նպաստավոր հող ստեղծելով սելջուկյան հրոսակների համար, որոնք հեշտությամբ հաստատվեցին Փոքր Ասիայում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 666