Արաբական Միացյալ Էմիրությունների էմիրություններ
Արաբական Միացյալ Էմիրություններ,ը դաշնային պետություն, որը բաղկացած է 7 էմիրություններից (արաբ․՝ إمارات ʾimārāt , իմարաթ, եզակի՝ إمارة ʾimārah , իմարա)։ Վերջիններս պատմականորեն հայտնի են նաև Պայմանագրային երկրներ անվամբ[1]։
Բոլոր էմիրությունները, բացառությամբ Ռաս ալ-Խայմայի, միության հիմնադիր անդամներ են ու ԱՄԷ կազմում ներառվել են 1971 թվականի դեկտեմբերի 2-ին։ Ռաս ալ-Խայման ԱՄԷ-ի կազմին միացավ մյուս էմիրություններից երկու ամիս անց՝ 1972 թվականի փետրվարի 10-ին։ Արաբական Միացյալ Էմիրությունների մաս կազմող բոլոր էմիրությունների միջև գործում է տեղաշարժի լրիվ ազատություն։ Միակ բացառությունը եղել է COVID-19 համավարակի ժամանակ, երբ երկրի ողջ տարածքում գործում էին տեղաշարժի սահմանափակումներ[2]։
Յուրաքանչյուր էմիրություն լիակատար ինքնիշխանություն ունի իր տարածքում ու ինչպես ամրագրված է ԱՄԷ սահմանադրության մեջ, գործում է Արաբական Միացյալ Էմիրությունների դաշնային կառավարությանը զուգահեռ[3]։
Էմիրություններից յուրաքանչյուրը բացարձակ միապետության կառավարման ձև ունեցող միկրոպետություն է։ ԱՄԷ վարչական կառուցվածքի կարևոր կետերից մեկն իր տարածքում ածխաջրածնի պաշարների սեփական հայեցողությամբ կիրառման յուրաքանչյուր էմիրության իրավունքն է։ Հենց նավթի պաշարների քանակն է որոշում երկրի ընդհանուր քաղաքականության մեջ յուրաքանչյուր էմիրության փաստացի ազդեցության մակարդակը։ Այսպես, էմիրություններից ամենամեծն ու հարուստը Աբու Դաբիի Էմիրությունն է, որտեղ գտնվում է նաև երկրի մայրաքաղաք Աբու Դաբին։ Աբու Դաբիի էմիրության կառավարիչը միաժամանակ համարվում է նաև Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահը։ Դուբայի էմիրը երկրի կառավարության ղեկավարն է։
Էմիրությունների ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Քարտեզ | Դրոշ[4] | Էմիրություն | Արաբերեն անվանում | ԱՄԷ-ին միանալու տարեթիվ | Մայրաքաղաք | Տարածք (կմ2)[5] | Տարածք (քառ. մղոն) |
|---|---|---|---|---|---|---|---|
| Աբու Դաբի | أبو ظبي
ʾAbū dhabī |
1971 թվականի դեկտեմբերի 2 | Աբու Դաբի | 67,340 | 26,000 | ||
| Աջման | عجمان
ʿAjmān |
1971 թվականի դեկտեմբերի 2 | Աջման | 259 | 100 | ||
| Դուբայ | دبي
Dubai |
1971 թվականի դեկտեմբերի 2 | Դուբայ | 4,114 | 1,590 | ||
| Ֆուջեյրա | الفجيرة
Al-Fujayrah |
1971 թվականի դեկտեմբերի 2 | Ֆուջեյրա | 1,450 | 560 | ||
| Ռաս ալ-Խայմա | رأس الخيمة
Raʾs al-khaimah |
1972 թվականի փետրվարի 10 | Ռաս ալ-Խայմա | 1,684 | 650 | ||
| Շարջա | الشارقة
Aš-Šāriqah |
1971 թվականի դեկտեմբերի 2 | Շարջա | 2,590 | 1,000 | ||
| Ումմ ալ-Կուվեյն | أم القيوين
ʾUmm Al-Qaywayn |
1971 թվականի դեկտեմբերի 2 | Ումմ ալ-Կուվեյն | 720 | 280 | ||
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «United Arab Emirates | History, Culture, Population, Map, & Capital». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Travelling amid COVID-19: Moving within the UAE». Արխիվացված է օրիգինալից 2025-05-25-ին. Վերցված է 2025-05-25-ին.
- ↑ Abiad, Nisrine (2023). «The Functional Federalism of the United Arab Emirates» (PDF). Perspectives on Federalism. 15 (1–2): 91. ISSN 2036-5438.
- ↑ Flag of United Arab Emirates – A Brief History
- ↑ «Census 2005». Ministry of Economy and Planning, Government of the United Arab Emirates. 2005. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 13-ին.