Ատրոպե (նկար, Գոյա)
Ատրոպե | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ֆրանցիսկո Գոյա |
տարի | 1819 և 1820[1] |
բարձրություն | 123 սանտիմետր[1] |
լայնություն | 266 սանտիմետր[1] |
ստեղծման երկիր | Իսպանիա |
ժանր | դիցաբանական գեղանկարչություն |
գտնվում է | Պրադո թանգարան |
հավաքածու | Պրադո թանգարան |
մասն է | Մռայլ նկարներ |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Atropos (Goya) Վիքիպահեստում |
«Ատրոպե» կամ «Մոյրաներ» (իսպ.՝ Atropos o Las Parcas), իսպանացի նկարիչ Ֆրանցիսկո Գոյայի նկարը՝ վրձնած 1819 և 1823 թվականների միջակայքում նրա «Խուլի Տան» պատին։ 14 նմանատիպ պատկերներից մեկն է, որը հետագայում տեղափոխվել է կտավի վրա և այժմ պահվում է Պրադո թանգարանում։
Համաձայն Գոյայի ընկեր Անտոնիո Բրուգադի՝ 1828-1830 թվականներին արած գույքագրման՝ կոմպոզիցիան նախապես գտնվում էր «Խուլի Տան» վերնահարկի պաննոների մեջ։ Այլ Մռայլ նկարների թվում ֆրանսիացի բանկիր Ֆրեդերիկ Էմիլ դը Էրլանգերի խնդրանքով նկարիչ Սալվադոր Մարտինես Կուբելսն այն տեղափոխել է կտավի վրա՝ 1878 թվականի Համաշխարհային ցուցահանդեսում ներկայացնելու համար։ Աշխատանքը գնորդներին չի հետաքրքրել, այդ իսկ պատճառով 1881 թվականին նվիրվել է Պրադոյի թանգարանին։
Նկարի սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարի սյուժեն հին հունական ճակատագրի աստվածների՝ Մոյրաների կերպարների կամ Հոմերոսի, Հեսիոդոսի, Վերգիլիոսի և այլ անտիկ հեղինակների ճակատագրերի մեկնաբանությունն է։ Մահվան անխիղճ աստվածուհի Ատրոպեի գլխավորությամբ, որը բռնել էր մկրատը, որպեսզի կտրի կյանքի թելերը, պատկերված են «գիշերվա դուստրերը»[2]՝ Կլոտոն իր ճախարակով (որը Գոյան պատկերել է տիկնիկի կամ նորածին երեխայի կերպարանքով, ավելի շուտ հայտնվում է կյանքի այլաբանության տեսքով) և ինչ-որ օբյեկտիվով կամ ժամանակի հայելիով նայող Լախեսիսը, որը չափում է կյանքի թելի կամ մազի երկարությունը։ Այդ երեք պատկերներին հակառակ, որ տարված են իրենց գործով, կա չորրորդը՝ նկարի ակնդիրներին դիմող։ Այդ մարդկային պատկերի ձեռքերը կապված են մեջքին, որ հավանաբար խորհրդանշում է նրա անօգնականությունը՝ վճռելու սեփական ճակատագիրը, ինչով զբաղված են աստվածները։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆրանսիսկո Գոյայի նկարների ցանկ
- Մերկ մախա (նկար, Գոյա)
- Հագնված մախա (Ֆրանցիսկո Գոյայի նկար)
- Ոտնացուպեր (նկար, Գոյա)
- Պահմտոցի (նկար, Գոյա)
- Հսկաներ (Գոյայի նկարը)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Benito Oterino, Agustín, La luz en la quinta del sordo: estudio de las formas y cotidianidad, Madrid, Universidad Complutense, 2002, p. 33. Edición digital ISBN 84-669-1890-6.
- Bozal, Valeriano, Francisco Goya, vida y obra, (2 vols.) Madrid, Tf. Editores, 2005. ISBN 84-96209-39-3.
- Bozal, Valeriano, Pinturas Negras de Goya, Tf. Editores, Madrid, 1997.
- Glendinning, Nigel, Francisco de Goya, Madrid, Cuadernos de Historia 16 (col. «El arte y sus creadores», nº 30), 1993.
- Junquera, Juan José. The Black Paintings of Goya. London: Scala Publishers, 2008. ISBN 1-85759-273-5
- Hagen, Rose-Marie and Hagen, Rainer, Francisco de Goya, Cologne, Taschen, 2003. ISBN 3-8228-2296-5.
- Robert Hughes (critic)|Hughes, Robert. Goya. New York: Alfred A. Knopf, 2004. ISBN 0-394-58028-1