Ատտիկիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ատտիկիզմ, Ատտիցիզմ (գալիս է Հունաստանի Ատտիկե մարզի անունից, որտեղ գտնվում էր Աթենքը), գրական-ոճական ուղղություն հին հունական, մասամբ նաև հին հռոմեական ճարտասանության մեջ, որը ծագել է մ.թ.ա 1-ին դարի առաջին քառորդում։ Արմատավորում էր դասականներին նմանվելը՝ պահպանելով մ.թ.ա. 5-րդ դ. ատտիկյան արձակագիրների լեզվական կանոնները, ոճի պարզությանն ու խստությունը։ Ոճի ասպարեզում ատտիկիզմը զիջում էր ազիանիզմին, բայց լեզվի հարցում գերազանցում էր։ Հնագույն ատտիկյան արձակի լեզվի նմանակումը մնաց իդեալ ամբողջ ուշ անտիկ շրջանի հունական պերճախոսության համար[1]։

Թեպետ ատտիկիզմի պարզ լեզուն արդյունքում դարձավ նույնքան վերամբարձ, ինչպես այն խոսքը, որին պետք է փոխարինեին, նրա սկզբնական պարզությունը նշանակում էր, որ այն պետք է հասկանալի լինի հունական աշխարհի բոլոր տարածքներում։ Այն օգնում էր պահպանելու մշակութային կապը Միջերկրածովի տարածքում և դրա սահմաններից դուրս։ Ճանաչված և հայտնի հեղինակներ, ինչպիսին էր Լուկիանոսը, դարձան ատտիկիզմի գաղափարակիրներ, որի շնորհիվ այն գոյություն ունեցավ մինչև Վերածննդի դարաշրջան, երբ նրան ընդօրինակեցին Բյուզանդիայից գաղթածների աշակերտները, որոնք ծագումով հույներ չէին։ Վերածննդի դարաշրջանի ուսուցման մեթոդները, որոնք ընկած են Արևմուտքի ժամանակակից մեթոդների հիմքում, ուսանողների մեջ խսիտ դասական և ատտիկյան նախապաշարմունք էին սերմանում, որն էլ թույլ տվեց, որ ատտիկյան սնոբիզմը գոյություն ունենա ևս չորս հարյուրամյակ։

Տերմինը նաև նշանակում է արտահայտություններ և նախադասություններ, որոնք բնութագրական են աթենական բարբառին (որպես հունարենի խոսակցական ձևին հակակշիռ), որը տարածում էր ստացել է հելլենիստական շրջանի Հունաստանի մի շարք շրջաններում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մելս Սանթոյան (2009). Գրականագիտական բառարան. Երևան: «Վան Արյան». էջ էջ 14.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Wisse, Jakob. "Greeks, Romans, and the Rise of Atticism." In Nagy, Gregory (ed.). Greek Literature in the Roman Period and in Late Antiquity Greek Literature. London։ Routledge, 2001. 65-82. (ISBN 978-0-415-93770-2)