Ատոմ Մուրադյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ատոմ Ժորայի Մուրադյան
Ծնվել է1947 նոյեմբերի 10
ԾննդավայրԱրտաշատ
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանպրոֆեսոր
Երկեր«Մասնիկների պատահական շարժումները»
Մասնագիտությունֆիզիկոս
ԱշխատանքԵՊՀ ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան

Ատոմ Ժորայի Մուրադյան (նոյեմբերի 10, 1947(1947-11-10), Արտաշատ, Հայաստան, ԽՍՀՄ), ֆիզիկոս։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1991), պրոֆեսոր (1999

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1970-1975 թվականներին և 1995-2001 թվականներին աշխատել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում, 1976-1995 թվականներին եղել է Կոնդեսացված միջավայրերի ֆիզիկայի («Լազերային տեխնիկա») ՀԳԻ, 1999-2004 թվականներին, միաժամանակ՝ ՀՀ ԳԱԱ ճարտարագիտական կենտրոնի փոխտնօրեն, 2001 թվականից ԵՊՀ ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր[1]: Հանդիսանում է «Տեսական ֆիզիկա» մասնագիտությամբ ԵՊՀ մասնագիտական խորհրդի և «Օպտիկա» մասնագիտությամբ ԵՊՀ մասնագիտական խորհրդի անդամ[2]:

Կանխագուշակել է ատոմի կողմից ֆոտոկլանման և ճառագայթման շարժընթացներում էներգետիկ մի մակարդակից մյուսը կամայական մեծության իմպուլսի տեղափոխման և կուտակման հնարավորությունը, հայտնաբերել է (Վ. Մ. Հարությունյանի հետ) լուսային կանգուն ալիքի դաշտում ատոմի կոհերենտ դիֆրակցիայի երևույթն ու հաշվել դրա իմպուլսային բաշխման տեսքը, ցույց տվել, որ խորացող բազմակի պոտենցիալային հորերում գազի Բոզե-Էյնշտեյնյան կոնդենսացման ջերմաստիճանն իջնում է՝ ձգտելով զրոյի։

Համահեղինակ է «Մասնիկների պատահական շարժումները» (2006) ուսումնական ձեռնարկի։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Տեսական ֆիզիկա» մասնագիտությամբ ԵՊՀ Մասնագիտական խորհրդի անդամ
  • «Օպտիկա» մասնագիտությամբ ԵՊՀ Մասնագիտական խորհրդի անդամ

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մասնիկների պատահական շարժումները: Ուսումնական ձեռնարկ, Մուրադյան, Ատոմ Ժորայի, Մուրադյան, Գ. Ա., Երևանի պետական համալսարան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 2006:

Հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • А. Ж. Мурадян, Г. А. Мурадян, Лазерные бегущие волны для дифракции Капицы-Дирака в атомном интерферометре, Известия НАН РА. Физика (Journal of Contemporary Physics (Armenian Academy of Sciences), 2018, Vol. 53, Issue 2, стр. 135-142.
  • А. Ж. Мурадян, Г. А. Мурадян, Квазиклассическое приближение для резонансного рассеяния Капицы-Дирака, Известия НАН РА. Физика (Journal of Contemporary Physics (Armenian Academy of Sciences), 2017, Vol. 52, Issue 3, стр. 271-278.
  • A. Zh. Muradyan, G. Muradyan, H. Hakobyan, Tunneling dynamics of a two-atom system | Journal of Physics: Conference Series, 2016.
  • Atom Zh. Muradyan, Gevorg Muradyan, Generalized Bloch states of a two-level atom in the field of counterpropagating waves: application to the Kapitza-Dirac diffractio problem, Physica Scripta. 2015.
  • Balasanyan B., Muradyan A. Zh., Three-level medium as a former of a series of short light pulses, Journal of Contemporary Physics (Armenian Academy of Sciences), 2012.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 
  2. ԵՊՀ, գիտություն, աշխատակիցներ, Ատոմ Ժորայի Մուրադյան

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]