Jump to content

Ատլաս թիթեռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ատլաս թիթեռ կամ օձագլուխ
Ատլաս թիթեռ
Ատլաս թիթեռ (Attacus atlas ) արու
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Հոդվածոտանիներ
Դաս Միջատներ
Ինֆրադաս Մետաքսաթիթեռներր
Կարգ Թեփուկաթևավորներ
Լատիներեն անվանում
Attacus atlas
Linnaeus, 1758
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Ատլաս թիթեռ կամ օձագլուխ

Ատլաս թիթեռ կամ օձագլուխ (լատիներեն՝ Attacus atlas), խոշոր թիթեռնիկ է՝ մետաքսաթիթեռների ընտանիքին (լատիներեն՝ Saturniidae) պատկանող։ Համարվում է աշխարհի ամենախոշոր թիթեռներից մեկը՝ թևերի բացվածքով և մակերեսով։ Այն բնադրված է Ասիայի անտառներում։ Տեսակը նկարագրվել է Կարլ Լիննեյի կողմից 1758 թվականին՝ նրա «Բնական համակարգեր» (լատիներեն՝ «Systema Naturae») գրքի 10-րդ հրատարակության մեջ։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատլասի թիթեռն առանձնանում է իր տպավորիչ տեսքով և չափերով։ Նրա թևերը լայն ու անկյունավոր են՝ կարմրաշագանակագույն երանգով, որոնք զարդարված են սպիտակ, սև, դեղնավուն և վարդագույն նախշերով։ Թևերի ծայրերը ունեն թափանցիկ երակաձև բծեր, որոնք հաճախ համեմատվում են օձի գլխի հետ[1]։ Կան կարծիքներ, որ այս ձևը ծառայում է որպես պաշտպանական մեխանիզմ՝ վախեցնելով գիշատիչներին։

Թիթեռի մարմինը խիտ փափկամազ է, համեմատաբար փոքր, համեմատած նրա լայնաթև կառուցվածքի հետ[2]։ Էգերը շատ ավելի խոշոր ու ծանր են, քան արուները, սակայն վերջիններս ունեն լայնորեն փռված փետրանման շոշափուկներ, որոնցով որսում են էգերի արտազատած ֆերոմոնները։

Ատլասի թիթեռը չունի զարգացած բերան և հասուն վիճակում չի սնվում։ Ապրում է ընդամենը մի քանի օր՝ զուգավորման և ձվադրության համար։

Թիթեռը համարվում է աշխարհում ամենամեծ թիթեռնիկներից մեկը։ Նրա թևերի բացվածքը հասնում է մինչև 24 սմ-ի, իսկ թևերի ընդհանուր մակերեսը մոտ 160 սմ² է[1]։ Թևերի բացվածքով այն զիջում է միայն Տիզանիա ագրիպինիային՝ (լատիներեն՝ Thysania agrippina) և Ցեսարի թիթեռին՝ (լատիներեն՝ Attacus caesa)r-ին, իսկ մակերեսով՝ Հերակլեսի թիթեռնիկին՝ (լատիներեն՝ Coscinocera hercules)[2]։ Ինչպես շատ մետաքսաթիթեռների դեպքում, այս տեսակի էգերը ավելի մեծ ու ծանր են, քան արուները։ Արուներն ունեն ավելի լայն շոշափուկներ՝ (լատիներեն՝ feelers), որոնք օգնում են նրանց հայտնաբերել էգերի հոտային ազդակները[3][4][5]։

Լրիվ կերպարանափոխության զարգացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լրիվ կերպարանափոխությունն ունի չորս փուլ՝ ձու-թրթուր-հարսնյակ-հասուն կենդանի և այն կապված է օրգանիզմի արտաքին և ներքին կառուցվածքի շատ խոր փոփոխությունների հետ։

Ատլասի թիթեռը սննդարար բույսերի տերևների հակառակ՝ ստորին կողմում, դնում է բազմաթիվ կլորաձև ձվեր։ Դրանց տրամագիծը կազմում է մոտ 2.5 մմ։

Ձվից դուրս եկած թրթուրն արտաքին կառուցվածքով բոլորովին նման չէ հասուն ձևին։ Նրա մարմնի բաժինները՝ գլուխը, կուրծքը, փորիկը, տարբերակված չեն, թևեր չունեն, զգայարանները թույլ են զարգացած։ Թրթուրը և հասուն ձևը միմյանցից շատ են տարբերվում նաև վերջույթների կառուցվածքով, բերանային ապարատի առանձնահատկություններով[6]։ Թիթեռների թրթուրն ունի կրծող, իսկ հասուն ձևը ծծող տիպի բերանային ապարատ։ Թրթուրային շրջանում զարգացած են լինում միայն կրծքի 3 զույգ քայլող ոտքերը, սակայն որոշ միջատների թրթուրներն ունեն նաև մի քանի զույգ ոտքեր փորային հատվածների վրա[7]։

Երբ թրթուրը հասնում է մոտ 11.5 սմ երկարության, սկսում է հարսնյակավորվել։ Այն գործում է թղթանման կառուցվածք ունեցող 7–8 սմ երկարությամբ բոժոժ, որը խաչաձև հյուսված է չորացած տերևներով և կպցված է ճյուղին՝ մետաքսե թելով։

Մոտ չորս շաբաթ անց, կախված շրջակա միջավայրի պայմաններից,բոժոժից դուրս է գալիս հասուն թիթեռը։ Հարսնյակային շրջանում օրգանիզմը դադարում է սնվել, վերակառուցվում է համապատասխան օրգանները, որոնց մեծ մասը քայքայվում է և ներծծվում։ Դրան մասնակցում են ամեոբաձև բջիջները, որոնք կեղծ ոտիկներով շրջապատում և ներբջջային մարսման են ենթարկում քայքայված հյուսվածքների մասնիկները։ Չի քայքայվում միայն նյարդային համակարգը և տրախեաների մի մասը։ Վերակառուցումն ավարտվելուց հետո հարսնյակի ծածկույթները պատռվում են, նրանցից դուրս է գալիս հասուն միջատը։

Հասուն ատլաս թիթեռները թույլ և անկայուն թռիչք ունեն։ Էներգիա խնայելու նպատակով՝ դրանք ցերեկը հանգստանում են, իսկ գիշերը թռչում։ Քանի որ չունեն լիովին ձևավորված բերանային ապարատ, չեն սնվում և ապրում են միայն թրթուրային փուլում կուտակած ճարպային պաշարների հաշվին։ Այդ պատճառով, նրանց կյանքի տևողությունը շատ կարճ է՝ ընդամենը մի քանի օր, որի ընթացքում թիթեռների միակ նպատակը զուգընկեր գտնելն է։

Հասուն թիթեռները կարող են հայտնվել տարվա ցանկացած ժամանակ, սակայն ամենաշատը հանդիպում են նոյեմբերից մինչև հունվար ընկած ժամանակահատվածում։

Էգ թիթեռները զուգընկերոջը գրավելու նպատակով որովայնի ծայրի հատուկ գեղձերի միջոցով արտազատում են ֆերոմոններ։ Դրանք սովորաբար մնում են բոժոժի մոտակայքում կամ կանգնում են այնպիսի տեղում, որտեղ օդի հոսանքները լավագույնս կտարածեն ֆերոմոնների հոտը դեպի հակառակ սեռը։ Արու թիթեռները կարող են զգալ այդ հոտը մի քանի կիլոմետր հեռավորությունից՝ իրենց փետրանման շոշափուկների վրա գտնվող քիմընկալիչների միջոցով[8]։

Երիտասարդ արուներն արտադրում են երիտասարդական հորմոններ I և II (JH I և JH II), որոնցից JH II-ն գերակշռողն է և զգալիորեն ավելի բարձր է, քան էգերի մոտ՝ ընդգծելով սեռային դիմորֆիզմը հորմոնային արտադրության մեջ.[9]։

Էգ և արու կենդանատեսակ

Արտաքին տեսքի նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիթեռի մարմինը համեմատաբար փոքր է լայն թևերի համեմատ։ Թևերի վերին մակերեսը կարմրավուն-շագանակագույն է՝ զարդարված սև, սպիտակ, վարդագույն և մանուշակագույն նախշերով։ Յուրաքանչյուր չորս թևի վրա կա եռանկյունաձև, թեփուկներից զուրկ «պատուհան», որի եզրերը սև են։ Թևերի ստորին կողմը ավելի բաց երանգ ունի[10]։ Ե՛վ աջ, և՛ ձախ առաջային թևերի ծայրերն ունեն երկարաձգված ելուստներ, որոնք հիշեցնում են օձի գլուխ։ Երբ թիթեռը վտանգ է զգում, թևերի շարժումները ուժեղացնում են այս նմանությունը՝ շփոթեցնելով գիշատիչներին։

Ատլասի թիթեռն ունի շատ կարճ, ապապիտակային սննդահյուս (խողովակ), և դուրս գալով կոկոնից՝ այլևս չի սնվում։ Նրա էներգիայի միակ աղբյուրը թրթուրային փուլում կուտակած ճարպային պաշարներն են։ Թռիչքի յուրաքանչյուր ակտ խլում է արժեքավոր էներգիա և կարող է կրճատել արդեն իսկ կարճ՝ ընդամենը մեկից երկու շաբաթ տևող կյանքը[11]։ Այդ պատճառով, հասուն թիթեռներն այնքան քիչ են թռչում, որքան հնարավոր է։ Էգ թիթեռը մնում է նույն վայրում՝ սպասելով արուի, զուգավորվում է, ձվադրում և մահանում։

Տարածում և բնակավայր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիթեռի տարածման արեալ

Ատլասի թիթեռը հիմնականում հանդիպում է հարավային, արևելյան և հարավարևելյան Ասիայի չոր տրոպիկական անտառներում, երկրորդային անտառային տարածքներում և թփուտներում։ Նրա տարածքներին է պատկանում նաև Բորնեոյի կղզին[12]։

Անվան ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

(լատիներեն՝ Attacus atlas) թիթեռը համարվում է աշխարհի խոշորագույն թիթեռներից մեկը՝ թե՛ թևերի ընդհանուր մակերեսով, թե՛ լայնքով։ Նրա գիտական անվանման մեջ՝ (լատիներեն՝ atlas) հղում է դեպի հին հունական դիցաբանության Տիտան Ատլասը (լատիներեն՝ Atlas), որը՝ ըստ դիցաբանության, պատժված էր երկինքը իր ուսերին կրելու[13]։ Նրա մկանուտ մարմինը և անչափ ուժը դարձել են «ծանրության» և «մեծության» խորհրդանիշ։ Թիթեռը հենց այդ մեծության ու տպավորիչ տեսքի համար է ստացել «Ատլաս» անվանումը։ Հոնկոնգում և հարակից տարածքներում՝ կանտոնական չինարենով այս թիթեռը կոչվում է (蛇頭蛾) «օձագլուխ ցեց»։ Դա պայմանավորված է նրա առաջային թևերի վերջավորության ձևով՝ որոնք ունեն սուր, կեռ, աչքի պես նախշերով ու խճանկարի ձևերով նմանեցում օձի գլուխների, ինչը ծառայում է որպես միմիկրիայի ձև՝ թշնամիներին վախեցնելու համար։ Այսպիսի միմիկրիան տարածված պաշտպանական մեխանիզմ է թիթեռների շրջանում, և Ատլաս թիթեռը առանձնանում է հատկապես հաջող նմանակմամբ։

Մետաքսագործություն և կիրառություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկաստանում ատլասի թիթեռներ աճեցնում են մետաքսի համար, սակայն ոչ առևտրային նպատակներով։ Ատլասի թիթեռի մետաքսը, ի տարբերություն ազգակից՝ թթենու շերամի (լատիներեն՝ Bombyx mori) ընտանի մետաքսաթիթեռի արտադրած մետաքսի, արտազատվում է կոտրված թելերով, ինչի պատճառով ավելի քիչ պահանջված է։ Այս շագանակագույն, բորդանման մետաքսը, որը կոչվում է ֆագարա, համարվում է ավելի դիմացկուն[14]։

Թայվանում ատլասի թիթեռների բոժոժներից երբեմն պատրաստում են փոքր դրամապանակներ։ Աշխատանքներ են տարվում պարզելու համար՝ արդյոք ատլասի թիթեռի մետաքսը կարող է փոխարինել սովորական մետաքսին։ Այս թիթեռի բոժոժների ավելի բարձր որակը, նվազագույն խոչընդոտներով խնամքը և թելերի համապատասխան հատկությունները նպաստում են նրան, որ ատլասի թիթեռի մետաքսը հնարավոր այլընտրանք հանդիսանա։ Մեկ հետազոտության համաձայն՝ ատլասի թիթեռի մետաքսաթելերը պարունակում են մոտ 80%-ով ավելի շատ բջիջների խտություն և աճ, քան սովորական մետաքսաթիթեռինը։

Տեսակների նմանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ատլասի թիթեռ» տերմինը երբեմն սխալմամբ կիրառվում է սիրամարգակների (լատիներեն՝ Attacus) գենի ցանկացած տեսակների համար, որոնց թվաքանակը գերազանցում է 20-ը՝ ընդգրկելով տարբեր տեսակներ և ենթատեսակներ։ Տապրոբանյան թիթեռը (լատիներեն՝ Attacus taprobanis), որը բնադրված է Հարավային Հնդկաստանում և Շրի Լանկայում, տեսականորեն շատ նման է շատ ավելի լայն տարածված Ատլաս թիթեռին[15]։ Մի ժամանակ այն համարվում էր (լատիներեն՝ A. atlas) ենթատեսակ[16][17][18]։

Չնայած Ատլաս թիթեռը բնիկ է Ասիայում, կան մի քանի Նոր Աշխարհի (Ամերիկա) տեսակներ, որոնք այնքան նման են նրան, որ երբեմն շփոթվում են՝ հատկապես իրենց մեծ չափերի և թևերի նախշերի շնորհիվ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 «Chapter 32: Largest Lepidopteran Wing Span | The University of Florida Book of Insect Records | Department of Entomology & Nematology | UF/IFAS». entnemdept.ifas.ufl.edu. Արխիվացված է օրիգինալից 2018-05-21-ին. Վերցված է 2025-07-29-ին.
  2. 1 2 «StackPath». australianbutterflies.com. 2018 թ․ հոկտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2025-10-26-ին. Վերցված է 2025-07-29-ին.
  3. ↑ Watson, A. & Whalley, P.E.S. (1983). The Dictionary of Butterflies and Moths in Colour. Peerage Books, London, England. 0-907408-62-1
  4. ↑ Robert G. Foottit & Peter H. Adler. 2009. Insect Biodiversity: Science and Society. Blackwell Publishing Ltd. 978-1-405-15142-9
  5. ↑ Rainier Flindt. 2006. Amazing Numbers in Biology. Springer-Verlag, Berlin. 3-540-30146-1
  6. ↑ Robinson, G.S., Ackery, P.R., Kitching, I.J., Beccaloni, G.W. & Hernández, L.M. (2001). Hostplants of the Moth and Butterfly Caterpillars of the Oriental Region. Southdene Sdn. Bhd., Kuala Lumpur & The Natural History Museum, London. 744 pp. 983-40053-3-4
  7. ↑ Gosse, Philip Henry (1879). «The great Atlas moth of Asia (Attacus atlas, Linn.)». West, Newman & Company. Արխիվացված է օրիգինալից 2024-07-22-ին. Վերցված է 2025-07-29-ին – via Gale Primary Sources.
  8. ↑ Shepherd, G.M. (1994). "Chemical Senses". In Neurobiology 3rd Edition. Oxford University Press
  9. ↑ Baker, F. C., Jamieson, G. C., Morallo-Rejesus, B., & Schooley, D. A. (1985). Identification of the juvenile hormones from adult Attacus atlas. Insect Biochemistry, 15(3), 321-324.. https://doi.org/10.1016/0020-1790(85)90022-8
  10. ↑ Howse, P.E. (2010) Butterflies: Messages From Psyche Papadakis, 192 pp. 978-1901092806
  11. ↑ «Spotlight: the atlas moth». www.nhm.ac.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  12. ↑ Holloway, J.D. (1987). The Moths of Borneo, part 3: Lasiocampidae, Eupteroptidae, Bombycidae, Brahmaeidae, Saturniidae, Sphingidae. Southdene Sdn. Bhd., Kuala Lumpur
  13. ↑ Yiu, V. (2006). Insecta Hongkongica. Hong Kong Discovery. Kowloon, Hong Kong. 655pp. 988-97173-9-5
  14. ↑ Jolly, M.S., Sen, S.K., Sonwalkar, T.N. & Prasad, G.S. (1979). Non-mulberry silks. Food & Agriculture Organisation. United Nations, Serv. Bull. 29. Rome. xvii + 178pp
  15. ↑ Peigler, Richard S. (1989). A Revision of the Indo-Australian Genus Attacus (Lepidoptera: Saturniidae). Lepidoptera Research Foundation. ISBN 0961146427. Վերցված է 2018 թ․ հունիսի 5-ին.
  16. ↑ Reddy, Narendra; Zhao, Yi; Yang, Yigi (2013). «Structure and properties of cocoons and silk fibers produced by Attacus atlas». Journal of Polymers and the Environment. 21 (1): 16–23. Bibcode:2013JPEnv..21...16R. doi:10.1007/s10924-012-0549-8. S2CID 9466921 – via Science Citation Index.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  17. ↑ Moore, Frederic (1880). The Lepidoptera of Ceylon. Vol. II. London: L. Reeve & co. էջեր 124–125.
  18. ↑ Savela, Markku. «Attacus atlas (Linnaeus, 1758)». Lepidoptera and Some Other Life Forms. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 10-ին.