Jump to content

Ատեֆե Սահալե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ատեֆե Սահալե
պարս.՝ عاطفه رجبی سهاله
Ծնվել էսեպտեմբերի 21, 1987(1987-09-21)
ԾննդավայրԻրան
Մահացել էօգոստոսի 15, 2004(2004-08-15) (16 տարեկան)
Մահվան վայրՆեքա (քաղաք), Մազանդարան, Իրան
Քաղաքացիություն Իրան
Կրոնիսլամ

Ատեֆե Ռաջաբի Սահալե (պարս.՝ عاطفه رجبی سهاله, սեպտեմբերի 21, 1987(1987-09-21), Իրան - օգոստոսի 15, 2004(2004-08-15), Նեքա (քաղաք), Մազանդարան, Իրան), Նեքա քաղաքից իրանցի աղջիկ, որը մի քանի անգամ բռնաբարության ենթարկվելուց հետո մահապատժի է ենթարկվել Նեքայի դատարանի ղեկավար Հաջի Ռեզայի կողմից՝ պղծության և մաքրաբարոյության դեմ հանցագործությունների մեղադրանքով։

Ծնվել է Նեքայում և դրանից անմիջապես հետո ընտանիքը տեղափոխվել է Մաշհադ: Երիտասարդ հասակում ծնողները բաժանվել են և մայրը նորից է ամուսնացել։ Մայրը մահացել է ավտովթարից, երբ աղջիկը հինգ տարեկան է եղել։ Հաղորդվում է, որ մոտավորապես նույն ժամանակ նրա կրտսեր եղբայրը խեղդվել է գետում: Նրա հայրը թմրամոլ է դարձել և նա ստիպված է եղել հոգ տանել իր տատիկի և պապիկի մասին: Հաղորդվում է, որ չնայած նրա կատարած աշխատանքին՝ նրանք հիմնականում անտեսել են աղջկան[1]։ Նրան նկարագրել են որպես «աշխույժ և խելացի աղջիկ»[2]։

Ձերբակալություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

13 տարեկան հասակում դատապարտվել է մաքրաբարոյության դեմ ուղղված հանցագործությունների համար։ Ոստիկանության խուզարկությունից հետո նրան հայտնաբերել են մեքենայում մի տղայի հետ: Նրան բանտարկել են և հասցրել մտրակի 100 հարված: Բանտում գտնվելու ժամանակ բանտապահների կողմից ենթադրաբար ենթարկվել է խոշտանգումների և բռնաբարության: Նա տատիկին ասել է, որ ցավից կարող է քայլել միայն չորեքթաթ կերպով[3]։ Հետագա տարիներին ևս երկու անգամ ձերբակալվել է պղծության և մաքրաբարոյության դեմ հանցագործությունների համար և երկու դատավճիռներն էլ պատժվել են մտրակահարությամբ և բանտարկությամբ[4]։

2003 թվականի մայիսին ձերբակալվել է տանը և մեղադրվել անբարոյականության մեջ: Իշխանությունները ներկայացրել են զեկույց, որում նրանք հաստատել են, որ սատարում են Ատեֆեի դեմ մեղադրանքները, սակայն զեկույցի տակ ստորագրել են միայն ոստիկաններ և տեղական այլ իշխանություններ[5][6]։

Դատավարությունը նախագահող դատավորը եղել է Հաջի Ռեզային։ Այն բանից հետո, երբ Ռեզայը հարցաքննել է Ատեֆեին՝ նա խոստովանել է, որ սեռական հարաբերություն է ունեցել Ալի Դարաբիի հետ՝ ամուսնացած 51-ամյա հեղափոխական պահակի, որը հետագայում դարձել է տաքսու վարորդ: Ատեֆեն Դարաբիի կողմից բազմիցս բռնաբարվել է նախորդ երեք տարիների ընթացքում[7][8]։ Երբ Ատեֆեն հասկացել է, որ պարտվում է իր գործը՝ հանել է իր հիջաբը, ինչը համարվում է դատարանի հանդեպ դաժան արհամարհանք և պնդել է, որ Դարաբին պետք է պատժվի, ոչ թե ինքը: Նա նույնիսկ հանել է կոշիկներն ու նետել դատավորի վրա[9]։ Ռեզայը մահապատժի է դատապարտել Ատեֆեին։ Նրա փաստաբանը դիմել է Իրանի Գերագույն դատարան, որտեղ դատավճիռը ուժի մեջ է մտել Ատեֆեի խոստովանության և նմանատիպ հանցագործությունների համար նախկինում երեք դատվածության պատճառով[10][11]։

Ըստ BBC-ի Գերագույն վերաքննիչ դատարան ներկայացված փաստաթղթերում նա 22 տարեկան է, սակայն նրա ծննդյան վկայականում և մահվան վկայականում նշվում է, որ նա 16 տարեկան է: Վկան ասել է, որ «դատավորը պարզապես նայել է [Ատեֆեի] մարմնին՝ զարգացած կազմվածքի պատճառով... և հայտարարել, որ նա 22 տարեկան է», իսկ նրա հայրը պնդում է, որ «ոչ դատավորը, ոչ էլ Ատեֆեի նշանակված փաստաբանը ոչինչ չեն արել նրա իրական տարիքը պարզելու համար»[12]։

2004 թվականի օգոստոսի 15-ին՝ Նեքայում հրապարակայնորեն կախվել է ամբարձիչից[13]։

Ատեֆեի մահապատիժը համարվում է վիճելի, քանի որ որպես քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը ստորագրող կողմ Իրանը խոստացել է մահապատժի չենթարկել 18 տարեկանը չլրացած անձանց[14]։ Համաձայն Amnesty International-ի կողմից 2004 թվականին հրապարակված մամուլի հաղորդագրության՝ Ատեֆեն տասերորդ անչափահասն երեխան է եղել, որն Իրանում մահապատժի է ենթարկվել 1990 թվականից ի վեր: Նրանք նրա մահապատիժը հայտարարել են որպես հանցագործություն մարդկության և աշխարհի երեխաների դեմ[15]։

Ատեֆեի մահապատժից հետո իրանական լրատվամիջոցները հայտնել են, որ դատավոր Ռեզային և ոստիկանության մի քանի անդամներ, այդ թվում կապիտան Զաբիհին և կապիտան Մոլայը՝ ձերբակալվել են Հետախուզության նախարարության կողմից[16]։ Ատեֆեի ընտանիքի կողմից ներկայացված շարունակական բողոքների և նրա մահապատժի և դատավորի կողմից գործը սխալ վարելու վերաբերյալ միջազգային ծանր ճնշումների համաձայն՝ Իրանի Գերագույն դատարանը Ատեֆեին հետմահու ներում շնորհելու հրաման է արձակել:

Վավերագրական ֆիլմեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատեֆեի պատմությունը 2006 թվականին Wild Pictures-ի կողմից արտադրված BBC-ի վավերագրական ֆիլմի թեմա է դարձել: Մոնիկա Գարնսին և Արաշ Սահամին գաղտնի կերպով են աշխատել գործը փաստագրելու համար[17]։ Դա եղել է նաև Discovery Times-ի մեկ ժամանոց հաղորդման թեման, որը կոչվում է «Մահապատիժը Իրանում»։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. عاطفه سهاله رجبی [Atefeh Sohaleh Rajabi]. بنیاد عبدالرحمن برومن (պարսկերեն).
  2. Kennedy, Theresa Griffin (2013-01-12). «We Must Never Forget Atefeh of Iran: 'The Gypsy of Neka'». Salem News (անգլերեն). Վերցված է 2024-06-15-ին.
  3. Garnsey, Monica (2006-07-28). «Death of a teenager». The Guardian. London. Արխիվացված օրիգինալից 2013-06-23-ին. Վերցված է 2016-12-14-ին.
  4. «Iran: The last executioner of children». Amnesty International. 2011-03-26.
  5. عاطفه سهاله رجبی [Atefeh Sohaleh Rajabi]. بنیاد عبدالرحمن برومن (պարսկերեն).
  6. «Iran: The last executioner of children». Amnesty International. 2011-03-26.
  7. «Programmes | Execution of a teenage girl». BBC News. 2006-07-27. Արխիվացված օրիգինալից 2018-09-29-ին. Վերցված է 2012-06-08-ին.
  8. Garnsey, Monica (producer). Execution of a Teenage Girl. BBC. Արխիվացված օրիգինալից 2012-08-14. Վերցված է 2012-06-08-ին – via Youtube.{{cite AV media}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  9. Garnsey, Monica (producer) (2006-08-14) [2006-07-27]. Execution of a Teenage Girl. BBC. Արխիվացված օրիգինալից 2013-05-13. Վերցված է 2012-06-08-ին – via Youtube.{{cite AV media}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  10. عاطفه سهاله رجبی [Atefeh Sohaleh Rajabi]. بنیاد عبدالرحمن برومن (պարսկերեն).
  11. «Iran: The last executioner of children». Amnesty International. 2011-03-26.
  12. «Programmes | Execution of a teenage girl». BBC News. 2006-07-27. Արխիվացված օրիգինալից 2018-09-29-ին. Վերցված է 2012-06-08-ին.
  13. Kennedy, Theresa Griffin (2013-01-12). «We Must Never Forget Atefeh of Iran: 'The Gypsy of Neka'». Salem News (անգլերեն). Վերցված է 2024-06-15-ին.
  14. «Programmes | Execution of a teenage girl». BBC News. 2006-07-27. Արխիվացված օրիգինալից 2018-09-29-ին. Վերցված է 2012-06-08-ին.
  15. «Iran: Amnesty International outraged at reported execution of a 16 year old girl» (Press release). 2004-08-22. Արխիվացված օրիգինալից 2019-12-07-ին. Վերցված է 2019-06-21-ին.
  16. Kennedy, Theresa Griffin (2013-01-12). «We Must Never Forget Atefeh of Iran: 'The Gypsy of Neka'». Salem News (անգլերեն). Վերցված է 2024-06-15-ին.
  17. «Programmes | Execution of a teenage girl». BBC News. 2006-07-27. Արխիվացված օրիգինալից 2018-09-29-ին. Վերցված է 2012-06-08-ին.