Ատենադպիր Անդրեյան Ռատմանովի ապարանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ատենադպիր Անդրեյան Ռատմանովի ապարանք
Հիմնական տվյալներ
Տեսակտեսարժան վայր, շենք և ճարտարապետական հուշարձան
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունԲասմաննի շրջան
Հիմնական ամսաթվերը17-րդ դար
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Հիմնադրված17-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Ratmanov chambers Վիքիպահեստում

Ատենադպիր Անդրեյան Ռատմանովի ապարանք (ռուս.՝ Палаты дьяка Андреяна Ратманова), նախապետրոսյան ճարտարապետության հուշարձան Մոսկվայում (Բոլշոյ Կոզլովսկի նրբանցք, տուն 13/17)։ Կառուցվել է XVII դարի վերջին, վերակառուցվել XVIII դարի երկրորդ կեսին։ Ունի մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտի կարգավիճակ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավատային վարչության ատենադպիր Անդրեյան Ռատմանովի ապարանքը կառուցվել է XVII դարի վերջին։ XVIII դարի երկրորդ կեսին ապարանքը վերակառուցվել է և ստացել երկու կողաշենքով և գլխավոր տնով դասական առանձնատան տեսք։ XVIII դարի վերջում առանձնատունը պատկանել է Ի. Բ. Կոզլովսկուն, որի պատվին անվանվել են հարևան Բոլշոյ և Մալի Կոզլովսկի նրբանցքները[3]։

1800-1830-ական թվականներին առանձնատունը պատկանել է 1812 թվականի Հայրենական պատերազմի հերոս Վասիլի Ալեքսանդրովիչ Սուխովո-Կոբիլինին։ Առանձնատանը մեծացել են նրա զավակները՝ դրամատուրգ Ալեքսանդր Վասիլևիչ Սուխովո-Կոբիլինը, նկարչուհի Սոֆյա Վասիլևնա Սուխովո-Կոբիլինան և գրող Ելիզավետա Վասիլևնա Սուխովո-Կոբիլինան (Եվգենյա Տուր)։ Այնտեղ է ապրել նաև Սուխովո-Կոբիլինների երեխաների ուսուցիչը՝ Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր Ֆեոդոր Մորոշկինը։ Մեկ այլ ուսուցչի՝ պրոֆեսոր Նիկոլայ Նադեժդինի հետ, Ելիզավետա Սուխովո-Կոբիլինան ունեցել է ռոմանտիկ հարաբերություններ, բայց նրա ծնողները խանգարել են հարսանիքին[3]։

1960-ական թվականներին հայտնաբերվեց, որ առանձնատան ճակատը թաքցնում է XVII դարի ապարանքը։ Դրանից հետո սկսվեց ապարանքի սկզբնական տեսքի վերականգնումը, կցակառուցվեց առմուտք։ Այժմ ապարանքը տարբերվում է առանձնատան ավելի ուշ կառուցված մասերից ինչպես ճարտարապետությամբ, այնպես էլ ավելի բաց գույնով։ Շենքում տեղակայված է շահույթ չհետապնդող «Պուշկինյան գրադարան» հիմնադրամը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]