Ատարաքսիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ատարաքսիա (հունարեն՝ αταραξία - անվրդովություն, սառնասրտություն), հոգեկան հանգստի ու անվրդովության վիճակ, որը հին հունական որոշ փիլիսոփաների կարծիքով իմաստունին է հատուկ։

«Ատարաքսիա» գոյականն առաջինը շրջանառության մեջ մտցրել է Դեմոկրիտեսը։ Արիստոտելը էթիկայի մեջ կիրառել է որպես ածական՝ ներկայացնելու համար առաքինությունները՝ զսպվածությունն ու առնականությունը։ Լայնորեն կիրառվել է էպիկուրիզմի և սկեպտիցիզմի մեջ։

Ատարաքսիոն ուղին, ինչպես գտնում էին Դեմոկրիտեսը, Էպիկուրոսը, Լուկրեցիոսը, աշխարհի ճանաչողությունն է, վախի հաղթահարումը, տագնապներից ազատագրվելը։ Էպիկուրոսի ատարաքսիան հաճույքի, բավականության հետ է կապված, մարմանական ցավի և հոգևոր տանջանքների բացակայության հետ։ Աստվածների և մահվան մասին կեղծ պատկերացումները հոգում վախ են ծնում։ Այդ մասին սառը դատողությանը հանգում ենք ատարաքսիայի միջոցով։ Ատարաքսիան ամենակարևորի ամենաընդհանուրի վրա կենտրոնանալն է։

Մինչդեռ սկեպտիկները (Պիռոնը՝ հին հունարեն - Πύρρων նաև Պլատոնական ակադեմիայի սկեպտիկները) սովորեցնում էին, որ ատարաքսիան ձեռք է բերվում դոգմատիկ դատողություններից ձեռնպահ մնալով, տեղի ունեցողի նկատմամբ, ուրախության ու վշտի նկատմամբ անտարբերությամբ (ապատիա

Մարքսիստական բարոյագիտությունը մերժում է հայեցողական վերաբերմունքը կյանքի նկատմամբ, հետևաբար հերքում է ատարաքսիայի իդեալը, առանձնապես այն իդեալը, որի մասին խոսում էին սկեպտիկները։

Ժամանակակից գործնական հոգեբանության մեջ ատարաքսիան վախի բացարձակ բացակայության վիճակն է, որը, որպես կանոն առաջանում է էմոցիոնալ սթրեսի արդյունքում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Փիլիսոփայական բառարան, Ե., 1975 թ.։
  2. Демокрит. ISBN 978-5-244-01115-9

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

LA RECHERCHE DU BONHEUR OU L’ATARAXIE Երջանկության ձգտում կամ ատարաքսիա, (ֆր.)