Ատանասովսկո լիճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Ատանասովսկո լիճ
Атанасовско езеро

'
Կոորդինատներ
Երկիր Բուլղարիա
Վարչատարածքային բաժանում Բուրգաս
Երկարություն 9 կմ
Լայնություն 4 կմ
Ավազանի մակերեսը 7208,89 հա կմ²
Ամենամեծ խորությունը 0,9 մ
Միջին խորությունը 0,3 մ
Աղիությունը 20 - 27 ‰

Ատանասովսկո լիճ, լիճ, որը տեղակայված է Բուլղարիայի հարավ-արևելքում՝ Բուրգաս քաղաքում, Իզգրև և Սարաֆովո թաղամասերի միջև՝ դեպի արևմուտք։ Սա Բուրգասի լիճ համալիրի մի մասն է, որը Սև ծովից բաժանվում է Ատանասովսկո ցամաքալեզվակով։ Լիճը ափամերձ է՝ բուսական և կենդանական աշխարհի մեծ բազմազանությամբ։ Այն կապված է Սև ծովի հետ բազմաթիվ ջրանցքներով, որոնց միջոցով ջուրը հոսում է դեպի լիճ։ Լճի ընդհանուր մակերեսը կազմում է 7208,89 հա, երկարությունը ՝ մոտ 9 կմ, լայնությունը ՝ 4,3 կմ, միջին խորությունը՝ 0,3 մ [1]։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուրգասից դեպի հյուսիս անցնող մայրուղին հատում է լիճն արհեստական կամրջով, ապա շարունակվում դեպի օդանավակայան, առողջարանային ափ և այնուհետև դեպի Վառնա։ Կամուրջը բաժանում է լիճը երկու մասի, որոնք, ինչպես և Սև ծովի հետ, միմյանց հետ կապվում են ջրանցքների միջոցով[2]։

Հին ճանապարհը և լքված երկաթուղային գիծը` Բուրգաս - Պոմորիեն, անցնում են Ատանասովսկո ցամաքալեզվակով՝ անմիջապես Բուրգասի լողափերով։ Երկրորդ աշխարհամարտից առաջ այս ճանապարհով անցել է «Անխիալո Էքսպրես» կոչվող գնացքը, որի առաջին կանգառը լճի կողքն էր[3]։ Լքված երկաթուղային գծին զուգահեռ այստեղով անցնում է նաև նեղ երկաթգիծ, որը ներկայումս գործածվում է աղի արդյուհանման նպատակով և որպես զբոսաշրջային ատրակցիոն։

Ներկայումս հին ավտոճանապարհի վրա տեղադրվել է նաև հեծանվային ուղի, որն օգտագործվում է նաև Բուրգաս-Ատանասովսկո լիճ ուղղությամբ ուղևորատար էլեկտրական ավտոմեքենաների համար [3][4]։

Երկրորդ աշխարհամարտի տարիներին ափամերձ ճանապարհի պաշտպանության համար Ատանասովսկու ցամաքալեզվակի երկայնքով կառուցվել է երկաթբետոնե պաշտպանական կառույցներ, որոնք մինչ օրս պահպանվել են։

Աղի արդյունահանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղը արդյունահանվում է երկու մասերում, բայց հիմնականում հարավում։ Լճում ջրի աղիությունը մեծանում է Սև ծովի հետ կապի պատճառով։ Բարձր աղիության պատճառով (20-27,5 պրոմիլ) լիճն օգտագործվում է աղի արդյունահանման համար, որը սկսվել է 1906 թվականից և շարունակվում է մինչ օրս (2016 թվական)։ Մեկ տարվա ընթացքում «Սև ծովի աղեր» ընկերությունը արտադրում է մոտ 40 հազար տոննա ծովային աղ [5][6]։

Ռեկրեացիոն օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիճը նաև ակտիվորեն օգտագործվում է հանգստի նպատակներով[7][8]։ Ամռանը ջուրն ունի վարդագույն գույն, ինչը պայմանավորված է աղի ջրիմուռների առկայությամբ։ Ատանասովսկո լճի թերապևտիկ ցեխը սուլֆիդային տիղմ է, որն առաջանում է օրգանական նյութերի քայքայման հետևանքով։ Դրանք ունեն ջրածնի սուլֆիդի հատուկ հոտ և երկաթի սուլֆիդների, կալցիումի և մագնեզիումի աղերի, օրգանական թթուների և հումուսի աղերի մեծ պարունակություն։ Թույլատրվում է օգտագործել բուժիչ ցեխով և բնաղաջրով լի այն լողավազանները, որոնք տեղակայված են Ատանասովսկո լճի հարավային մասում, և այցելությունն անվճար է[6]։ Այստեղ է գտնվում նաև «Точка» դիտակետը, որտեղից կարելի է հետևել թռչուններին, որոնք գալիս են «Via Pontica» երթուղով[9]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատուկ պահպանվող տարածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգելոցների տեղեկատվական խորհուրդը

1980 թվականին լճի հյուսիսային կեսը հայտարարվել է որպես բնական արգելոց։ Մեկ տարի անց լճի հարավային մասը և ողջ լճի ափամերձ տարածքները հայտարարվել են արգելոցի բուֆերային գոտի։ 1999 թվականին «Պահպանվող տարածքների մասին օրենք»-ի պահանջների համաձայն` արգելոցի կատեգորիան փոխվել է «պահպանվող արգելոցի»։ 2001 թվականին լճի հարավային ափին ստեղծվել է թռչնադիտարան։ 2003 թվականին հաստատվել է պահպանվող տարածքի կառավարման պլանը։ 2007 թվականին նախկին բուֆերային գոտի կատեգորիան վերափոխվել է «պահպանվող տարածքի»։ «Պահպանվող տարածքների մասին օրենք»-ի համաձայն՝ արգելոցը պաշտպանվում և կառավարվում է Բուրգասի շրջակա միջավայրի և ջրի տարածաշրջանային տեսչության կողմից՝ Շրջակա միջավայրի և ջրերի նախարարության վերահսկողության ներքո։ Լճի ափին հայտնաբերվել են թռչունների 316 տեսակ, իսկ ամբողջ Բուլղարիայում կա 423 տեսակ [10]։

Atanasovsko Lake 6.jpg

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Atanasovsko Lake Reserve — CLGE Дата обращения 20 сентября 2016. Архивировано 16 сентября 2009 года.
  2. [1] Archived 2019-07-30 at the Wayback Machine. Атанасовское озеро / Интересные факты и достопримечательности / Города мира
  3. 3,0 3,1 [2] Бургаските солници — да се осолиш и накаляш — Андрей Андреев Фотография
  4. [3] Archived 2019-07-30 at the Wayback Machine. Квартал Сарафово соединят с Бургасом электробусом | Газета «Болгарский Экспресс» — Новости Болгарии: политика, туризм, спорт, недвижимость
  5. [4] The lagoon — Atanasovsko Lake — Salt of life
  6. 6,0 6,1 Бассейны с рапой и лечебной грязью Go to Burgas (14 декабря 2013). Дата обращения 13 апреля 2019.
  7. Грязелечение или Сольница в Бургасе(չաշխատող հղում) BgForever.ru.
  8. Варя Давыдова. Грязелечение в Болгарии. Атанасовское озеро varyadavydova.com (10 июля 2017). Дата обращения 13 февраля 2019.
  9. [5] Атанасовско езеро — «Точката» И влакчето | Go to Burgas — Official Travel Guide
  10. [6](չաշխատող հղում) Атанасовско езеро, Орнитологични важните места, Птиците в България

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]