Jump to content

Ատամնափառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ատամնափառ
Բժշկական մասնագիտությունատամնաբուժություն
 Dental plaque Վիքիպահեստում
Մուգ դեղին ատամնափառ ատամների անբավարար մշակման վայրերում
Մանրադիտակի տակ մանրէների կուտակումներ

Ատամնափառ (երբեմն օգտագործվում է «ատամնային բծեր» տերմինը՝ որպես անգլերեն համանման տերմինի բառացի թարգմանություն), բակտերիաների կուտակում թաղանթի տեսքով, որն առաջանում է ատամների վրա (այդ թվում և առողջ մարդու մոտ): Ատամնափառը ներառում է ինչպես աէրոբ, այնպես էլ ֆակուլտատիվ անաէրոբ բակտերիաներ և սկսում է առաջանալ արդեն ատամները մաքրելուց 1-2 ժամ հետո: Կարիեսի զարգացման համար առավել նշանակալի է S.mutans ստրեպտոկոկը[1]։

Ատամնափառի բակտերիաները արտադրում են թթու, բայց առաջին ժամերին այն չեզոքացվում է թքով: Իսկ մի քանի ժամ անց փառը դառնում է հաստ և խիտ, թուքը դադարում է թափանցել դրա մեջ, և թթուն սկսում է լուծել ատամի էմալը, ինչը ժամանակի ընթացքում հանգեցնում է դենտինի մերկացմանը և կարիեսի զարգացմանը, հնարավոր է ատամնաքարի առաջացում, պարօդոնտոզ[2]։

Ատամնափառի կայուն կառուցվածքն ապահովվում է կպչուն մատրիքսով (կենսաթաղանթով), որը պաշտպանում է դրա կազմի մեջ մտնող բակտերիաները հակաբիոտիկների և այլ դեղամիջոցների ազդեցությունից:

Փառի առաջացման գործընթացի վրա ազդող գործոններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ատամնափառը կարող է առաջանալ պլոմբանութերի (ատամնալիցք) մակերեսին։
  • Վերին և ստորին ծնոտի ատամների վրայի փառի կազմը տարբերվում է[4]։
  • Ժամանակի ընթացքում փառի մեջ բակտերիաների քանակը և որակը փոխվում է: Եթե ատամները մաքրվել են փառից մի քանի ժամ առաջ, բակտերիաները քիչ են (տասնյակ հազարներ 1գ նյութի մեջ) և դրանք հիմնականում աէրոբ են, եթե անցել է մի քանի օր՝ դրանք շատ են (մինչև հարյուրավոր միլիարդներ) և դրանք մեծ մասամբ անաէրոբ են. այս փաստերը հաստատում են այն պնդումը, որ ատամները պետք է մաքրել հաճախ և մանրակրկիտ։
  • Առաջընթաց ունենալով՝ ատամնափառը ստեղծում է պայմաններ առանձին ատամների մակերեսի և միջատամնային տարածության բակտերիաներով գաղութացման համար, որոնք կարող են առաջացնել կարիես[5][6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «ЗУБНОЙ КАМЕНЬ — Большая Медицинская Энциклопедия». xn--90aw5c.xn--c1avg. Արխիվացված է օրիգինալից 2020-10-30-ին. Վերցված է 2019-08-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «ПАРОДОНТОЗ — Большая Медицинская Энциклопедия». xn--90aw5c.xn--c1avg. Արխիվացված է օրիգինալից 2021-04-19-ին. Վերցված է 2019-08-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. Alroudhan, Ibrahim Eid (2021). «The Effectiveness of Mouthwashes With Various Ingredients in Plaque Control: A Systematic Review and Meta-Analysis». Alternative Therapies in Health and Medicine. 27 (5): 52–57. PMID 33929973.
  4. Valør, Liv O.; Norton, Inghild K. R.; Koldsland, Odd C.; Aass, Anne Merete; Grjibovski, Andrej M.; Preus, Hans R. (2018). «The plaque and gingivitis inhibiting capacity of a commercially available mouthwash containing essential oils and ethyl lauroyl arginate. A randomized clinical trial». Acta Odontologica Scandinavica (անգլերեն). 76 (4): 241–246. doi:10.1080/00016357.2017.1412499. ISSN 0001-6357. PMID 29216779. S2CID 24041451.
  5. Dewhirst FE, Klein EA, Bennett ML, Croft JM, Harris SJ, Marshall-Jones ZV (February 2015). «The feline oral microbiome: a provisional 16S rRNA gene based taxonomy with full-length reference sequences». Veterinary Microbiology. 175 (2–4): 294–303. doi:10.1016/j.vetmic.2014.11.019. PMC 4297541. PMID 25523504.
  6. Dewhirst FE, Klein EA, Thompson EC, Blanton JM, Chen T, Milella L, Buckley CM, Davis IJ, Bennett ML, Marshall-Jones ZV (2012). «The canine oral microbiome». PLOS ONE. 7 (4): e36067. Bibcode:2012PLoSO...736067D. doi:10.1371/journal.pone.0036067. PMC 3338629. PMID 22558330.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]