Ատամնավոր փոխանցում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ատամնավոր փոխանցում, ատամնանիվների միջոցով շարժումը փոխանցող մեխանիզմ։ Ծառայում է պտույտը մեկ լիսեռից մյուսին անկյունային արագությունների տված հարաբերությամբ փոխանցելու, ինչպես նաև պտտակաևը համընթաց շարժման (կամ հակառակը) փոխակերպելու համար, եթե կառչման մեջ մտնող տարրերից մեկը ատամնաձող է։

Հաջորդաբար կառչման մեջ մտնող զույգ ատամնանիվների թվին համապատասխան լինում են մեկ, երկու, երեք և ավելի աստիճանավոր ատամնավոր փոխանցումներ։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատամնավոր փոխանցումներում ատամնանիվների առանցքները լինում են՝

  • զուգահեռ (գլանայիև ատամնանիվևերով ատամնավոր փոխանցում),
  • հատվող (կոնական ատամնանիվներով ատամնավոր փոխանցում)
  • խաչվող (պտուտակային և հիպոիդային ատամևանիվներով ատամնավոր փոխանցում)։

Ի տարբերություև սովորական ատամնավոր փոխանցումների, որոնցում ատամնանիվների պտտմաև առանցքներն անշարժ են, ավելի բարդ ատամնավոր փոխանցումներում, ինչպես, օրինակ, դիֆերենցիալներում և պլանետար փոխանցումներում, որոշ ատամնանիվներ կատարում են կրկնակի շարժում՝ պտտվում են իրենց և, միաժամանակ, գլխավոր փոխաևցմաև անիվի առանցքի շուրջը։

Ատամնավոր փոխանցումներև ունեն մի շարք առավելություններ՝ կոմպակտ են, փոխանցում են մեծ հզորություններ, ունեև բարձր օգտակար գործողության գործակից երկարակյաց են աշխատաևքում հուսալի և այլն։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Под ред. Скороходова Е. А. Общетехнический справочник. — М.: «Машиностроение», 1982. — С. 416.
  • Гулиа Н. В., Клоков В. Г., Юрков С. А. Детали машин. — М.: Издательский центр «Академия», 2004. — С. 416. — ISBN 5-7695-1384-5
  • Д. Н. Решетов. Детали машин. — 4-е, переработанное и дополненное. — М.: «Машиностроение», 1989. — С. 496. — ISBN 5-217-00335-9
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 653