Ատամնաչափիչ գործիքներ և սարքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ատամնանիվի կինեմսւտիկակսւն անճշտությունների ստուգման սարքի սխեմա (Նկար 1)

Ատամնաչափիչ գործիքներ և սարքեր, գլանային, կոնական, որդնակային ատամնանիվները, որդնակները, ինչպես նաև նրանց առանձին պարամետրերը (հիմնական, շրջանային քայլը, ընդհանուր նորմալի երկարությունը և այլն) ստուգելու գործիքներ և սարքեր։ Ատամնաչափիչ գործիքներ և սարքերի միջոցով ստուգում են ատամնանիվների կինեմատիկական ճշտությունը, կառչման համաչափությունը, ատամների լրիվ հպումը և նրանց միջև եղած կողային բացակը։

Ձողատամնաչափիչ (Նկար 2)

Կինեմատիկական անճշտությունների ստուգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինեմատիկական անճշտությունների ստուգումը, հիմնականում, կատարվում Է ատամնանիվի ստուգման կոմպլեքսային մեթոդով, երբ նա, նոմինալ միջառանցքային հեռավորության դեպքում, չափվող ատամնանիվի հետ միապրոֆիլ կառչման մեջ է գտնվում։ Այդպիսի սարքի սխեման ցույց է արված նկար 1-ում։ Առանցքի (2) վրա ամրացված պատճենանիվը (1), պարտվելով պողպատե ժապավենի (3) միջոցով, պտտում է նաև վռանը (4), որն իր վրա է կրում սանդղակով սկավառակը (5)։ Ստուգվող ատամնաևիվը (6) ամրացվում է առաևցքի (8) վրա տեղակայված վռանին (7)։ Վերջինի վրա ամրացվում է նաև շփական սկավառակը (9), որն իր հետ կառչող մյուս սկավառակի (10), վռանների (11, 13) ու ժապավենի (12) միջոցով ստուգվող ատամնանիվի շարժումը հաղորդում է ցուցչին (14)։ Գլանայիև ատամնանիվների ատամների պրոֆիլների անճշտությունները ստուգում են պրոֆիլային ձևանմուշներով, էվոլվենտաչափերով և պրոյեկտորներով, որոնք հնարավորություն են տալիս իրական պրոֆիլր համեմատել էվոլվենտային տեսական պրոֆիլի հետ։ Տարածում գտած ատամնաչափիչ գործիքներից է ձողատամնսւչափիչը (նկ. 2), որով չափում են ատամի հաստությունը ցանկացած շրջաևագծի լարի և տրված բարձրությսւև վրա։ Ատամների պրոֆիլների տեղաշարժը ստուգվում է հատուկ տանգենցիալ ատամնաչափիչ սարքերի միջոցով, որոնց չափող ծայրերը վերարտադրում են նոմինալ ելակետային պրոֆիլը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Мархов H. H., выбор измеритьелних средств для контроля цилиндрических зубчатых колес М., 1960 год;
  • Тайц Б. А., Марков H. H., Нормы точности и контроль зубчатых колес, М.-Л., 1962 год
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 652