Jump to content

Ատամի կակղան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ատամի կակղան
Տեսականատոմիական կառուցվածքների դաս
Ենթադասloose connective tissue?[1] և անհատական ​​անատոմիական կառուցվածք
Մասն էԱտամ
Կազմված էcrown pulp?, root pulp? և Hoehl's cells?
MeSHA14.549.167.900.260
Foundational Model of Anatomy55631
Terminologia Anatomica 98A05.1.03.051
Նկարագրված էԳրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[2], Նոր հանրագիտարանային բառարան, 1911-1916 և Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան
 Pulp (tooth) Վիքիպահեստում
Ատամի կառուցվածք

Ատամի կակղան (լատին․՝ pulpa dentis), փուխր շարակցական հյուսվածք, որը գտնվում է ատամի խոռոչում (լատին․՝ cavitas dentis), պարունակում է նյարդեր և արյունատար անոթներ[3]։

Կակղանի գագաթային հատվածում կան օդոնտոբլաստներ, որոնք իրենց պոչիկներով մտնում են դենտինային խողովակների մեջ, և ապահովում խողովակների սնուցումը։ Օդոնտոբլաստների պոչիկները պարունակում են նյարդային վերջավորություններ, որոնց շնորհիվ փոխանցում են նյարդային ազդակները դենտինից[4]։

Կակղանի անոթավորումը և նյարդավորումը կատարվում է դիմային շրջանի նյարդանոթային խրձերի միջոցով։ Դրանք թափանցում են ատամի խոռոչ արմատի գագաթային հատվածում տեղակայված ապիկալ անցքով։

Կակղանը ունի վերականգնողական (ռեգեներացիոն) հատկություններ։ Խորանիստ կարիեսի կամ այլ ռեզորբցիոն պրոցեսների ժամանակ օդոնտոբլաստների բազմացման և պրոլիֆերացիայի շնորհիվ ձևավորվում է երրորդային դենտինը։ Կակղանը նաև կատարում է պաշտպանողական ֆունկցիա՝ ապահովելով կայունությունը միկրոօրգանզիմների դեմ[5]։

Նյարդային վերջավորությունները ապահովում են մեխանիկական ճնշումներից, ջերմաստիճանից, օդից և այլ պատճառներից առաջացող ցավերի հաղորդումը։ Անոթների շնորհիվ կակղանաբորբի ժամանակ առաջանում է բորբոքային պրոցես և այտուցների առաջացում։

Կակղանի ֆունկցիաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կակղանի մորֆոլոգիական (ձևաբանական) առանձնահատկությունները կապված են իրականացվող ֆունկցիաների հետ․

Պլաստիկ (սինթետիկ) ֆունկցիան իրականացվում է օդոնտոբլաստների միջոցով, որոնք կազմում են կակղանի ծայրամասային գագաթային հատվածը և իրականացնում են դենտինի սինթեզը։ Մինչև ատամի ծկթելը նրանք սինթեզում են առաջնային դենտինը, ծկթելուց հետո ձևավորվում է երկրորդային դենտինը։ Քայքայող պրոցեսների ժամանակ սինթեզվում է երրորդային (փոխարինող) դենտինը[6]։

Պաշտպանական ֆունկցիան իրականացվում է հետևյալ արյան բջիջների շնորհիվ․

  • Մակրոֆագեր, իրականացնում են մահացած կամ կենդանի օրգանիզմների ֆագոցիտոզ, մասնակցում են իմունային ռեակցիայի ձևավորմանը, արտադրում են մի շարք խթանիչ գործոններ,
  • Լեյկոցիտներ և պլազմատիկ բջիջներ, ակտիվ սինթեզում են հակամարմիններ (իմունագլոբուլիններ), որի շնորհիվ ապահովում են օրգանիզմի հումորալ իմունիտետը,
  • Ֆիբրոբլաստներ, մասնակցում են շարակցական հյուսվածքի զարգացման և աճման գործընթացներին[7]։

Պաշտպանական ֆունկցիան իրականցվում է նաև երրորդային դենտինի շնորհիվ[8]։

Սնուցող ֆունկցիան իրականացվում է լավ ճյուղավորված անոթային խրձերի միջոցով, որոնք ունեն մի շարք առանձնահատկություններ․

  • Անոթները ունեն շատ բարակ պատեր,
  • Արյան արագությունը ավելի մեծ է, քան մնացած հյուսվածքներում,
  • Ներկակղանային ճնշումը ավելի բարձր է, քան մյուս օրգաններում,
  • Զարկերակ-երակային խուղակների առկայությունը ապահովում է ուղիղ անոթավորում (արյունը առանց մազանոթների միջով անցնելու շարժվում է դեպի երակներ)։

Զգայական ֆունկցիան իրականացվում է նյարդերի միջոցով, որոնք մտնում են ապիկալ անցքով և կակղանի պսակային հատվածում շատ ճյուղավորումներ են տալիս[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. անատոմիայի հիմնարար մոդել
  2. http://www.bartleby.com/107/242.html
  3. Пульпа // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  4. Illustrated Dental Embryology, Histology, and Anatomy, Bath-Balogh and Fehrenbach, Elsevier, 2011, page 164.
  5. Gutmann JL, Lovdahl PE (2011). Problem Solving in the Diagnosis of Odontogenic Pain in problem solving in endodontics (Fifth ed.).
  6. Iqbal M, Kim S, Yoon F (May 2007). «An investigation into differential diagnosis of pulp and periapical pain: a PennEndo database study». Journal of Endodontics. 33 (5): 548–51. doi:10.1016/j.joen.2007.01.006. PMID 17437869.
  7. «Endodontic diagnosis» (PDF). American Association of Endodontics. 2013. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021-01-27-ին. Վերցված է 2018-11-22-ին.
  8. Rôças IN, Lima KC, Assunção IV, Gomes PN, Bracks IV, Siqueira JF (September 2015). «Advanced Caries Microbiota in Teeth with Irreversible Pulpitis». Journal of Endodontics. 41 (9): 1450–5. doi:10.1016/j.joen.2015.05.013. PMID 26187422.
  9. Glickman G, Schweitzer J (2016). «universal classification in endodontic diagnosis». Journal of Multidisciplinary Care. Արխիվացված օրիգինալից 2019-04-16-ին. Վերցված է 2018-11-22-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Быков В. Л. Гистология и эмбриология органов полости рта человека. — СПб, 1998.
  • Гемонов В. В., Лаврова Э. Н., Фалин Л. И. Атлас по гистологии и эмбриологии органов ротовой полости и зубов. — Москва, 2003.
  • Кузнецов С. Л., Торбек В. Э., Деревянко В. Г. Гистология органов полости рта. — Москва, 2012.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ատամի կակղան» հոդվածին։