Ատամի արմատախողովակ
Ատամի արմատախողովակ (լատիներեն՝ canalis radicis dentis), ատամի արմատի մեջ գտնվող անատոմիական տարածություն։ Մեկ կամ մի քանի արմատախողովակները ատամի վզիկային հատվածում միանում և առաջացնում են կակղանային տարածությունը։
Անատոմիա
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ատամի խոռոչը կազմված է երկու մասից՝ կակղանային և արմատային։ Արմատային հատվածի գագաթային (ապիկալ) շրջանում կա անցք, որի միջով ատամը անոթավորվում է և նյարդավորվում։ Արմատախողովակների քանակը կախված է ատամի տեսակից, ձևից, չափից և տեղակայումից բերանի խոռոչում։ Կտրիչները և ժանիքները հիմնականում ունեն մեկ արմատախողովակ, պրեմոլյարները (փոքր աղորիք) մեկ կամ երկու, մոլյարները (մեծ աղորիք) երեք կամ չորս։ Իմաստության ատամները շատ հազվադեպ կարող են ունենալ հինգ արմատախողովակ[1]։ Արմատախողովակների քանակները շատ հաճախ չեն համապատասխանում արմատների թվին։ Օրինակ ժանիքները ունեն մեկ արմատ, երկու արմատախողովակ, շատ հազվադեպ՝ մեկ։ Ստորին կենտրոնական կտրիչը հիմնականում ունենում է երկու արմատախողովակ։ Արմատախողովակները ունեն շատ նեղ խոռոչ, որը բարդացնում է պլոմբավորման պրոցեսը[2][3]։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]1984 թվականին «Vertucci»-ին դասակարգել է արմատախողովակները ութ տեսակների[3]․
- I տեսակին պատկանում են այն արմատները, որոնք ունեն մեկ արմատախողովակ և մեկ ապիկալ բացվածք,
- II-III տեսակին պատկանում են հիմնականում վերին և ստորին պրեմոլյարները, որոնց արմատախողովակները ունեն սեղմվածքներ տարբեր մակարդակներում և գագաթային շրջանում վերջանում են բացվածքով,
- IV տեսակի դեպքում արմատները ունեն երկու արմատախողովակ, որոնցից յուրաքանչյուրը ունեն ապիկալ անցք,
- V, VI և VII տեսակին հիմնականում պատկանում են ստորին կտրիչները, որոնց արմատների արմատախողովակները կարող են ունենալ թեքվածություն, սեղմված են երկու կողմից և ունեն ակոսներ,
- VIII տեսակի ատամների արմատներն ունեն երեք և ավելի արմատախողովակներ, որոնցից յուրաքանչյուրն ունի ապիկալ բացվածք։
Այս դասակարգումը բնութագրում է արմատը յուրովի, որի հետևանքով բազմարմատանի ատամները կարող են պատկանել մի քանի տեսակներին միաժամանակ։ Այս դասակարգումը միանշանակ չէ[3]։ Դրա համար բժիշկ ստոմատոլոգները ատամի բուժումը սկսելուց առաջ կատարում են ռենտգենագրություն և ճշգրտում են արմատների, արմատախողովակների և ապիկալ անցքերի քանակը[2]։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]

Կակղանի վնասման հիմնական պատճառը ատամի կարծր հյուսվածքների քայքայումն է[4]։ Կակղանաբորբի էնդոդոնտիկ բուժման ժամանակ իրականացնում են մի շարք պրոցեդուրաներ։ Մասնավորապես՝ կակղանի հեռացում կամ բուժիչ տակդիրների միջոցով վերականգնում։ Եթե հեռացվում է կակղանը (դեպուլպացիա), ապա պետք է կատարել նաև արմատախողովակների լվացում, մաքրում և լցավորում։ Արմատախողովակների լցավորումից հետո իրականացնում են ատամի լցավորում (պլոմբավորում)։
Տվյալ եղանակը հիմնականում կիրառվում է տեղային անզգայացման կիրառման անհնարինության պայմաններում։
Դեպուլպացիան լինում է երկու տեսակ․
- Դեվիտալ էքստիրպացիա, այս մեթոդը ենթադրում է կակղանի ամբողջական հեռացում հատուկ նյութերի միջոցով նախապես մեռուկացնելուց հետո, կիրառվում է տեղային անզգայացման անցկացման անհնարինության դեպքում։
- Վիտալ էքստիրպացիա, պարոդոնտում բորբոքային պրոցեսների բացակայության ժամանակ իրականացնում են վիտալ դեպուլպացիա։ Անզգայացնում են ատամը, և խոռոչում տեղադրում են հատուկ դեղանյութեր, որոնք ունեն հակաբորբոքային և հականեխիչ հատկություններ։ Բուժման ընթացում կատարում են երկու ռենտգենագրություն, մեկը բուժումից առաջ, մյուսը՝ հետո։
Դեպուլպացիայից հետո ատամը դառնում է մահացած, չի սնուցվում և նյարդավորվում։ Քանի որ դժվար է ապահովել գերազանց հերմետիկություն հաճախ կակղանի հեռացումից հետո առաջանում են մի շարէ բորբոքային պրոցեսներ, քանի որ ստեղծվում է բարենպաստ միջավայր միկրոօրգանիզմների ապրելու և բազմանալու համար[5]։
Ըստ ցուցումների դեպուլպացված ատամը կարող են վերականգնել պլոմբանյութերով, արհեստական պսակներո, ներդիրներով և գամիկներով։
Հնարավոր բարդություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուժման ընթացքում կամ բուժումից հետո կարող են առաջանալ մի շարք բարդություններ․
- արմատախողովակների անանցանելիություն, որը պայմանավորված է անատոմիական առանձնահատկությամբ,
- Իմունակայուն միկրոօրգանիզմների (լատիներեն՝ Enterococcus faecalis) առկայություն, կամ միկրոօրգանիզմների թափանցում դենտինային խողովակներից,
- ապիկալ պերիօդոնտիտ,
- պերիօստիտ (վերնոսկրի բորբոքում),
- յաթրոգեն սխալներ (սխալներ բժշկի կողմից), (օրինակ՝ արմատի թափածակում[6][7]),
- ատամի արմատի կոտրվածք։
Բորբոքային պրոցեսները քայքայում են ատամի կարծր և փափուկ հյուսվածքները՝ առաջացնելով սաստիկ ցավեր և բարդ հետևանքներ։
Շատ հաճախ անհրաժեշտ է լինում կատարել արմատախողովակի ռեզեկցիա կամ վերալցավորում։ Այնուամենայնիվ բժիշկ-ստոմագոլոգի հիմնական գործառույթը արմատախողովակի հերմետիկ լցավորումն է, որը կանխում է հետագա բորբոքային պրոցեսների առաջացումը։ Որպես լցանյութ օգտագործվում են մի շարք դեաղնյութեր, որոնք պարունակում են հականեխիչ, հակաբորբոքային, բուժիչ բաղադրամասեր։
Մինչև լցավորումը անհրաժեշտ է մաքրել և լայնացնել արմատախողովակը, դա կատարում են հատուկ գործիքների օգնությամբ[8]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Полость моляров верхней челюсти». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 5-ին.
- 1 2 «Сколько в зубе каналов». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 5-ին.
- 1 2 3 «Корневые каналы зубов». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 5-ին.
- 1 2 «Что такое корневой канал?». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «Root Canals Contain Toxic Bacterium» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ Reinhard Marxkors: Lehrbuch der zahnärztlichen Prothetik. 4., überarbeitete Auflage. Deutscher Zahnärzte-Verlag, Köln 2007, ISBN 978-3-7691-3353-0, S. 69 Արխիվացված 2015-04-14 Wayback Machine (գերմ.)
- ↑ Michael Georgieff, Uwe Schirmer (Hrsg.): Klinische Anästhesiologie. Praxisorientierter Leitfaden unter besonderer Berücksichtigung des operativen Vorgehens. Springer, Berlin u. a. 1995, ISBN 3-540-57355-0, S. 613 Արխիվացված 2015-04-14 Wayback Machine (գերմ.)
- ↑ Алан Х. Глускин. Анатомия перепломбировок корневых каналов: размышления о процессе // Эндодонтия. — М.: Апекс Медиа, 2010. — № 3—4. — С. 11—28. — ISSN 2218-189X.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- И.В. Гайворонский, Т.Б. Петрова Анатомия зубов человека: Учебное пособие. — СПб.: ЭЛБИ-СПб, 2005. — 56 с. — ISBN 5-93979-137-9
- Алан Х. Глускин. Анатомия перепломбировок корневых каналов: размышления о процессе // Эндодонтия. — М.: Апекс Медиа, 2010. — № 3—4. — С. 11—28. — ISSN 2218-189X.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Root Canals at WebMD (անգլ.)
- Video on Direct Pulp Capping, an alternative to Root Canal therapy (անգլ.)
- Onçağ O., Hoşgör M., Hilmioğlu S., Zekioğlu O., Eronat C., Burhanoğlu D. Comparison of antibacterial and toxic effects of various root canal irrigants(անգլ.) // International Endodontic Journal : journal. — 2003. — Т. 36. — № 6. — С. 423—432. — — PMID 12801290. (անգլ.)