Ավրորա Գալլի
|
| |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 13, 1996[1] (28 տարեկան) | ||
| Ծննդավայր | Միլան, Իտալիա | ||
| Հասակ | 168 սանտիմետր | ||
| Դիրք | կիսապաշտպան | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Ավրորա Գալլի (իտալ.՝ Aurora Galli;դեկտեմբերի 13, 1996[1], Միլան, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստուհի: Հանդես է գալիս կենտրոնական կիսապաշտպանի դիրքում։ «Էվերթոն» ակումբի և Իտալիայի ազգային հավաքականի խաղացող։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավրորա Գալլին սկսել է ֆուտբոլով զբաղվել Pro Vigevano պատանեկան թիմերում, որտեղ խաղացել է երիտասարդների հետ[2]: Շուտով նրա վրա ուշադրություն են դարձրել Միլանի «Ինտերի» սկաուտները և առաջարկել խաղալ ակումբի կանանց երիտասարդական թիմերում[2]։ 2011 թվականին տեղափոխվել է «Ինտերի» հիմնական կազմ։ Իր դեբյուտային մրցաշրջանում հիմնական թիմում անցկացրել է 11 հանդիպում Ա2 Սերիայում և դարձել 2 գոլի հեղինակ։ Հաջորդ տարի մասնակցել է թիմի 19 հանդիպման և դարձել մեկ գոլի հեղինակ, ինչով օգնել է թիմին բարձրանալ Ա Սերիա[2]։
2013 թվականի ամռանը տեղափոխվել է «Տորես» ֆուտբոլային ակումբ, որը 2012/12 մրցաշրջանում դարձել Է Իտալիայի չեմպիոն։ 2013 թվականի սեպտեմբերի 14-ին նոր թիմում նորամուտը նշել Է Իտալիայի Սուպերգավաթի «Տավանյակոյի» դեմ խաղում։ Խաղն ավարտվել է Գալլիի թիմի հաղթանակով՝ 2:1 հաշվով: Այսպիսով, ֆուտբոլիստը նվաճեց իր առաջին գավաթը իտալական ֆուտբոլում: «Տորեսի» կազմում հանդես է եկել երկու մրցաշրջան, 2013/14 մրցաշրջանում դարձել է երկրի փոխչեմպիոն, ինչպես նաև նորամուտը նշել Չեմպիոնների լիգայում:
Հաջորդ երկու մրցաշրջաններն անցկացրել է «Մոզցանիկա» և «Վերոնա» ակումբներում, որից հետո 2017 թվականի ամռանը տեղափոխվել է Թուրինի «Յուվենտուս»[3]։ Թուրինի ակումբում հանդես է եկել չորս մրցաշրջան, որոնցից յուրաքանչյուրն ավարտվել է թիմի չեմպիոնությամբ։ Այս տարիների ընթացքում ընդհանուր առմամբ մասնակցել է թիմի 88 հանդիպման բոլոր մրցաշարերում և դարձել 12 գոլի հեղինակ:
2021 թվականի հուլիսի 28-ին տեղափոխվել է անգլիական «Էվերթոն» ֆուտբոլային ակումբ՝ պայմանագիր կնքելով «2+1» սխեմայով[4]։ Այսպիսով, Գալլին դարձել է առաջին իտալացի ֆուտբոլիստը կանանց Սուպերլիգայի պատմության մեջ[4]։
Կարիերան հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի դեկտեմբերի 12-ին Իտալիայի ազգային հավաքականում իր նորամուտը նշել Է Չինաստանի դեմ ընկերական խաղում։ Երկրի հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի 2017 և աշխարհի 2019 առաջնություններին։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
[խմբագրել | խմբագրել կոդը]«Տորես»
- Իտալիայի Սուպերգավաթակիր՝ 2013
«Յուվենտուս»
- Իտալիայի չեմպիոնուհի(4)` 2017/18, 2018/19, 2019/20, 2020/21
- Իտալիայի գավաթակիր՝ 2018/19
- Իտալիայի սուպերգավաթակիր (2)` 2019, 2020
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
- ↑ 2,0 2,1 2,2 Antonio Burruni (2013 թ․ հուլիսի 18). «Torres Femminile: Arriva Aurora Galli». Sassari News. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «Juventus Women CAMPIONESSE D'ITALIA!». 2018 թ․ մայիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ 4,0 4,1 «Galli signs for Everton». Everton F.C. 2021 թ․ հուլիսի 28. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 29-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավրորա Գալլի» հոդվածին։ |
|
- Профиль футболисткиԱրխիվացված 2021-07-29 Wayback Machine на официальном сайте «Эвертона»(անգլ.)