Ավտոտրանսպորտի GPS մոնիթորինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Տրանսպորտի GPS մոնիթորինգ GPS, տրանսպորտային մոնիթորինգը՝ արբանյակային մոնիթորինգի համակարգի բազմատեսանելիություններից մեկն է, ամերիկյան GPS արբանյակների կիրառման հիման վրա։

GPS տրանսպորտային մոնիթորինգը՝ տեխնոլոգիա է, տրանսպորտում դիսպետչերական ծառայության մեջ օգտագործմամբ, տրանսպորտային տրամաբանության խնդիրների լուծման համար բեռնափոխադրումների ղեկավարման համակարգերում և ավտոպարկերում ավտոմատ ղեկավարման համակարգերում տրանսպորտային միջոցների փաստացի երթուղիների հսկողության համար՝ արբանյակների օգնությամբ։

Ավտոմոբիլային տրեկեր. Սարք է՝ տեղադրված ավտոմոբիլի վրա, նրա հետագա տեղափոխման դիտարկման նպատակով և նրա տեղադիրքի հսկողության նպատակով։ Սովորաբար տրեկերը որոշում է իր տեղադիրքը, կիրառելով GLONASS/GPS ազդանշանները և ուղարկելով շարժական ինտերնետ միջավայր GPRS ալիքով համացանց սերվերի վրա, որի վրա սարքի տիրապետողը դիտում է նրա տեղափոխությունը։ Բոլոր ժամանակակից սարքերը աշխատելով այդ սկզբունքով, կարող են կիրառել մուտքային զանգեր։

Աշխատանքի սխեման[խմբագրել | խմբագրել կոդը]

GPS մոնիթորինգի համակարգը կազմված է 3 օղակներից. Ավտոմոբիլների վրա տեղակայված տերմինալներից, սերվերից և բաժանորդային տեղից։ Տերմինալները իրենցից ներկայացնում են մասնագիտացված GPS-տրեկերներ, սեփական GPS մոդուլ և բջջային կապի մոդուլ (GSM կամ CDMA) պարունակող։ Կարելի է առանձնացնել տրանսպորտային GPS մոնիթորինգի համակարգի 5 սերունդ՝

Առաջին համակարգերը եղել են օֆլայնացված, այսինքն թույլ չեն տվել իրականացնել մոնիթորինգ իրական ժամանակով։ GPS ընդունիչը ձայնագրել է բոլոր տվյալները հիշողության մեջ և հաղորդել է նրանց կայան, տրանսպորտային միջոցի բազա ներկայանալու պահին. հաղորդալար ինտերֆեյսի միջոցով։ Այդպիսի սխեման թույլ է տվել հսկել ավտոմոբիլի երթուղին միայն փաստացի կայան և ընդունակ չէ օգնել, օրինակ ավտոմոբիլի առևանգման դեպքում։

  • Երկրորդ սերնդի GPS սարքավորումների և կայանների միջև կապի կազմակերպման համար օգտագործվել են SMS կամ CSD (Circuit switched Data - տվյալների փոխանջատման կենտրոն)։ Սերվերի վրա տեղակայվել են բջջային կապի մեկ կամ մի քանի մոդուլներ, որոնք թույլ են տալիս կիրառել SMS կամ զանգեր՝ տվյալներով։ Համացանցերի զանգվածայաին տարածման պատճառով երկրորդ սերնդի համակարգերը գործնականորեն վերացել են։
  • Երրորդ սերնդում որպես տրանսպորտային ցանց օգտագործվում են GPRS (General Packet Radio Service) կամ EV-DO (Evolution-Data Optimize), որը թույլ է տալիս նվազեցնել ծախսերը շարժական կապի համեմատ և կտրուկ բարելավել ճշտությունը։ Այդպիսի համակարգերում սերվերը տեղակայվում է անմիջականորեն բաժանորդի մոտ և միացվում է համացանցին և օֆիսի լոկալ ցանցին։
  • Չորրորդ սերնդի համակարգը նույնպես օգտագործում է ինտերնետի մեխանիզմներից մեկը, բայց տարբերվում են երրորդից վեբ-տեխնոլոգիայի օգտագործմամբ։ Այդ դեպքում սերվերը տեղադրվում է ներդրողի ընկերությունում, նրա հզորությունը բաժանվում է շատ բաժանորդների միջև, իսկ տվյալների պաշտպանված հասնելը կատարվում է վեբ էջի միջոցով։

Քանի որ սերվերը ընդունակ է աշխատել միաժամանակ հազարավոր տրեկերների հետ, կտրուկ իջնում է համակարգի ներդրման և ծառայության արժեքը։

  • 5-րդ սերնդի մոնիթորինգի համակարգերը – նախատեսված են էքստրեմալ պայմաններում աշխատանքի համար. լեռներում, տունդրաներում, անապատներում, մարտական գործողության գոտիներում, որոնք ըստ ներդրման արժեքի և շահագործման, տասնյակ անգամ թանկ են սովորական բջջային ցանցերի օգտագործումից։

Շարժական օբյեկտների հսկողությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեքենայի վրա տեղադրվում է կոմպակտ սարքեր, որոնք ընդունում են ազդանշաններ երկրի արհեստական արբանյակներից։ Ընդունված ազդանշանները հատուկ ձևով մշակվում են և ձևավորվում են ճիշտ աշխարհագրական կոորդինատներ, որոնք պահպանվում են սարքի էներգոանկախ հիշողության մեջ։ Հիշողության ծավալը բավական է, նախատեսված է 65536 կետերի պահպանման համար։ Այն հաշվով որ հեռավորությունը ըստ ընդհատման կետերի միջև՝ կազմում է 50մ, կարելի է պահպանել ճանապարհի երթուղին 3300կմ երկարությամբ։

Սարքում բացի արբանյակային GPS համակարգից, ստեղծված է GSM մոդեմ, որը թույլ է տալիս հաղորդել տեղեկատվությունը բջջային ցանցի միջոցով GSM ստանդարտի անհատական համակարգիչի վրա, որը նույնպես կահավորված է GSM մոդեմով։ Համակարգչում տեղադրվում է հատուկ ծրագրային ապահովում, որը թույլ է տալիս պատկերել աշխարհագրական քարտեզի վրա մեկ կամ մի քանի ավտոտրանսպորտային միջոցների, հետևելու երթուղիները՝ ժամանակի ցանկացած տևողությունում Օբյեկտների և նրանց երթուղիների արտապատկերման համար, կարելի է օգտագործել ծրագրեր, որոնք աշխատում են վեկտորական քարտեզներով։ Համակարգչի աշխատանքի տվյալ ռեժիմով, որի վրա ստեղծված է հեռակառավարման ծրագրային ապահովում, ըստ հերթականության կապվում են ավտոմեքենաներով (GSM հաղորդիչի միջոցով) և ընդունվում է տեղեկատվություն երթուղու մասին և ճիշտ տեղադիրքը յուրաքանչյուր ավտոտրանսպորտային միջոցի։ Այսպիսով, միացումը մեքենաների հետ նախաձեռնում է հեռակառավարման վահանակը և համապատասխանաբար բոլոր կանչերը GSM բջջային ցանցի միջոցով կարող են ուղղվել վահանակից մեքենային։ Այդպիսի ճշգրիտ ձևը՝ ինֆորմացիայի ընդունման, թույլ է տալիս սահմանափակել ծախսերը բջջային կապով։ Քանի որ բոլոր ավտոմեքենաների համար կանչը վահանակից տարիֆիկացվում է ինչպես անվճար զանգ. շարժական հեռախոսից։ Օբյեկտային սարքի տեխնիկական բնութագրերը՝

  • Սարքի ընդհանրական չափերը՝
  • Բարձրությունը 25մմ
  • Լայնությունը 63մմ
  • Երկարությունը 131մմ
  • Սարքը ամբողջությամբ տեղադրվում է պլաստմասային տուփի մեջ, հաճախորդի ցանկության դեպքում այն տեղադրվում է մետաղյա կորպուսում;
  • Հաղորդիչ։ GSM մոդեմ։ 1900/1800/900 ՄՀց;
  • Արբանյակային GPS ընդունիչ։ 12 ալիքանի նոր սերնդի SIRF;
  • Արբանյակային անտենա։ ակտիվ;
  • GSM անտենա;
  • Սարքի սնուցումը 12-24Վ;

Սարքը հնարավորություն ունի անխափան աշխատանքի համար առանց էներգիա ստանալու մեկ օր և ավելի։ Հաստատուն Flash հիշողություն՝ արբանյակից 65536 կետերի սևեռման համար նախատեսված; Հնարավորություն հեռացնել սևռված տվյալները Ջերմային ռեժիմ միավորն աշխատացնելու -30˚ մինչև +50˚; Տվյալների հաղորդման ձևերը օբյեկտային սարքից հեռակառավարման վահանակի վրա Աշխատանքի սկզբի համար անհրաժեշտ է միացնել SIM քարտի վրա ծառայություն, մոբիլ հեռակառավարման մոնիթորինգ՝ տվյալների փոխանակման միջոցով, GSM ստանդարտի բջջային ցանցի միջոցով։ Անհրաժեշտ է ձեռք բերել օբյեկտային սարքեր և մոդեմ։ Հեռախոսային կապը իրականանում է հետևյալ կերպ.

  • Դուրս ելնող զանգը կարող է հաստատագրվել ինչպես հասարակ զանգ բաժանորդին, եթե բաժանորդը գտնվում է նույն տարածքում.
  • Դուրս եկող զանգը վահանակից կարող է հաստատագրվել ռոումինգով, եթե բաժանորդը գտնվում է ուրիշ տարածքում։

Ներս մտնող զանգը կարող է կայանին հաստատագրվել, եթե սակագնային պլանը նախատեսում է վճարում մուտքային կանչերի համար, և եթե օբյեկտը հեռակառավարման վահանակաի հետ գտնվում է տարբեր տարածքներում։ Եթե օբյեկտները ուղեգծվում են Ռուսաստանի տարբեր տարածքներում և ոչ միայն, այդ դեպքում արժե բջջայինների մոտ օպերատորը ճշտի, ինչպիսի սակագին է հարմար օգտագործել, եթե հաճախակի իրականացվում են կանչեր բաժանորդներին, որոնք գտնվում են ռոումինգում։