Ավտոմեքենայի պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ավտոմեքենայի վաղ պատմությունը կարելի է բաժանել մի շարք դարաշրջանների՝ կախված շարժիչների գերակշռող ձևերի: Ավելի ուշ ժամանակաշրջանները բնորոշվում են արտաքին ձևավորման, չափսերի և օգտակարության նախընտրությունների տենդենցներով:

1769 թվականին Նիկոլաս-Ջոզեֆ Կուոնոն ստեղծում է ուղևորափոխադրող առաջին շոգեմեքենան[1]։

1808 թվականին Ֆրանսուա Իսահակ դե Ռիվազը նախագծում է ջրածնային ներքին այրման շարժիչով գործարկվող առաջին

Ֆորդ մեքենայի T մոդելը (առաջին պլանում) և Ֆոլկսֆագեն Բիթլը (հետին պլանում) պատմության մեջ ամենաշատ արտադրվող մեքենաներն են:

ավտոմեքենան:

1870 թվականին Զիգֆրիդ Մարկուսը ստեղծում է գազոլինային ներքին այրման շարժիչ:

Ներքին այրման՝ բենզինով (գազոլինով) աշխատող քառատակտ շարժիչը, որը դեռևս ժամանակակից ավտոմոբիլային շարժիչի առավել տարածված ձևն է, ստեղծվում է Նիկոլաուս Օթթոյի կողմից: Նմանատիպ քառատակտ դիզելային շարժիչի հեղինակն է Ռուդոլֆ Դիզելը:

Ջրածնային վառելիքային էլեմենտը, որը փոխարինում է գազոլինին որպես մեքենաների համար էներգիայի աղբյուր, հայտնաբերվել է Շյոնբեյն Քրիստիան Ֆրիդրիխի կողմից, 1838 թվականին: Էլեկտրական մարտկոցով շարժիչի հեղինակն է Անյոշ Իեդլիկը, իսկ Գաստոն Պլանթեն՝ կապարաթթվային մարտկոցի, որը նա ստեղծեց 1859 թվականին:[փա՞ստ]

1885 թվականին Կառլ Բենցը ստեղծում է բենզինով կամ գազոլինով գործարկվող մեքենա[2]։ Այն նաև համարվում է առաջին «արտադրության» մեքենան, քանի որ նա հետագայում մի քանի նմանատիպ մեքենաներ էլ է ստեղծում: Մեքենան աշխատում էր մեկ գլանանի քառատակտ շարժիչով:[փա՞ստ]

1913 թվականին նրա ստեղծած Ֆորդ մոդելի ավտոմեքենան դառնում է մասսայական արտադրության առաջին մեքենան, և մինչև 1927 թվականը նա արտադրում է 15 000 000 Ֆորդ T մեդելի ավտոմեքենաներ:

Կուոնոյի շոգեսայլակի նախագիծը (Ջոնաթան Հոլգինիսբուրգ) (1769):

Առաջին ավտոմեքենայի պատմությունը սկսվում է դեռ 1768 թվականին՝ գոլորշու ուժով աշխատող մեքենաների ստեղծման հետ, որոնք կարողանում էին տեղափոխել մարդկանց: 1806 թվականին հայտնվում են ներքին այրման շարժիչով աշխատող առաջին մեքենաները,որն էլ հանգեցնում է նրան, որ 1885 թվականին ի հայտ են գալիս այսօր լայնորեն կիրառվող բենզինով կամ գազոլինով գործարկվող ներքին այրման շարժիչներ: Էլեկտրական մեքենաները կարճ ժամանակով հայտնվում են XX դարի սկզբին, բայց համարյա ամբողջովին տեսադաշտից անհետանում են մինչև XXI դարի սկիզբը, երբ նորից հետաքրքրություն է առաջանում քիչ թունավոր և էկոլոգիապես մաքուր մեքենաների հանդեպ: Ըստ էության՝ մեքենայի վաղ պատմությունը կարելի է բաժանել փուլերի, որոնք տարբերվում են ըստ ինքնագնաց շարժման գերակշռող ձևերի: Ավելի ուշ փուլերը բնորոշվում են արտաքին տեսքի և չափերի տենդեցներով, ինչպես նաև նպատակային օգտագործման նախապատվություններով: 1840 թվականին հայտնագործվում են նաև հեծանիվները:

Գյուտերի և իրադարձությունների ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին գյուտարարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեքենայի առաջին նախատիպը ստեղծվում է որպես խաղալիք՝ չինացի կայսեր համար Ֆերդինանդ Վերբիստի կողմից 1672 թվականին: Ածուխի մեկանգամյա լիցքավորմամբ շոգեսայլակը կարողանում էր 1 ժամ տեղաշարժվել: Իր խաղալիքի նկարագրության մեջ Վերբիստը առաջին անգամ հիշատակում է «շարժիչ» տերմինը իր ներկայիս իմաստով:

Ռուսաստանում առաջին ավտոմեքենայի նախատիպը ստեղծում է Վյատկա նահանգի Յարան շրջանի ճորտ գյուղացի Լեոնտին

Շոգեմեքենա, որը ստեղծվել է Ֆերդինանդ Վերբիստի կողմից 1672 թվականին,18-րդ դարի փորագրություն:

Շամշուրենկովը: 1752 թվականի նոյեմբերի 1-ին Սանկտ-Պետերբուրգում նա իր գյուտը ներկայացնում է գիտնական Միխայիլ Լոմոնոսովին: Այն իրենից ներկայացնում էր քառանիվ ինքնուրույն սայլակ՝ ոտնակային շարժակով և 15 կմ/ժ արագությամբ: Նա նաև մշակում է առաջին վերստոմետրը (մեքենայի անցած ճանապարհը հաշվարկող հաշվիչ): Ավելի ուշ՝ 1780-ականներին, ռուս կոնստրուկտոր, գյուտարար և ինժեներ Իվան Կուլիբինը սկսում է աշխատել ոտնակային կառքասայլակի վրա: 1791 թվականին նա ստեղծում է եռանիվ ինքնագնաց սայլակառք՝ 16,2 կմ/ժ արագությամբ: Այդ «ինքնագնացով» նա այստեղ-այնտեղ էր գնում Պետերբուրգիփողոցներով: Նրա եռանիվ մեխանիզմը ներառում էր ապագա մեքենայի գրեթե բոլոր հիմնական բախադրամասերը՝ փոխանցման տուփ, թափանիվ, շարժակազմի առանցքակալներ: Ցավոք, պետությունը չի տեսնում այս գյուտի, ինչպես նաև նրա մի շարք այլ գյուտերի զարգացման առաջխաղացում, և նրանք չեն ունենում հետագա զարգացում: Մահվանից կարճ ժամանակ առաջ գյուտարարը սկսում է աշխատել շոգեշարժիչը իր «ինքնագնացի» հետ համատեղելու վրա, բայց այդպես էլ չի ավարտում աշխատանքը: Թե ո՞ր փուլում էր գտնվում աշխատանքը, հայտնի չէ:

Գերմանացի ինժեներ Կառլ Բենցը, ով բազմաթիվ ավտոմոբիլային տեխնոլոգիաների գյուտերի հեղինակ է, համարվում է ժամանակակից ավտոմեքենայի գյուտարարը: Ներքին այրման բենզինով (գազոլինով) աշխատող քառատակտ շարժիչը, որը իրենից ներկայացնում է ժամանակակից ինքնագնացի շարժման ամենատարածված ձևը, գերմանացի գյուտարար Նիկոլաուս Օթթոյի նախագիծն էր: Նմանատիպ քառատակտ դիզելային շարժիչ ստեղծվում է գերմանացի Ռուդոլֆ Դիզելի կողմից: Ջրածնային վառելիքը, հայտնի որպես գազոլինին փոխարինող տարր, հայտնաբերվել է մեկ այլ գերմանացու՝ Շյոնբեյն Քրիստիան Ֆրիդրիխի կողմից 1838 թվականին: Էլեկտրական մարտկոցով աշխատող ավտոմեքենան իր հայտնությամբ պարտական է էլեկտրական շարժիչի հունգարացի գյուտարար Անյոշ Իեդլիկին և Գաստոն Պլանթե-ին, ով 1858 թվականին ստեղծեց կապարաթթվային մարտկոցը:

Վաղ ավտոմեքենաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոգեմեքենաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուոնոյի շոգեսայլակի երկրորդ մոդելը, (1771):

Ֆերդինանդ Վերբիստը ստեղծում է գոլորշով աշխատող առաջին խաղալիք ավտոմեքենան չինացի կայսեր համար մոտավորապես 1672 թվականին: Այն փոքր էր և չէր կարող տեղափոխել վարորդին կամ ուղևորին, բայց, հավանաբար, այն աշխատող առաջին շոգետրանսպորտն էր («ավտոմեքենա»)[3][4]։

1801 թվականին Ռիչարդ Թրեբիթիկի լոկոմոտիվի՝ «Ֆսֆսացնող Սատանա», վերարտադրանկարը:

Համարում են, որ գոլորշով աշխատող ինքնագաց մեքենաները մշակվել են XVIII դարի վերջում: 1770 և 1771 թվականներին Նիկոլաս-Ջոզեֆ-Կուոնոն ցուցադրում է գոլորշով աշխատող հրետանային զենքերի իր փորձնական քարշակը, fardier à vapeur (շոգեսայլակ), բայց այս կոնստրուկցիան համարում են անօգուտ, և այն չի զարգանում իր հայրենի Ֆրանսիայում: Նորարարությունների կենտրոնը տեղափոխվում է Մեծ Բրիտանիա: 1784 թվականին Ռեդրութ քաղաքում Ուլիամ Մուրդաքը ստեղծում է գոլորշով աշխատող ծածկակառքի գործող մոդել, իսկ 1801 թվականին Ռիչարդ Թրեվիթիքը արդեն ճանապարհորդում էր ավտոմեքենայով: Այդ տեսակ մեքենաները որոշ ժամանակ նորաձևություն էին համարվում, իսկ հետագա տասնամյակների ընթացքում մշակվում են այնպիսի նորարարություներր, ինչպիսիք են ձեռքի արգելակը, բազմաստիճան փոխանցման տուփը և բարելավված ղեկակառավարումը: Որոշները առևտրային հաջողություն են ունենում՝ ծառայելով որպես հանրային փոխադրամիջոց, մինչև որ այս չափազանց արագ ընթացող մեքենաների դեմ հասարակական դիմադրությունը հանգեցնում է 1865 թվականին օրենքի ընդունմանը, ըստ որի՝ պահանջվում է, որ Մեծ Բրիտանիայի հասարակական ճանապարհներով ընթացող ինքնագնաց մեքենաների առջևից գնա կարմիր դրոշ թափահարող և սուլիչով ազդանշան տվող մարդ: Սա վճռականորեն ճնշում է ճանապարհային փոխադրամիջոցների զարգացումը, համարյա մինչև XIX դարի վերջը: Արդյունքում ինժեներների և գյուտարարների բոլոր ջանքերը կենտրոնանում են երկաթուղային լոկոմոտիվներ ստեղծելու վրա: Օրենքը չի փոխվում մինչև 1896 թվականը, չնայած կարմիր դրոշի գործածման անհրաժեշտությունը վերացվում է 1878 թվականին:

ԱՄՆ-ում ավտոմեքենաների առաջին արտոնագիրը տրվել է Օլիվեր Էվանսին 1789 թվականին: Էվանսը ցուցադրում է իր առաջին հաջողված ինքնագնաց մեքենան, որը ոչ միայն առաջին ավտոմեքենան էր ԱՄՆ-ում, այլ նաև առաջին ամֆիբիա-ավտոմեքենան էր, որը անիվների միջոցով կարողանում էր ճանապարհորդել ցամաքով, իսկ թիալեզվակների միջոցով՝ ջրով:

Այլ աշխատանքների մեջ են մտնում նաև 1815 թվականին Պրահայի պոլիտեխնիկումի պրոֆեսորի կողմից ստեղծված հեղուկ վառելիքով աշխատող շոգեմեքենան, և 1813 թվականին Լոնդոնի շոգեավտոբուսների հեղինակ և օպերատորի կողմից ստեղծված չորս տեղանոց շոգեֆաետոնը[5]։

Էլեկտրական ավտոմեքենաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1828 թվականին հունգարացի Անյոշ Իեդլիկին, ով էլեկտրական շարժիչի վաղ տեսակի հեղինակն է, ստեղծում է ավելի փոքր մոդելի ավտոմեքենա, որը գործարկվում է իր նոր շարժիչի միջոցով: 1834 թվականին, մշտական հոսանքով էլեկտրական շարժիչի հեղինակ՝ Վերմոնտ նահանգից դարբին Թոմաս Դեվենփորթը տեղադրում է իր շարժիչը փոքրածավալ մեքենայի մեջ և այն գործարկում է էլեկտրաֆիկացված մրցուղում: 1835 թվականին, հոլանդացի պրոֆեսոր Սիբրանդուս Ստրետինը Գրոնինգեն քաղաքից և նրա օգնական Քրիստոֆեր Բեքքերը ստեղծում են առանց լիցքավորման գործարկվող ոչ մեծ էլեկտրական ավտոմեքենա: 1838 թվականին շոտլանդացի Ռոբերտ Դեվիդսոնը ստեղծում է 6կմ/ժ արագությամբ էլեկտրական լոկոմոտիվ: Անգլիայում 1840 թվականին տրվում է երկաթգծերի՝ որպես էլեկտրական էներգիայի հաղորդչի արտոնագիր: Նմանատիպ ամերիկյան արտոնագրեր էլ տրվում են Լիլլի և Կոլթոնին 1847 թվականին: Մոտավորապես 1832 և 1839 թվականներն ընկած ժամանակահատվածում, Շոտլանդիայի մի քաղաքացի ստեղծում է առանց լիցքավորվելու գործարկվող առաջին էլեկտրական վագոնը:

Ներքին այրման շարժիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենցի ավտոմեքենան, 1885 թվական: Ներքին այրման շարժիչով գործարկվող առաջին սերիական ավտոմեքենան:
1870 թվական, Վիեննա, Ավստրիա: Բենզինով աշխատող աշխարհում առաջին տրանսպորտը: «Մարկուսի առաջին մեքենան»:
Մարկուսի երկրորդ մեքենան 1888 թվական, Վիեննայի տեխնիկական թանգարան

Ներքին այրման շարժիչների պատրաստման և օգտագործման վաղ փորձերը դժվարանում էին համապատասխան վառելիքի, հատկապես հեղուկ վառելիքի բացակայության պատճառով, այդ պատճառով էլ վաղ շարժիչների համար օգտագործում էին գազային խառնուրդ:

Գազերի կիրառմամբ վաղ փորձեր են իրականացվում շվեյցարացի ինժեներ Ֆրանսուա Իսահակ դե Ռիվազի կողմից 1806 թվականին, ով ստեղծում է ջրածնի և թթվածնի խառնուրդով գործարկվող ներքին այրման շարժիչ և մի անգլիացու կողմից, ով փորձարկում է ջրածնային վառելիքով աշխատող իր ստեղծած շարժիչը որպես տրանսպորտային միջոց՝ դեպի հարավ-արևելյան Լոնդոն: 1860 թվականին բելգիացի Էթյեն Լենորի ստեղծած և ջրածնային վառելիքով գործարկվող մեկ գլանանի ներքին այրման շարժիչով հիպոմոբիլը երեք ժամյա փորձնական վազք է իրականացնում Փարիզից՝ անցնելով 9 կմ: Ավելի ուշ տարբերակը աշխատում էր ածխային գազով, որն արտոնագրվում և փորձարկվում է 1884 թվականին:

Մոտավորապես 1870 թվականին Վիեննայում՝ Ավստրիա ( այն ժամանակ Ավստրո-Հունգարական կայսրություն) գյուտարարը ներքին այրման հեղուկային շարժիչը տեղադրում է հասարակ սայլակառքի վրա, որն էլ նրան դարձնում է բենզինով գործարկվող փոխադրամիջոց օգտագործող առաջին մարդը: Այսօր այդ ավտոմեքենան հայտնի է որպես «Մարկուսի առաջին մեքենան»: 1883 թվականին Մարկուսը ցածր լարման բռնկման (կայծահարույց) համակարգի արտոնագիր է ստանում: Սա միայն իր առաջին ավտոմեքենայի արտոնագիրն էր: Այս տեխնոլոգիանօգտագործվում է բոլոր հետագա շարժիչների մեջ, այդ թվում նաև «Մարկուսի երկրորդ մեքենայի» 1888-89 թթ: Բռնկումը՝ «պտտվող խոզանակների գեներատորի» հետ միասին, երկրորդ մեքենայի կոնստրուկցիան շատ նորարարական են դարձնում:

Հայտնի է, որ առաջին բենզինով շարժիչ ունեցող ավտոմեքենան նախագծված է եղել միաժամանակ մի քանի անկախ գերմանացի գյուտարարների կողմից: Կառլ Բենցը ստեղծեց իր առաջին ավտոմեքենան 1885 թվականին Մանհայմում: Նա ստանում է արտոնագիր իր ավտոմեքենայի համար 1886 թվականի հունվարի 29-ին և 1888 թ-ին թողարկում է առաջին ավտոմեքենաները այն բանից հետո, երբ իր կինը՝ Բերտա Բենցը 1888 թ. օգոստոսին Մանհայմից մինչև Պֆորցհայմ և հետ, միջքաղաքային ճանապարհորդության միջոցով ցույց է տալիս, որ անձի կառքերը միանգամայն հարմար են ամենօրյա օգտագործման համար:

Շուտով, 1889 թվականին Շտուտգարտում Գոտտլիբ Դայմլերը և Վիլհելմ Մայբաքը ստեղծում են միանգամայն նոր փոխադրամիջոց, որը հենց սկզբնականորեն էլ մտածված էր որպես ավտոմեքենա և ոչ թե ձիակառք, ուներ նաև շարժիչ: Նրանց են վերագրում նաև առաջին մոտոցիկլետի գյուտը 1886 թվականին, սակայն Պադուի համալսարանից Էնրիկո Բերնարդին 1882 թվականին ստեղծել էր մի գլանանի բենզինի շարժիչ 122 սմ³ ծավալով և 17,9 վտ հզորությամբ ու այն տեղադրել իր որդու եռանիվ հեծանիվի վրա, ինչն էլ թույլ է տալիս մեզ նրան համարել գոնե առաջին ավտոմեքենայի և մոտոցիկլետի գյուտարարի թեկնածու: Հետագայում,նույն թվին, նա բարելավում է եռանիվն այնպես, որ նա կարողանա տեղափոխել 2 մեծահասակների:

Բենզինով աշխատող առաջին քառանիվ ավտոմեքենաներից մեկը Բրիտանիայում ստեղծվում է Բիրմինգհեմում, 1895 թվականին՝ Ֆրեդերիկ Ուիլիամ Լանչեստորի կողմից: Նա նաև արտոնագրում է դիսկաձև արգելակը, իսկ առաջին էլեկտրական ստարտերը տեղադրվում է 1885 և 1898 թվականներին արտադրված Բենց-Վելոի վրա:

Այս խառնաշփոթի մեջ մոռացվում են շատ ռահվիրաներ: Ջոն Ուիլիամ Լամբերտը` Օհայոից 1891 թվականին ստեղծում է եռանիվ ավտոմեքենա, որը հենց այդ տարին էլ վառվում է, իսկ Հենրի Նադինգը Ալենթաունից,

(Փենսիլվանիա նահանգ) ստեղծում է քառանիվ մեքենա: Միանգամայն հավանական է, որ այդպիսի գյուտարարներ շատ են եղել:

Ապագա զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապագա ավտոմեքենայի պոտենցիալ տեխնոլոգիաները ներառում են էներգիայի և նյութերի բազմազան աղբյուրներ, որոնք մշակվում են էներգիայի արդյունավետությունը բարձրացնելու և վնասակար արտանետումները նվազեցնելու համար:

Գազի գնի աճի հետ կապված, ավելի շատ հակված են էներգերգախնայողատար, վառելիքն ավելի արդյունավետ կերպով օգտագործող հիբրիդային մեքենաների, էլեկտրականությամբ աշխատող մեքենաների, ինչպես նաև վառելիքային այլ տարրերով աշխատող մեքենաների օգտագործմանը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Eckermann Erik (2001)։ World History of the Automobile։ SAE Press։ էջ 14։ ISBN 9780768008005 
  2. «DRP patent No. 37435»։ Արխիվացված օրիգինալից-ից 4 February 2012-ին։ Վերցված է 16 March 2018 
  3. "1679–1681. Chariot à vapeur du RP Verbiest" (in French). Hergé. Retrieved 24 June 2014.
  4. Setright, L. J. K. (2004). Drive On!: A Social History of the Motor Car. Granta Books. ISBN 9781862076983.
  5. G.N. Georgano, G.N. (1985). Cars: Early and Vintage, 1886–1930. London: Grange-Universal. ISBN 1-59084-491-2.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]