Ավտոմեդոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավտոմեդոն
ՏեսակՀին հունական դիցաբանության կերպար
Դիցաբանությունհին հունական
Սեռարական
Հունական գրաձևΑὐτομέδων
ԶբաղմունքԱքիլեսի ուղեկից և կառապան
ՀայրԴիոր
Կապված կերպարներԱքիլես
Կապված իրադարձություններՏրոյական պատերազմ
 Automedon Վիքիպահեստում

Ավտոմեդոն (հուն․՝ Αὐτομέδων), հին հունական դիցաբանությունում[1] Դիորի որդին, Աքիլեսի ուղեկիցը և կառապանը։ Աքիլեսի մահվանից հետո նույն պարտականություններն է կատարել նրա որդու՝ Նեոպտոլեմի մոտ։

Հռոմեական դարաշրջանում Ավտոմեդոն անունը ածական է դառնում արհեստավարժ կառապաններին նշելու համար[2]։

Մանրամասնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրոյայի գրավման մասնակից[3]։ Ըստ վարկածի, Տրոյայի մոտ է բերել 10 նավ[4]։

Ավտոմեդոնը հիշատակվում է Հոմերոսի «Իլիական»-ում, որպես Աքիլեսի մարտակառքի կառապան, որը կառավարում էր նրա Բալիեմ և Քսանֆոմ ձիերին, որը մարտի դաշտ է տանում Պատրոկլեսը՝ զգեստավորված Աքիլեսի զրահներով։ Պատրոկլեսի մահից հետո մարտակառքը դուրս է հանում ռազմադաշտից, որպեսզի հանգստացնի ձիերին։ Միայն Զևսի միջամտությունն է թույլ տալիս Ավտոմեդոսին նորից զսպել ձիերին, սակայն մինչ այն պահ, երբ Ալքիմեդը համաձայնվում է վարել նրա մարտակառքը։ Ավտոմեդոնը չի կարողանում օգնել աքեմեյցիներին։ Նա դիմագրավում է Հեկտորի, Էնեայի, Քրոմիոյի և Արետի հարձակումներին, սպանելով վերջինիս և տիրանալով նրա սպառազինությանը։ «Իլիական»-ում սպանում է մեկ տրոյացու։

Աքիլեսի մահվանից հետո ծառայության է անցնում նրա որդի Նեոպտոլեմոսի մոտ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Աշխարհի ժողովուրդների առասպելներ։ Մոսկվա, 1991-1992 թթ.։ Երկու հատորով։ Հետոր 1, էջ 32; Ֆ. Լյուսբկեր։ Դասական հնությունների իրական բառարան։ Մոսկվա, 2001 թ.։ Երեք հատորով։ Հատոր 1, էջ 227
  2. Աշխարհի ժողովուրդների առասպելներ։ Հանրագիտարան երկու հատորով։ Մոսկվա։ Ռուսական հանրագիտարան, 1994 թվական։ Հատոր 1, էջ 32
  3. Վիրգիլիոս։ Էնեական, հատոր II, էջ 477
  4. Գիգին։ Առասպելներ

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հոմերոս «Իլիական», XVI, 145; XVII, 429; XIX; XXIII; XIV.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավտոմեդոն» հոդվածին։