Ավտոմատ կրկնակի միացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ավտոմատ կրկնակի միացում բարձրավոլտ էլեկտրահաղորդմաև գծերի և բարձր լարման էլեկտրասարքավորման արագ ավտոմատ հետադարձ միացումը էլեկտրակաև ցանցին՝ վթարի պատճառով նրանց ավտոմատ անջատումից հետո։ էներգահամակարգի առանձին տարրեր ցանցից անջատվում են տեղակայումների հոսանքատար մասերի կարճ միացումների հետևանքով, որոնք առաջանում են կայծակի հարվածներից, երկրաշարժներից, մոտակա պայթյուևևերից։ Ավտոմատ կրկնակի միացում հակավթարային ավտոմատիկայի ամենաէֆեկտիվ միջոցներից է բարձրացնում է էլեկտրամատակարարման հուսալիությունը և վերականգնում էներգահամակարգի աշխատանքի նորմալ ռեժիմը։ Այն կատարվում է ավտոմատ սարքերի միջոցով, որոնք բանում են ռելեային պաշտպանությունից և ազդում ավտոմատ անջատիչների վրա։

Ավտոմատ կրկնակի միացման էֆեկտիվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավտոմատ կրկնակի միացման էֆեկտիվությունը բարձր է, եթե այն արագ է կատարվում, այսինքն՝ կարճ է տևում էլեկտրամատակարարման ընդհատումը։ Էներգահամակարգերում կիրառում են միապատիկ (մեկ ցիկլով), երկպատիկ (առաջին անհաջող ցիկլի դեպքում) և եռապատիկ (երեք հաջորդական ցիկլերով) ավտոմատ կրկնակի միացումներ։

Ավտոմատ կրկնակի միացման ցիկլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավտոմատ կրկնակի միացման մեկ ցիկլի (ռելեային պաշտպանության բանումից միևչև Ավտոմատ կրկնակի միացում) տևողությունը կախված է կարճ միացման տեղում մեկուսացման վերականգևման, ավտոմատ սարքերի և անջատիչների բանելու ժամանակից։

  • Միապատիկ Ավտոմատ կրկնակի միացոման ցիկլի տևողությունը 0, 5-1, 5 վայրկյան է,
  • երկպատիկինը՝ 10-15,
  • եռապատիկինը՝ 60-120։

Շատ տարածված է միապատիկ Ավտոմատ կրկնակի միացում որը ապահովում է բարձր լարման (110 կվ և ավելի) օդայիև գծերի միևչև 86%, իսկ կաբելայիև գծերի (3-10 կվ)՝ միևչև 55% հաջող միաումներ։ էլեկտրահաղորդմաև հեռավոր բարձր լարման եռաֆազ գծերի համար կիրառվում են եռաֆազ և միաֆազ Ավտոմատ կրկնակի միացումներ։ Ավտոմատ կրկնակի միացոման կիրառումը տնտեսապես շահավետ է, քանի որ նրա սարքերի ու շահագործման արժեքը անհամեմատ փոքր է այն վևասից, որն առաջանում է էլեկտրամատակարարման ընդհատումների հետևանքով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 644 CC-BY-SA-icon-80x15.png