Ավտոգամիա
Ավտոգամիա (հին հունարեն՝ αὐτός - «ինքն է» և γάμος - «ամուսնություն»)․
- բարձրակարգ բույսերի (հացազգիներից՝ ցորեն, վարսակ, գարի, ընդավորներից՝ սիսեռ, լոբի, որոշ մոլախոտեր և այլն) ինքնափոշոտումը և ինքնաբեղմնավորումը։
Ավտոգամիաի ժամանակ տվյալ ծաղկի սպին փոշոտվում է իր կամ նույն բույսի այլ ծաղիկների ծաղկափոշով։ Երկսեռ ծաղիկների ավտոգամիա կարող է տեղի ունենալ, երբ վարսանդի սպին և ծաղկափոշին հասունանան մոտավորապես միաժամանակ։ Որոշ բույսերի (մանուշակ, գետնանուշ, թթվառվույտ, խոլորձ և այլն) ինքնափոշոտումը կարող է տեղի ունենալ դեռևս չբացված ծաղիկներում։
- Միաբջիջ օրգանիզմների (դիատոմային ջրիմուռներ, որոշ ամեոբաներ և այլն) ինքնաբեղմնավորում, երբ բջջակորիզը կիսվում է 2 դուստր բջիջների, որոնք միմյանցից հեռանում են, ապա հասունանալուց հետո միանում։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Judson, Olivia (2003) Dr.Tatiana's Sex Advice to All Creation: Definitive Guide to the Evolutionary Biology of Sex. ISBN 978-0-09-928375-1
- The Evolution of Sex: An Examination of Current Ideas Richard E. Michod and Bruce E. Levin, editors (1987) Sinauer Associates Inc., Publishers, Sunderland, Massachusetts ISBN 0878934596 ISBN 978-0878934591
- Michod, R.E. Eros and Evolution: A natural philosophy of sex (1994). Addison-Wesley Publishing Company, Reading, Massachusetts ISBN 0201442329 ISBN 978-0201442328
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Asexual Reproduction Archived 2018-01-22 at the Wayback Machine.
- Journal of Biology of Reproduction
- Journal of Andrology Archived 2005-11-07 at the Wayback Machine.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 640)։ ![]() |