Ավստրո-ռուսական դաշինք (1781)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավստրո-ռուսական դաշինք

Ռուսական պատվիրակությունը Վիեննայում
Պայմանագրի տիպ դաշնակցային պայմանագիր
Ստորագրվել է
— վայր
մայիս-հունիս, 1781
Վիեննա, Ավստրիական կայսրություն
Կողմեր Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Ավստրիական կայսրություն Ավստրիական կայսրություն
Լեզու գերմաներեն, ռուսերեն

Ավստրո-ռուսական դաշինք, Ավստրիական կայսրության և Ռուսաստանի միջև 1781 թվականի մայիս-հունիս ամիսներին կնքված դաշնակցային պայմանագիր։ Նախորդիվ, Ռուսական կայսրությունը դաշնակցային պարտավորություններ էր ստանձնել Գերմանիայի վերամիավորման պայքարի «առաջամարտիկ» Պրուսիայի թագավորության հետ։ Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում ռուսական կողմը առավել նպատակահամարմար է համարում իր վաղեմի թշնամի Օսմանյան կայսրության (հետագայում՝ Քեմալական Թուրքիայի) հետ համագործակցությունը[1]։

Ռուս պետական գործիչ, ֆիլդմարշալ Գրիգորի Պոտյոմկինի գործուն աջակցությամբ Ռուսաստանի կայսերական արքունիքը սկսում է նվազեցնել Պրուսիայի ռազմավարական արժեքը որպես դաշնակից տերություն՝ նախապատվությունը տալով առավել գրավիչ թեկնածու Ավստրիական միապետությանը։ 1777 թվականին Սանկտ Պետերբուրգում սկսվել են ռուս-պրուսիական դաշինքի երկարաձգման կապակցությամբ բանակցություններ, որի ժամանակ էլ ռուս դիվանագետները՝ արտաքին ուժերի գործուն ազդեցությամբ, տապալել են պայմանագրային պարտավորությունների երկարաձգման հնարավորությունները։

Մարիա Թերեզայի մահվանից հետո՝ Ավստրո-ռուսական մերձեցման համար ստեղծվում եմ համեմատականորեն առավել բարենպաստ աշխարհաքաղաքական պայմաններ։ Ավստրիայի նոր գահակալ Յոզեֆ II-ն աչքի է ընկնում համեմատականորեն առավել ռուսամետ կեցվածքով, արդյունքում՝ 1781 թվականին Վիեննայում սկսվում են ռուս-ավստրիական համաձայնագրի կնքման բանակցությունները, որոնք ավարտվում են կողմերի միջև դաշնակցային պայմանագրի կնքմամբ։ Պրուս-ռուսական դաշինքն իր իրավազորությունը կորցնում է 1788 թվականին և այլևս չեն երկարաձգվում (գերակա պատճառը՝ պրուս-ավստրիական տարածքային հակասություններն ու վիճարկումներն էին)։ Ավստրո-ռուսական համագործակցությումը տեսականորեն արտահայտվում է 1787-1791 թվականների ավստրո-թուրքական և 1787-1792 թվականների ռուս-թուրքական պատերազմներում։

Ավստրո-ռուսական դաշինքը կազմալուծվում է 1790-ական թվականներին, երբ կայսերական Ռուսաստանը հրաժարվում է միջամտել ավստրո-պրուսական հակամարտությանը և պահպանում է նետրալիտետ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Jerzy Łojek (1986). Geneza i obalenie Konstytucji 3 maja. Wydawn. Lubelskie. էջ 22. ISBN 978-83-222-0313-2. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 17-ին.
  2. Jerzy Łojek (1986). Geneza i obalenie Konstytucji 3 maja. Wydawn. Lubelskie. էջ 125. ISBN 978-83-222-0313-2. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 17-ին.